040.0349.290304
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 մարտի 2004 թվականի N 349-Ն
ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՅԺ ՇՏԱՊ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկը` համաձայն հավելվածի:
2. Շրջակա միջավայրի նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված ցանկում նշված տեղեկատվության տրամադրումը սպառողներին:
(2-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 336-Ն, 30.01.2020 թիվ 81-Ն որոշումներ)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի մարտի 18-ի
N 349-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՅԺ ՇՏԱՊ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
._________________________________________________________________________.
|NN | Հույժ շտապ հիդրոօդերևութաբանական տեղեկատվության |
|ը/կ|_____________________________________________________________________|
| | I. Օդերևութաբանական երևույթներ |
| |_____________________________________________________________________|
| | Տեղեկատվության անվանումը | Տեղեկատվության բնութագիրը |
|___|____________________________|________________________________________|
| 1 | 2 | 3 |
|___|____________________________|________________________________________|
|1. |ՈՒժեղ քամի (այդ թվում` |25 մ/վրկ և ավելի արագությամբ |
| |փոթորկանք) | |
| | | |
|2. |Մրրկասյուն |ուժեղ պտտահողմ (քամին` 25 մ/վրկ և |
| | |ավելի) սյան կամ ձագարի տեսքով ուղղված |
| | |ամպից դեպի երկրի մակերևույթ |
| | | |
|3. |Շատ ուժեղ անձրև |քանակը` 30 մմ և ավելի` մինչև 12 ժամվա |
| | |ընթացքում |
| | | |
|4. |ՈՒժեղ հորդառատ անձրև |քանակը` 30 մմ և ավելի` մինչև 1 ժամվա |
| | |ընթացքում |
| | | |
|5. |Երկարատև ուժեղ անձրև |տեղումների քանակը` 50 մմ-ից ոչ պակաս` 12|
| | |ժամից ավելի, բայց 48 ժամից պակաս |
| | |ժամանակահատվածում |
| | | |
|6. |Խոշոր կարկուտ |20 մմ և ավելի տրամագծով |
| | | |
|7. |Շատ ուժեղ ձյուն |քանակը` 20 մմ և ավելի` մինչև 12 ժամվա |
| | |ընթացքում |
| | | |
|8. |ՈՒժեղ մառախուղ |տեսանելիությունը` 50 մետրից ոչ ավելի |
| | | |
|9. |ՈՒժեղ մերկասառույցա- |նստվածք լարերի վրա` |
| |ջինջառային նստվածքներ լարերի|- մերկասառույցի դեպքում` 20 մմ-ից ավելի |
| |վրա | շառավղով |
| | |- ջինջառի դեպքում` 50 մմ-ից ավելի |
| | | շառավղով |
| | | |
|10.|ՈՒժեղ բուք, այդ թվում` |12 և ավելի ժամվա ընթացքում` 15 մ/վրկ և |
| |ներքնաբուք |ավելի քամու արագության և 500 մետրից |
| | |պակաս տեսանելիության պայմանով |
| | | |
|11.|Ձնահյուս |խոշոր հյուս, որը զգալի վնաս է հասցնում |
| | |օբյեկտներին կամ առաջացնում է |
| | |բնակավայրերի համար վտանգավոր իրավիճակ |
| | | |
|12.|Արտակարգ հրդեհավտանգություն |հրդեհավտանգության 4-րդ դաս (4000 օC |
| | |ավելի` ըստ Նեստերովի բանաձևի) |
| | | |
|13.|Սաստիկ սառնամանիքներ |- հովտային շրջաններում` -20 օC և ցածր |
| | |- նախալեռնային շրջաններում` -32 օC և |
| | | ցածր |
| | |- լեռնային շրջաններում` -35 օC և ցածր |
| | | |
|14.|Սաստիկ շոգեր |- հովտային շրջաններում` 40 օC և ավելի |
| | |- նախալեռնային շրջաններում` 35 օC և |
| | | ավելի |
| | |- լեռնային շրջաններում` 32 օC և ավելի |
| | | |
|_________________________________________________________________________|
| II. Ագրոօդերևութաբանական երևույթներ |
|_________________________________________________________________________|
|1. |Ցրտահարություններ |վեգետացիայի ժամանակահատվածում օդում կամ |
| | |հողի մակերևույթին ջերմաստիճանի նվազումը|
| | |0 օC-ից ցածր |
| | | |
|2. |Հողի գերխոնավություն |վեգետացիայի ժամանակահատվածում 10-12 սմ |
| | |խորության վրա հողն անընդմեջ, 20 օրվանից |
| | |ոչ պակաս ժամանակահատվածում գտնվում է |
| | |կպչող և հոսող վիճակում |
| | | |
|3. |Խորշակ |հատիկավոր կուլտուրաների ծաղկման, լցման |
| | |և հասունացման փուլերում անընդմեջ, 3 օր |
| | |և ավելի ժամանակահատվածում, օրական |
| | |նույնիսկ մեկ դիտարկման ժամանակ 30 |
| | |տոկոսից ոչ ավելի հարաբերական |
| | |խոնավության, քամու ավելի քան 7 մ/վրկ |
| | |արագության և +25 օC-ից բարձր |
| | |ջերմաստիճանի առկայության պայմաններում |
| | | |
|4. |Մթնոլորտային երաշտ |բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում |
| | |արդյունավետ (օրվա ընթացքում ավելի քան 5 |
| | |մմ) տեղումների բացակայությունն անընդմեջ,|
| | |30 օրվանից ոչ պակաս ժամանակահատվածում, |
| | |30 օC-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում|
| | | |
|5. |Հողի երաշտ |բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում |
| | |անընդմեջ, 30 օրվա ընթացքում 0-20 սմ հողի|
| | |շերտում, արդյունավետ խոնավության |
| | |պաշարները կազմում են 10 մմ-ից ոչ ավելի |
|_________________________________________________________________________|
| III. Հիդրոլոգիական երևույթներ |
|_________________________________________________________________________|
|1. |Գետերի հորդացում |գարնանային ձնհալով պայմանավորված տվյալ |
| | |գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) |
| | |90 տոկոսից ավելիի դեպքում |
| | | |
|2. |Գետերի վարարում |ուժեղ անձրևների և ձյան կարճատև |
| | |հալումով պայմանավորված` տվյալ գետի |
| | |բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 |
| | |տոկոսից ավելիի դեպքում |
| | | |
|3. |Սելավ |առատ տեղումներով պայմանավորված մեծաքանակ|
| | |ջրի հոսք, որը պարունակում է մեծ |
| | |քանակությամբ լեռնակտորներ ու այլ նյութեր|
| | |և կարող է հասցնել վնաս բնակավայրերին, |
| | |արդյունաբերական օբյեկտներին, |
| | |մայրուղիներին, ոռոգման համակարգերին և |
| | |այլն |
| | | |
|4. |Ցածր նվազամակարդակ |ջրի ելքի (ծախսի) նվազում ջրաբաշխման |
| | |կառույցների նախագծային նշումներից ցածր |
| | |կամ տվյալ գետի բացարձակ նվազագույն ելքի |
| | |(ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում |
|_________________________________________________________________________|
| IV. Ռադիացիոն երևույթներ |
|_________________________________________________________________________|
|1. |Ռադիացիայի մակարդակ |60 մկռ/ժամ և ավելի |
| | | |
|2. |Ռադիոակտիվ աերոզոլների |մթնոլորտում ռադիոակտիվ աերոզոլների |
| |խտություն |խտության գերազանցումը 3700.10xE-5 բկ/մ3 |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| Ընդհանուր նշանակության հիդրոօդերևութաբանական տեղեկատվության |
|_________________________________________________________________________|
|1. |Նախորդ օրվա դիտված | |
| |առավելագույն և նվազագույն | |
| |ջերմաստիճանը, տեղումների | |
| |քանակը, օդերևութաբանական | |
| |երևույթը, ամպամածությունը, | |
| |ձյան ծածկի բարձրությունը | |
| |հանրապետության տարածքում | |
| | | |
|2. |Եղանակը աշխարհի խոշորագույն | |
| |քաղաքներում և Հայաստանի | |
| |Հանրապետության հարևան | |
| |պետությունների | |
| |մայրաքաղաքներում | |
| | | |
|3. |Եղանակի կանխատեսումը ՀՀ | |
| |մարզերում և Երևան | |
| |քաղաքում` 1 օրվա և մոտակա 5| |
| |օրվա համար | |
| | | |
|4. |Երևան քաղաքի բազմամյա |յուրաքանչյուր աշխատանքային օր ամենօրյա |
| |կլիմայական տվյալները |հիդրոօդերևութաբանական տեղեկագրի տեսքով |
| | |տրվում է հանրապետության տարածքում դիտված|
| | |և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական |
| | |երևույթների (տարրերի) մեծությունները |
| | |1-5 օրերի համար |
| | | |
|5. |Երկրի արհեստական արբանյակից | |
| |ստացված ամպամածության | |
| |պատկերը տվյալ պահին | |
| | | |
|6. |Հելիոֆիզիկական և ռադիացիոն | |
| |ռեժիմի (տվյալ և հաջորդ | |
| |օրվա) բնութագրերը | |
| | | |
|7. |Սևանա լճի մակարդակը, լճից | |
| |արտահոսված և լիճ մուտք | |
| |գործած ջրի քանակը | |
| | | |
|8. |Հիդրոլոգիական երևույթների | |
| |կանխատեսումը | |
| | | |
|9. |Ըստ «Ծովինար» դիտակետի | |
| |Արփա-Սևան ջրատարով Սևանա | |
| |լիճ թափվող ջրի քանակը | |
| | | |
|10.|Ամսական եղանակային |ամսվա սկզբից 5-10 օր առաջ տրվում է |
| |պայմանների կանխատեսում |հանրապետության տարածքի համար սպասվող |
| | |ջերմային և տեղումների ռեժիմների |
| | |կանխատեսումը |
| | | |
|11.|Սեզոնային եղանակային |եռամսյակի սկզբից 10-15 օր առաջ տրվում է |
| |պայմանների կանխատեսում |հանրապետության տարածքի համար սպասվող |
| | |ջերմային և տեղումների ռեժիմների |
| | |կանխատեսումը |
| | | |
|12.|Ամսական տեսություններ` |ամիսը վերջանալուց հետո 5 օրվա ընթացքում |
| |դիտված |տրվում է տեղեկատվություն դիտված |
| |հիդրոօդերևութաբանական |հիդրոօդերևութաբանական պայմանների մասին |
| |պայմանների մասին | |
| | | |
|13.|Շաբաթական տեսություններ` |յուրաքանչյուր երկուշաբթի տրվում է |
| |դիտված |տեղեկատվություն հանրապետությունում անցած|
| |հիդրոօդերևութաբանական |շաբաթվա ընթացքում դիտված |
| |պայմանների մասին |հիդրոօդերևութաբանական պայմանների մասին |
| | | |
|14.|Գարնանային հորդացումների |մարտ ամսվա երկրորդ կեսին տրվում է |
| |էլեմենտների կանխատեսում |հանրապետության գետերի գարնանային |
| | |հորդացումների ծավալի և առավելագույն |
| | |ելքերի (ծախսերի), լճերում և |
| | |ջրամբարներում ջրի ծավալի կանխատեսումներ,|
| | |որոնք կազմվում են նոյեմբեր-մարտ |
| | |ամիսներին դիտված հիդրոօդերևութաբանական |
| | |պայմանների ընդհանուր բնութագրերի |
| | |(տեղումների քանակ, հողի խոնավության |
| | |վիճակ, լեռնային շրջաններում ձյան |
| | |կուտակումներ) և հորդացումների ընթացքում|
| | |սպասվող տեղումների ու ջերմության |
| | |արժեքների հիման վրա |
| | | |
|15.|Սևանա լճի ջրային հաշվեկշիռ |յուրաքանչյուր ամիսը և տարին վերջանալուց|
| | |հետո 15 օրվա ընթացքում տրվում է Սևանա |
| | |լիճ մուտք գործած ջրի ծավալը` |
| | |տեղումներով, գետերով, Արփա-Սևան |
| | |թունելով, և ելքը` գոլորշիացումով ու |
| | |Հրազդան գետով, ինչպես նաև ստորերկրյա |
| | |ջրերի մուտքը և ելքը |
| | | |
|16.|Տեղեկանքներ և |տրվում է հանրապետությունում դիտված և |
| |կանխատեսումներ աշնանացան |կանխատեսվող տեղումների, խոնավության և |
| |ցորենի աճի և զարգացման |ջերմային ռեժիմների հիման վրա |
| |բոլոր փուլերի վերաբերյալ | |
| | | |
|17.|Աշնանացան ցորենի և հացազգի |տեղեկատվությունը տրվում է ամսական 1-2 |
| |կուլտուրաների միջին |անգամ` հանրապետությունում դիտված և |
| |հանրապետական բերքատվության |կանխատեսվող ջերմային ու խոնավության |
| |կանխատեսումներ` |ռեժիմների հիման վրա |
| |ա) վեգետացիայի վերսկսման | |
| | ժամանակ | |
| |բ) ցողունակալման ժամանակ | |
| |գ) մոմային հասունացման | |
| | ժամանակ | |
| | | |
|18.|Բանջարաբոստանային |հանրապետությունում դիտված և կանխատեսվող|
| |կուլտուրաների և կարտոֆիլի |ջերմության, տեղումների ու խոնավության |
| |միջին հանրապետական |ռեժիմների հիման վրա յուրաքանչյուր |
| |բերքատվության կանխատեսումներ|կուլտուրայի համար տրվում է 1-3 ամիս |
| | |վաղօրոքության կանխատեսումներ, |
| | |պայմանավորված հանրապետության տարածքի |
| | |բնակլիմայական և լանդշաֆտային |
| | |պայմաններով, գյուղատնտեսական |
| | |կուլտուրաների սորտերի հասունացման |
| | |ժամկետներով |
| | | |
|19.|Պտղատու բույսերին և խաղողին|ըստ հանրապետությունում դիտված ձմեռային |
| |վերաբերող ֆազային և |պայմանների, ջերմության և խոնավության |
| |բերքատվության կանխատեսումներ|ռեժիմի տրվում է յուրաքանչյուր |
| | |բուսատեսակի համար 2-ական կանխատեսում` |
| | |մայիս, հունիս և հուլիս ամիսներին |
| | | |
|20.|Տասնօրյակային ագրոտեղեկագրեր|պարունակում է տասնօրյակի ընթացքում |
| | |դիտված օդերևութաբանական տարրերի, ինչպես|
| | |նաև գյուղատնտեսական աշխատանքների, |
| | |գյուղկուլտուրաների աճի և զարգացման |
| | |վերաբերյալ տվյալներ |
._________________________________________________________________________.