Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 277-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 փետրվարի 2020 թվականի N 129-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.3» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) վերնագրում «արձանագրության և» բառերը փոխարինել «արձանագրության, ուղեգրի,» բառերով.

2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.3» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

i

«5) վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը` համաձայն N 5 հավելվածի.».

i

4) N 1 հավելվածի 2-րդ կետը «ուղեգրերի» բառից հետո լրացնել «(այսուհետ` ուղեգիր)` համաձայն սույն որոշման N 5 հավելվածով հաստատված ձևի,» բառերով.

5) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 6-րդ կետը.

i

6) N 1 հավելվածի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման» բառերը փոխարինել «սույն որոշման» բառերով.

7) N 4 հավելվածի 6-րդ կետում «0.23» թիվը փոխարինել «0.12» թվով.

i

8) լրացնել նոր` N 5 հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի փետրվարի 6-ի

N 129-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության

2009 թվականի մարտի 19-ի

N 277-Ն որոշման

 

Ձև

 

ՈՒՂԵԳԻՐ ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ

 

    օրինակ 1                                              N 000000

տրվում է զննություն կատարողին

 

    _________________________________     ք. _____________  ______________

    զննության ներկայացման օրը, ամիսը,         զննության իրականացման վայրը

    տարին, ժամը, րոպեն                        (մարզ, քաղաք)

 

Ես` __________________________________________________________

զննության ներկայացնողի պաշտոնը,

 

______________________________________________________________

                   կոչումը, ազգանունը, կրծքանշանի համարը,

 

քաղաքացի ______________________________________________________________

ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարին

 

Բնակվող ___________________________ հեռախոս ___________

 

համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության

օրենսգրքի 265-րդ հոդվածի` ներկայացնում եմ սթափության վիճակի զննության

__________________________________________________________________

                         բուժհաստատության անվանումը

 

______________________________________

                                    զննության ներկայացնողի ստորագրությունը

 

___________________________ կտրման գիծ ___________________________

 

ՈՒՂԵԳԻՐ ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ

 

    օրինակ 2                                              N 000000

կցվում է վարչական նյութերին

 

    _________________________________     ք. _____________  ______________

    զննության ներկայացման օրը, ամիսը,        զննության իրականացման վայրը

    տարին, ժամը, րոպեն                       (մարզ, քաղաք)

 

Ես` _____________________________________________________

զննության ներկայացնողի պաշտոնը,

_________________________________________________________

               կոչումը, ազգանունը, կրծքանշանի համարը,

 

քաղաքացի _____________________________________________________________

ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարին

 

Բնակվող ______________________________ հեռախոս ________

 

համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության

օրենսգրքի 265-րդ հոդվածի` ներկայացնում եմ սթափության վիճակի զննության

 

_____________________________________________

              բուժհաստատության անվանումը

 

______________________________________

                                    զննության ներկայացնողի ստորագրությունը

 

1-ին օրինակն ստացա` __________________________________________________

սթափության վիճակն ստուգող աշխատակցի պաշտոնը,

ազգանունը, ստորագրությունը

 

___ ___________________20___ թ. «:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.02.2020
N 129-Ն
Որոշում