Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 15 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 փետրվարի 2020 թվականի N 131-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1531-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 2-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Հորդանան» բառից հետո լրացնել «, ԵՄ երկրներ, Թուրքիա, Բանգլադեշ» բառերով.

2) 3-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Իտալիա» բառից հետո լրացնել «, ԵՄ երկրներ, Թուրքիա» բառերով.

3) 4-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Իտալիա» բառից հետո լրացնել «, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, ԵՄ երկրներ» բառերով.

4) 5-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Ավստրիա» բառից հետո լրացնել «, ԵՄ երկրներ, Թուրքիա» բառերով.

5) 6-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Իտալիա» բառից հետո լրացնել «, Թուրքիա, ԵՄ երկրներ» բառերով.

6) 7-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Բելգիա» բառից հետո լրացնել «, Թուրքիա, ԵՄ երկրներ, Ինդոնեզիա» բառերով.

7) 8-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Բելգիա» բառից հետո լրացնել «, Թուրքիա, ԵՄ երկրներ, Ինդոնեզիա» բառերով.

8) 9-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Իտալիա» բառից հետո լրացնել «, Թուրքիա, ԵՄ երկրներ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.02.2020
N 131-Ա
Որոշում