Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1218-Լ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2020 թվականի N 184-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի «Պետական պահպանության ծառայության զինծառայողների միասնական համազգեստի և տարբերանշանների նկարագիրը հաստատելու մասին» N 1218-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) N 1 հավելվածի 3-րդ կետի`

i

ա. 8-րդ ենթակետում «հետևի մասում` 1 ներկարված գրպան` կափույրով, առջևի մասը` շղթայով» բառերը փոխարինել «2 վրադիր գրպան կափույրներով ծնկի հատվածում, հետևի մասում` 2 ներկարված գրպան` կափույրներով, առջևի մասում տեղադրված է շղթա կամ կոճակներ» բառերով,

բ. 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով (հանովի) կամ առանց դրա, բամբակյա գործվածք` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, տաք ներդիրով, կարող է ունենալ գլխանոց: Բաճկոնն ունի 4 վրադիր գրպաններ` կափույրներով, որոնցից երկուսը` կրծքամասում, իսկ երկուսը` կողային հատվածում, 1 ծոցագրպան և ծոցագրպան` ատրճանակի համար: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային ներկարված գրպանով, 2 վրադիր կափույրներով գրպանով ծնկի հատվածում: Առջևի մասում տեղադրված են շղթա կամ կոճակներ,».

2) N 2 հավելվածում`

i

ա. 1-ին կետի 1-ին ենթակետը «թևքանշան» բառից հետո լրացնել «ամենօրյա և տոնական համազգեստի համար» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.

«1.1) թևքանշան դաշտային համազգեստի համար` Հայաստանի Հանրապետության դրոշի, Հայաստանի Հանրապետության զինանշանի և Պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով` 11 սմ x 10 սմ, դարչնագույն ֆոնի վրա (ձև N 1.1, նկար 1): Թույլատրվում է թևքանշանի գրառումները կատարել հապավումով.»,

գ. լրացնել նոր` N 1.1-ին ձևով` համաձայն հավելվածի:

 

i

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

փետրվարի 12-ի

N 184-Լ որոշման

 

«Ձև N 1.1»:

____________________

ԻՐՏԵԿ - նկար 1 չի բերվում

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.02.2020
N 184-Լ
Որոշում