Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 38-Ա ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2020 թվականի N 207-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 38-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի N 68-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 38-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «ՀՀ կրթության և գիտության նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով,

բ. «Հ. Սիմիդյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հ. Սիմիդյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերով,

գ. «Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերով,

2) որոշման հավելվածի «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Ք. Մարուքյան - «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ գործառնությունների տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Համբարձումյան - «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով,

բ. «Ա. Սարգսյան - «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի զարգացման գծով պրոդյուսեր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - «Երիտասարդական հայացք» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)» բառերով.

3) որոշման հավելվածի «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ռ. Ասրյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Զ. Գրիգորյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 19

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.02.2020
N 207-Ա
Որոշում