Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1248-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2020 թվականի N 208-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1248-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 29-ի N 1033-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1248-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» և «ՈՒսանողության կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) որոշման հավելվածի «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Բ. Թունյան - B4B.am կայքի հիմնադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Մելիքսեթյան - «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ (համաձայնությամբ)» բառերով,

բ. «Ն. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղար» բառերը փոխարինել «Կ. Սարգսյան - «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ)» բառերով,

գ. «Մ. Կարախանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության քարտուղարության պետ» բառերը փոխարինել «Մ. Կարախանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագետ» բառերով.

3) որոշման հավելվածի «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Մ. Պետրոսյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Լ. Կարապետյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թ. փետրվարի 19-ի

N 208-Ա որոշման

 

«Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

    Մ. Առաքելյան       - ՀՀ վարչապետի խորհրդական

 

    Բ. Թունյան         - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

    Դ. Անանյան         - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

 

    Ն. Երիցյան         - ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ (համաձայնությամբ)

 

    Ս. Մնացականյան     - ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ

 

Ն. Հարությունյան  - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարության գլխավոր քարտուղար

 

    Վ. Գասպարյան       - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ

 

    Ռ. Սուքիասյան      - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության բարձրագույն և հետբուհական

                         մասնագիտական կրթության վարչության պետ

 

ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Գ. Մելիք-Սահակյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական

հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

 

    Զ. Խուկեյան        - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

                         կառավարման ֆակուլտետի ասպիրանտ

 

    Ա. Մանուկյան       - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

                         մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի

                         3-րդ կուրսի ուսանող

 

    Ք. Բադալյան        - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

                         ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 3-րդ

                         կուրսի ուսանող

 

    Կ. Չիլինգարյան     - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

                         տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական

                         հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

 

Ա. Հարությունյան  - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական

հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

 

    Վ. Մխիթարյան       - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

                         հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 4-րդ

                         կուրսի ուսանող

 

    Մ. Օհանյան         - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

                         ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի

                         ուսանող»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.02.2020
N 208-Ա
Որոշում