ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2020 թվականի N 237-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 180-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի փետրվարի 26-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 180-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 2-րդ կետում «2019 թվականի նոյեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2020 թվականի հուլիսի 1-ը» բառերով:
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. փետրվարի 21
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թ. փետրվարի 21-ի
N 237-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. փետրվարի 26-ի
N 180-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Մ. Առաքելյան - ՀՀ վարչապետի խորհրդական (աշխատանքային խմբի
ղեկավար)
Ժ. Անդրեասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Ա. Ուդումյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Ա. Սմբատյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Սարգսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատանքի և սոցիալական հետազոտությունների
ազգային ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Մինասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
սոցիալական աջակցության վարչության պետ
Ռ. Ստեփանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության զարգացման ծրագրերի ու մոնիթորինգի
վարչության պետ
Հ. Հովհաննիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության
զարգացման վարչության գլխավոր մասնագետ
Ա. Առուշանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության տարածքային կառավարման վարչության
խորհրդական` առանձին գործառույթներ համակարգող
Ն. Սարգսյան - ՀՀ վարչապետի օգնական»: