ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 փետրվարի 2020 թվականի N 266-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1347-Ա որոշման մեջ «առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերը փոխարինել «տեղակալ Վահե Դանիելյանին» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 1911-Ա որոշման մեջ «առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերը փոխարինել «տեղակալ Վահե Դանիելյանին» բառերով:
i
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 1849-Ա որոշման մեջ «առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերը փոխարինել «տեղակալ Վահե Դանիելյանին» բառերով:
i
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1719-Ա որոշման մեջ «առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերը փոխարինել «տեղակալ Վահե Դանիելյանին» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. փետրվարի 28
Երևան