Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 197- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 2020 թվականի N 233-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի «Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» N 197-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) «Երկշաբաթյա ժամկետով» բառերը փոխարինել «Մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ» բառերով.

2) 1-ին ենթակետում`

ա. «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտք գործած բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների (դրանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող վարորդների) վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն,»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա1» պարբերությամբ.

«ա1. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածքով Վրաստան բեռնափոխադրումներ իրականացրած տրանսպորտային միջոցների վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն` Հայաստանի Հանրապետության տարածքով,»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 2

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.03.2020
N 233-Ն
Որոշում