Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 197- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մարտի 2020 թվականի N 278-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի «Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» N 197-Ն որոշման մեջ`

i

1) 1-ին կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» պարբերությամբ`

«է. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն ապրանքների փոխադրումը` համաձայն հավելվածի: Ընդ որում` սույն որոշման հավելվածում նշված ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ: Սույն որոշման հավելվածում նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով` Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո.».

2) լրացնել հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2020 թ. մարտի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 12-ի

N 278-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի փետրվարի 24-ի

N 197-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Ապրանքների նկարագրությունը                     |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը|

|_______________________________________________|_____________________|

|Շնչառական դիմակներ (ռեսպիրատօր) պաշտպանիչ      |6307 90-ից           |

|ակնոցների հետ աշխատող 3-րդ կարգի պաշտպանության,|9020 00 000 0-ից     |

|FFP3, մինչև  50 առավելագույն թույլատրելի       |                     |

|խտության (ՊԴԿ)                                 |                     |

|_______________________________________________|_____________________|

|Շնչառական դիմակներ (ռեսպիրատօր) հակաաէրոզոլային|6307 90-ից           |

|FFP3                                           |9020 00 000 0-ից     |

|_______________________________________________|_____________________|

|Պաշտպանիչ ակնոցներ` հերմետիկ                   |9004 90-ից           |

|_______________________________________________|_____________________|

|Լիադեմ դիմակ հակաաէրոզոլային FFP3 զտիչների հետ |6307 90-ից           |

|օգտագործվող                                    |9020 00 000 0-ից     |

|_______________________________________________|_____________________|

|Լիադեմ դիմակների հակաաէրոզոլային զտիչներ FFP3  |8421 39 200 9-ից     |

|                                               |8421 39 600 0-ից     |

|                                               |8421 39 800 7-ից     |

|                                               |8421 99 000 8-ից     |

|_______________________________________________|_____________________|

|Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման  |3926 20 000 0-ից     |

|կոմբինեզոններ                                  |5603-ից              |

|                                               |5903-ից              |

|                                               |5906-ից              |

|                                               |5907 00 000 0-ից     |

|                                               |6210-ից              |

|_______________________________________________|_____________________|

|Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման  |3926 20 000 0-ից     |

|կոստյումներ                                    |5603-ից              |

|                                               |5903-ից              |

|                                               |5906-ից              |

|                                               |5907 00 000 0-ից     |

|                                               |6210-ից              |

|_______________________________________________|_____________________|

|Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի        |6211-ից              |

|օգտագործման                                    |                     |

|_______________________________________________|_____________________|

|Առանձնահատուկ ամրության բախիլներ               |3926-ից              |

|_______________________________________________|_____________________|

|Դիմակներ, վիրակապներ, բամբակ, թանզիֆ և  այլն   |3005                 |

|_______________________________________________|_____________________|

|Ախտահանիչ հակավիրուսային միջոցներ չորրորդ      |3808 94 100 0-ից     |

|ամոնիումի աղերի և  հալոգենացված միացությունների|3808 94 200 0-ից     |

|հիմքով, այլ                                    |3808 94 900 0-ից     |

|_______________________________________________|_____________________|

|Վիրահատական ձեռնոցներ, մանրէազերծ,             |4015 11 000 0-ից     |

|չմանրէազերծված, բնական կամ սինթետիկ լատէքսից,  |                     |

|ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի       |                     |

|օգտագործման, պաշտպանիչ                         |                     |

|_______________________________________________|_____________________|

|Բժշկական ախտորոշիչ ձեռնոցներ` հետազոտման համար,|4015 19 000 0-ից     |

|մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բնական կամ       |                     |

|սինթետիկ լատէքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա|                     |

|կամ բազմակի օգտագործման, պաշտպանիչ             |                     |

|_______________________________________________|_____________________|

|Բժշկական դիմակներ ոչ գործվածքային նյութերից    |6307 90 980 0-ից     |

|մեկանգամյա կամ բազմակի օգտագործման             |                     |

|_______________________________________________|_____________________|

|Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ   |6207-ից              |

|բազմակի օգտագործման                            |6208-ից              |

|                                               |6210 10 920 0-ից     |

|_______________________________________________|_____________________|

|Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ,  |6203-ից              |

|ոչ գործվածքային նյութերից, մանրէազերծ կամ ոչ   |6204-ից              |

|մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու,          |                     |

|պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական     |                     |

|պաշտպանության համար հավաքածու առաջնային        |                     |

|բժշկասանիտարական և  առաջին օգնության համար,    |                     |

|սպիտակեղենի և  հագուստի մանրէազերծ հավաքածու   |                     |

|վիրահատարանների համար, բժշկական վիրահատական    |                     |

|կոմբինեզոններ և  խալաթներ                      |                     |

|_______________________________________________|_____________________|

|Շնչառական սարքավորում այլ և  գազային դիմակներ, |9020 00 000 0-ից     |

|բացառությամբ պաշտպանիչ դիմակների առանց         |                     |

|մեխանիկական դետալների և  փոխարինվող զտիչներով  |                     |

|_______________________________________________|_____________________|

|Էթիլային սպիրտ                                 |2207                 |

|_______________________________________________|_____________________|

|Ախտորոշիչ թեստեր                               |3822-ից, 3002-ից»:   |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.03.2020
N 278-Ն
Որոշում