Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 325-Ա ՈՐՈՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 2020 թվականի N 351-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 325-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի ապրիլի 10-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի փետրվարի 8-ի N 97-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 325-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «հանձնաժողովի» բառից հետո «անհատական» բառը հանել.

i

2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

3) որոշման N 2 հավելվածի 3-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին և 12.2-րդ կետերով`

«12.1. Հանձնաժողովն արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը ՀՀ կառավարություն է ներկայացնում ամիսը մեկ անգամ.

12.2. Հանձնաժողովը նիստերի ընթացքում քննարկում է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման մարզային հանձնաժողովների կողմից ներկայացված ակտերը»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թ. մարտի 16-ի

N 351-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թ. ապրիլի 10-ի

N 325-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ (տրանսպորտի և ճանապարհների, մարզերի և տեղական ինքնակառավարման մարմինների ու էներգետիկայի ոլորտները համակարգող)

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Փրկարար ծառայության տնօրեն

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ

Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության ոլորտը համակարգող վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.03.2020
N 351-Ա
Որոշում