Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 197- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 2020 թվականի N 323-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի «Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» N 197-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) 1-ին կետի 1-ին ենթակետի «է» պարբերության երկրորդ և երրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, սույն որոշման հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ: Մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից` հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները: Սույն որոշման հավելվածում նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է հետևյալ եղանակներով. փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում, իսկ փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները.».

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

i

«._____________________________________________________________________.

|Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ). այլ մեռած      |2102                 |

|միաբջիջ միկրոօրգանիզմներ (բացի 3002 ապրանքային |                     |

|դիրքում նշված պատվաստանյութերից). հացաթխման    |                     |

|պատրաստի փոշիներ                               |                     |

|_______________________________________________|_____________________|

|Ծխախոտ և  ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |24                   |

|_______________________________________________|_____________________|

|Բնական գրաֆիտ                                  |2504                 |

|_______________________________________________|_____________________|

|Ավազ, ոչ 26 խմբի մետաղաբեր ավազ                |2505                 |

|_______________________________________________|_____________________|

|Կավիճ                                          |2509                 |

|_______________________________________________|_____________________|

|Դոլոմիտ` չկալցինացված                          |2518100000           |

|_______________________________________________|_____________________|

|Գիպս, անհիդրիդ                                 |2520                 |

|_______________________________________________|_____________________|

|Կիր` չհանգած, հանգած և  հիդրավլիկ              |2522                 |

|_______________________________________________|_____________________|

|Ցեմենտ` սպիտակ, արհեստականորեն ներկած կամ      |252321               |

|չներկած                                        |                     |

|_______________________________________________|_____________________|

|Ստեատիտ` բնական, տալկ                          |2526                 |

|_______________________________________________|_____________________|

|Դիզելային վառելիք                              |271019               |

|_______________________________________________|_____________________|

|Երկաթի օքսիդ և  հիդրօքսիդ, հանքային ներկանյութ |2821                 |

|_______________________________________________|_____________________|

|Սուլֆիդներ. պոլիսուլֆիդներ` որոշակի կամ անորոշ |2830                 |

|քիմիական կազմով                                |                     |

|_______________________________________________|_____________________|

|Ածխաջրածիններ` ցիկլային                        |2902                 |

|_______________________________________________|_____________________|

|Սպիրտներ` ապացիկլային և  դրանց ածանցյալներ     |2905                 |

|_______________________________________________|_____________________|

|Թթուներ ոչ պարբերական միակարբոն հագեցած և      |2915                 |

|դրանց ածանցյալներ                              |                     |

|_______________________________________________|_____________________|

|Միացություններ` կարբօքսամիդային, ածխաթթվի      |2924                 |

|ամիդային                                       |                     |

|_______________________________________________|_____________________|

|Այլ ներկեր և  լաքեր` քիմիապես մոդիֆիկացված     |32089099             |

|բնական պոլիմերների հիմքով                      |                     |

|_______________________________________________|_____________________|

|Պատրաստի չորացիչներ                            |3211                 |

|_______________________________________________|_____________________|

|Փայլաթիթեղ` դրոշմատպման համար                  |32121000             |

|_______________________________________________|_____________________|

|Տպագրական ներկ                                 |32151990             |

|_______________________________________________|_____________________|

|Լվացող և  մաքրող միջոցներ                      |3402                 |

|_______________________________________________|_____________________|

|Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ         |39202021090          |

|ժապավեններ պրոպիլենի պոլիմերներից բիակսալ      |                     |

|ուղղվածության                                  |                     |

|_______________________________________________|_____________________|

|Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ         |39206939             |

|ժապավեններ այլ բարդ պոլիեթերներից              |                     |

|_______________________________________________|_____________________|

|Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ         |39202090             |

|ժապավեններ պրոպիլենի պոլիմերներից              |                     |

|_______________________________________________|_____________________|

|Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ         |39209219             |

|ժապավեններ պոլիամիդներից                       |                     |

|_______________________________________________|_____________________|

|Թուղթ և  ստվարաթուղթ գրելու, տպագրության կամ   |48101330             |

|գծագրական այլ նպատակներով օգտագործվող          |                     |

|գլանափաթեթներով                                |                     |

|_______________________________________________|_____________________|

|Թեթևաքաշ  կավճապատ թուղթ                       |48102200             |

|_______________________________________________|_____________________|

|Թուղթ և  ստվարաթուղթ գրելու, տպագրության կամ   |48101930             |

|գծագրական այլ նպատակներով օգտագործվող`         |                     |

|թերթերով, որոնց կողմերից մեկի չափը 435 մմ-ից   |                     |

|ավելի չէ, իսկ մյուսը բացված վիճակում 297 մմ-ից |                     |

|ավելի չէ                                       |                     |

|_______________________________________________|_____________________|

|Սինթետիկ մանրաթելեր` սանդերքագզման կամ         |5503                 |

|սանրագզման չենթարկված կամ մանելու համար այլ    |                     |

|նախապատրաստում չանցած                          |                     |

|_______________________________________________|_____________________|

|Արհեստական մանրաթելեր` չմշակված մանելու համար  |5504                 |

|_______________________________________________|_____________________|

|Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված,     |5603                 |

|պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ    |                     |

|չերկտակված                                     |                     |

|_______________________________________________|_____________________|

|Պարկեր և  տոպրակներ` փաթեթավորման համար        |6305                 |

|_______________________________________________|_____________________|

|Ապակյա միկրոգնդիկներ 1 մմ-ից ոչ ավելի տրամագծով|701820               |

|_______________________________________________|_____________________|

|Երկաթահամահալվածք                              |7202                 |

|_______________________________________________|_____________________|

|Մետաղական տարաներ ներկերի համար` 20 լ          |73102910000          |

|տարողությամբ                                   |                     |

|_______________________________________________|_____________________|

|Ցինկի մանրափոշի, փոշի և  թեփուկներ             |7903                 |

|_______________________________________________|_____________________|

|Մեքենաներ ֆլեքսոգրաֆիական տպագրության համար    |84431600             |

|_______________________________________________|_____________________|

|Հեղուկացիր հոտավետ և  նման հիգիենիկ հեղուկացիր,|9616                 |

|աղվափնջիկ և  խծուծ` հարդարման քսուքի           |                     |

._____________________________________________________________________.

«:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 20

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.03.2020
N 323-Ն
Որոշում