Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-14-Ո-28

2020թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ ԲԴԽ-12-Ո-25 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Պարետի 2020 թվականի մարտի 31-ի թիվ 27 որոշումը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի մարտի 24-ի «Պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» թիվ 15 որոշման կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ ԲԴԽ-12-Ո-25 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

i

1. Որոշման մեջ «մինչև 2020 թվականի մարտի 31-ը` ժամը 23:59-ը`» բառերը փոխարինել «մինչև 2020 թվականի ապրիլի 12-ը, ժամը` 23:59-ը`» բառերով:

2. Որոշումը լրացնել 5-րդ և 6-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

i

«5. Հայաստանի Հանրապետության դատարանների բնականոն գործունեության ապահովման նպատակով աշխատանքի ներկայանալու և վերադառնալու համար տեղաշարժի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի անդամների և ՀՀ դատավորների կողմից ներկայացվում է ծառայողական վկայական:

Ծառայողական վկայականի բացակայության դեպքում ներկայացվում է գործատուի կողմից տրված տեղեկանք` համաձայն Պարետի 2020 թվականի մարտի 31-ի թիվ 27 որոշման հավելված N 1-ի Ձև N 1-ի (այսուհետ` Տեղեկանք):

Այն դատավորները, ովքեր չունեն ծառայողական վկայական, աշխատանքային անհրաժեշտությամբ պայմանավորված տեղաշարժվելու դեպքում, իրենց հետ պետք է ունենան գործատուի կողմից տրված Տեղեկանք: Տեղեկանքը կարող է տրամադրվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Սույն որոշման իմաստով դատավորների համար գործատու է հանդիսանում Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

6. Դատական համակարգի մյուս աշխատակիցներին տրամադրվող Տեղեկանքի` «Գործատուի ստորագրություն» տողում ստորագրում են համապատասխանաբար`

- Դատական դեպարտամենտի ղեկավարի, տեղակալների, կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդականների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների օգնականների համար` Բարձրագույն դատական խորհրդի նախագահը,

- Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում և առանձնացված ստորաբաժանումներում քաղաքացիական ծառայության և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալի, դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար` Դատական դեպարտամենտի ղեկավարը,

- Դատական կարգադրիչների, բացառությամբ սույն կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված պաշտոնների, համար` Դատական կարգադրիչների ծառայության պետ, դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալը,

- Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար` համապատասխան ստորաբաժանման ղեկավարը»:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2020թ. ապրիլի 1

ք. Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
01.04.2020
N ԲԴԽ-14-Ո-28
Որոշում