Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 1052-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2020 թվականի N 469-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 1052-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կոթիի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կոթիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1052-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

1) որոշման 2-րդ կետում`

i

ա. «2227,22» թիվը փոխարինել «2227,28» թվով,

բ. «0,12» թիվը փոխարինել «0,18» թվով.

2) որոշման 3-րդ կետի`

ա. «ա» ենթակետում «2227,22» թիվը փոխարինել «2227,28» թվով,

բ. «բ» ենթակետում «343,1» թիվը փոխարինել «343,04» թվով.

3) որոշման N 4 հավելվածի`

i

ա. աղյուսակի «Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» տողում համայնքային սեփականություն հանդիսացող հողերի «0,12» թիվը փոխարինել «0,18» թվով, իսկ պետական սեփականություն հանդիսացող հողերի «3.06» թիվը` «3,0» թվով,

բ. «Ընդամենը» տողում համայնքային սեփականություն հանդիսացող հողերի «2227,22» թիվը փոխարինել «2227,28» թվով, իսկ պետական սեփականություն հանդիսացող հողերի «343,10» թիվը` «343,04» թվով.

4) որոշման N 6 հավելվածի աղյուսակի «Կադաստրային ծածկագիրը» սյունակը «103-001-03» տողից հետո լրացնել նոր տողով` «103-002» նշումով, և նշված տողի «Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր» սյունակի տակ նշել «0,06» թիվը, «Ծանոթագրություն» սյունակի տակ նշել «փոստ» բառը, իսկ «Ընդամենը» տողում «Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր» սյունակի տակ «0,12» թիվը փոխարինել «0,18» թվով.

5) որոշման N 7 հավելվածի աղյուսակից հանել «103-002» կադաստրային ծածկագրով տողը, իսկ «Ընդամենը» տողում «Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր» սյունակի տակ «3,06» թիվը փոխարինել «3,0» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի 6

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.2020
N 469-Ն
Որոշում