Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 737-Ա Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 ապրիլի 2020 թվականի N 419-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 737-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 4-ի «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամներ նշանակելու մասին» N 737-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) 1-ին կետում և 2-րդ կետի առաջին պարբերությունում «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.

i

2) 2-րդ կետում «Բ. Գյուլումյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Ա. Մանուկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ» բառերով, իսկ «Ս. Վ. Սիսեռյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար» բառերից հետո լրացնել «(տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով.

i

3) 4-րդ կետում «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Բորիս Գյուլումյանին» բառերը փոխարինել «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ) Ս. Վ. Սիսեռյանին» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի 6

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.04.2020
N 419-Ա
Որոշում