Սեղմել Esc փակելու համար:
ԻՍԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՍԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ...

18.03.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.10.1997  -ից մինչեւ   18.03.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 18.03.99 թիվ 164 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մայիսի 1994 թ. թիվ 226

 

i

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Հաստատել ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիների կատեգորիաների ցանկը, համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք զորակոչվել և ծառայում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1994 թ.

մայիսի 16-ի թիվ 226 որոշման

 

Ց Ա Ն Կ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ

 

i

1. Միջնակարգ հանրակրթական դպրոցների, ինչպես նաև միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և պրոֆտեխնիկական ուսումնարանների սովորողները` մինչև ավարտելը, եթե նրանք մինչև տվյալ ուսումնական հաստատությունն ընդունվելը չեն ստացել միջնակարգ կրթություն:

Երևանի թիվ 1 և 2, Գյումրիի, Վանաձորի, Կապանի ու դիլիջանի բժշկական ուսումնարանների` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից 1994/95 ուսումնական տարում ուսումնառության ուղարկված սովորողները` մինչև ավարտելը:

/լրաց. 20.10.94 թիվ 498 որոշում/

/1-ին կետն ուժը կորցրել է 16.09.97 թիվ 383 որոշում/

i

2. Այն հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի դպրոցների բարձրագույն կրթությամբ ուսուցիչները, որոնց ցանկը սահմանում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

/խմբ. 16.09.97 թիվ 383 որոշում/

3. Պետական բուհերի երեկոյան և հեռակա ուսուցման բաժանմունքների ուսանողները, որոնք բուհ են ընդունվել մինչև 1991 թվականը:

/3-րդ կետն ուժը կորցրել է 16.09.97 թիվ 383 որոշում/

4. Այն զորակոչիկը, որի հարազատ հայրը կամ եղբայրը զոհվել է զինված ուժերում ծառայելիս, և որն ընտանիքի միակ արու զավակն է:

/խմբ. 16.09.97 թիվ 383 որոշում/

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.05.1994
N 226
Որոշում