Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 416-Լ Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2020 թվականի N 576-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 416-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին և 14.2-րդ կետերով.

«14.1. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կառույցի դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է վճարման հանձնարարական և այն ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն` հայտերով պահանջվող գումարները Կառույցին փոխանցելու նպատակով: Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում համաֆինանսավորման գումարը փոխանցվում է Կառույցի բանկային հաշվին:

14.2. Նպատակային վարկերի համաֆինանսավորման գումարը Կառույցին փոխանցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) Կառույցի անվանումը.

2) Կառույցի ՀՎՀՀ-ն.

3) հաշվի համարը.

4) համաֆինանսավորման գումարի չափը:».

2) որոշման N 3 հավելվածում`

ա. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«17. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վարկային պայմանագրի կնքման վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է վճարման հանձնարարական և այն ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն` արտոնյալ վարկի գումարը Ֆինանսական կազմակերպությանը փոխանցելու նպատակով: Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում արտոնյալ վարկի գումարը փոխանցվում է Ֆինանսական կազմակերպության բանկային հաշվին:»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին կետով.

i

«17.1. Արտոնյալ վարկի գումարը Ֆինանսական կազմակերպությանը փոխանցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) Ֆինանսական կազմակերպության անվանումը.

2) Ֆինանսական կազմակերպության ՀՎՀՀ-ն.

3) հաշվի համարը.

4) վարկի գումարի չափը:»:

2. Սահմանել, որ սույն որոշման պահանջները տարածվում են 2020 թվականի մարտի 31-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի 17

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.2020
N 576-Լ
Որոշում