Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 152- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2020 թվականի N 583-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 152-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի N 152-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4) ծրագրի իրականացման նպատակով`

ա. կնքվող պայմանագրերում կարող են չներառվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգի (այսուհետ` Կարգ) 33-րդ կետով նախատեսված դրույթները` դրանցով նախատեսված կարգավորումների փոխարեն, անհրաժեշտության դեպքում, սահմանելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին չհակասող այլ դրույթներ,

բ. պայմանագրեր կնքած մասնավոր գործընկերներին կարող է հատկացվել կանխավճար` բանկային երաշխիքի ձևով կանխավճարի ապահովում ներկայացնելու պայմանով` պայմանագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով: Սույն պարբերությունում նշված կանխավճարների մարումներն իրականացվելու են ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից 10%-ի չափով նվազեցնելու միջոցով:».

2) 2-րդ կետը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով`

«5) սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված կանխավճարների հատկացման գործընթացի վրա չեն տարածվում Կարգի 56-րդ կետի 6-րդ ենթակետի և 114-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.2020
N 583-Ա
Որոշում