Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 416-Լ Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2020 թվականի N 585-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 416-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) սույն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև սույն որոշման շրջանակում կնքվում է ֆինանսական գործակալության պայմանագիր, որի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հանդես է գալու որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական գործակալ:».

i

2) որոշման N 2 հավելվածը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Սույն հավելվածի շրջանակում, Միջոցառման N 3 աղյուսակով նախատեսված ֆիզիկական անձանց միկրովարկավորման նպատակով, ֆինանսական գործակալության պայմանագիրը կնքվում է մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը ներառյալ ժամկետով` հաշվի առնելով, որ նշված վարկերի ժամկետը լինելու է մինչև 2 տարի (24 ամիս), իսկ այդ վարկերի մարումների հաշվին հնարավոր են նաև նոր վարկերի վերաֆինանսավորումներ ևս 2 տարի ժամկետով: Նշված գործակալության պայմանագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հատկացվող գումարը կազմելու է 2 մլրդ դրամ, տարեկան 5,7 տոկոսով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.2020
N 585-Լ
Որոշում