Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 634-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2020 թվականի N 661-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 634-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 634-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 1-ին կետի «ԱՏԴ ԱԱ-ի ծածկագիրը» սյունակում «8705 40 000 1» ծածկագիրը փոխարինել «8705 40 000 5» ծածկագրով, իսկ «Անվանումը» սյունակում «Հատուկ նշանակության շարժիչային տրանսպորտային միջոցներ (օրինակ` բեռնատար մեքենաներ վթարները վերացնելու համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող մեքենաներ, ջրող-լվացող ավտոմոբիլներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմոբիլներ)` բացի ուղևորներ կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցներից` նոր» բառերը փոխարինել «Հատուկ նշանակության շարժիչային տրանսպորտային միջոցներ (օրինակ` բեռնատար մեքենաներ վթարները վերացնելու համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող մեքենաներ, ջրող-լվացող ավտոմոբիլներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմոբիլներ)` բացի ուղևորներ կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցներից` շահագործված» բառերով.

2) 5-րդ կետի «Քանակը» սյունակում «10» թիվը փոխարինել «20» թվով, իսկ «Արժեքը» սյունակում «450 000 000» թիվը` «990 000 000» թվով.

3) 10-րդ կետի «Քանակը» սյունակում «10» թիվը փոխարինել «20» թվով, «Արժեքը» սյունակում «350 000 000» թիվը` «550 000 000» թվով, իսկ «Ծագման երկիրը» սյունակը «Ճապոնիա» բառից հետո լրացնել «Շվեդիա» բառով.

4) 13-րդ կետի «Քանակը» սյունակում «12» թիվը փոխարինել «24» թվով, իսկ «Արժեքը» սյունակում «700 000 000» թիվը` «1 500 000 000» թվով.

5) 19-րդ կետի «Քանակը» սյունակում «7» թիվը փոխարինել «14» թվով, իսկ «Արժեքը» սյունակում «84 000 000» թիվը` «180 000 000» թվով.

6) հավելվածը 32-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 33-րդ կետով.

._________________________________________________________________________.

|33|8429110010|Բուլդոզերներ  |250 լ/վ-ից   |հ|     3|Բուլղարիա,|200000000 |

|  |          |(մղաններ)` ոչ |ավելի        |ա|      |Նիդերլանդ-|          |

|  |          |դարձկեն և     |հզորություն  |տ|      |ներ,      |          |

|  |          |դարձկեն       |             | |      |Գերմանիա, |          |

|  |          |հարթաշերեփով, |             | |      |Բելգիա,   |          |

|  |          |ուղեհարթիչներ |             | |      |Իտալիա,   |          |

|  |          |ու հարթիչներ, |             | |      |Չեխիա,    |          |

|  |          |կեռաշերեփներ  |             | |      |Ֆրանսիա,  |          |

|  |          |(սկրեպերներ), |             | |      |Լեհաստան, |          |

|  |          |մեխանիկական   |             | |      |Թուրքիա,  |          |

|  |          |թիեր, էքսկա-  |             | |      |ԱՄՆ,      |          |

|  |          |վատորներ,     |             | |      |Կորեա,    |          |

|  |          |միաշերեփ      |             | |      |Ճապոնիա,  |          |

|  |          |բեռնիչներ,    |             | |      |Իսպանիա,  |          |

|  |          |տոփանիչ       |             | |      |Շվեդիա    |          |

|  |          |մեքենաներ,    |             | |      |          |          |

|  |          |ճանապարհային  |             | |      |          |          |

|  |          |գլանիվներ,    |             | |      |          |          |

|  |          |ինքնագնաց     |             | |      |          |          |

|  |          |բուլդոզերներ` |             | |      |          |          |

|  |          |ոչ դարձկեն և  |             | |      |          |          |

|  |          |դարձկեն 250   |             | |      |          |          |

|  |          |լ/վ-ից ավելի  |             | |      |          |          |

|  |          |հզորությամբ   |             | |      |          |          |

._________________________________________________________________________.

«.

7) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «5 050 000 000» թիվը փոխարինել «6 886 000 000» թվով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2020
N 661-Ա
Որոշում