Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

14 ապրիլի 2020 թվականի N 143-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 517-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2019 թվականի նոյեմբերի 8-ի «Բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին վկայական տալու հարցի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու, բռնադատվածին և նրա առաջին հերթի ժառանգին տրվող վկայականների ձևերը և վկայականների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 517-Ն հրամանի Հավելված N 1-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«3. Հանձնաժողովի գործառույթների իրականացումն ապահովվում է էլեկտրոնային ընթացակարգերի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի ղեկավարն իր նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի անդամներից մեկի միջնորդությամբ հրավիրում է Հանձնաժողովի նիստ:»,

2) լրացնել 3.1 և 3.2-րդ կետերով`

i

«3.1 Հանձնաժողովի քարտուղարը, ներկայացված դիմումների ուսումնասիրության արդյունքում կազմում է ամփոփ հաշվետվություն և, խորհրդակցելով Հանձնաժողովի ղեկավարի հետ, հաշվետվությունը և քվեարկության դրվող հարցերը էլեկտրոնային եղանակով ուղարկում է Հանձնաժողովի անդամների պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեներին: Հաշվետվության մեջ ներառվում է բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին վկայական ստանալու համար ներկայացված դիմումները` յուրաքանչյուրի կից փաստաթղթերով, այն դիմումները, որոնք բավարարում են օրենքով սահմանված պահանջներին և այն դիմումները, որոնք չեն բավարարում օրենքով սահմանված պահանջներին` նշելով համապատասխան դիմումը չբավարարելու իրավական հիմքը, հնարավոր վիճահարույց գործերի վերաբերյալ տեղեկատվություն:

3.2. Հանձնաժողովի անդամները սույն կարգի 3.1-րդ կետով սահմանված կարգով ամփոփ հաշվետվությունն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում լրացնում են քվեաթերթիկը` էլեկտրոնային եղանակով ուղարկելով Հանձնաժողովի քարտուղարին: Հրատապ հարցերի քննարկման անհրաժեշտությունից ելնելով Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ Հանձնաժողովի անդամներն ամփոփ հաշվետվությունը ստանալու պահից 3 ժամվա ընթացքում լրացնում են քվեաթերթիկը` էլեկտրոնային եղանակով ուղարկելով Հանձնաժողովի քարտուղարին: Քվեաթերթիկի ձևը սահմանվում է` համաձայն N 1 Հավելվածի:»,

3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«4. Հանձնաժողովի նիստ հրավիրվելու դեպքում, նիստի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին Հանձնաժողովի քարտուղարը Հանձնաժողովի անդամներին էլեկտրոնային եղանակով ծանուցում է նիստից առնվազն երեք օր առաջ: Հրատապ հարցերի քննարկման անհրաժեշտությունից ելնելով Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ Հանձնաժողովի նիստի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին Հանձնաժողովի քարտուղարը Հանձնաժողովի անդամներին էլեկտրոնային եղանակով ծանուցում է նիստից առնվազն մեկ օր առաջ:»:,

4) 5-րդ կետից հանել «Մինչև Հանձնաժողովի հերթական նիստը» բառերը,

i

5) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«6. Հանձնաժողովը, ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ նիստ հրավիրելու միջոցով իր գործառույթներն իրականացնելիս, կարող է որոշում ընդունել, եթե քվեարկությանը մասնակցել են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող Հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում վճռորոշ է Հանձնաժողովի ղեկավարի ձայնը: Հանձնաժողովի քարտուղարը քվեարկությանը չի մասնակցում:»,

6) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«7. Հանձնաժողովի նիստ հրավիրելու դեպքում քվեարկության վերաբերյալ Հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն և եզրակացություն, որը Հանձնաժողովի ղեկավարի և անդամների կողմից ստորագրվելուց հետո Հանձնաժողովի քարտուղարի կողմից ներկայացվում է Արդարադատության նախարարին: Էլեկտրոնային եղանակով քվեարկության դեպքում ներկայացվում են Հանձնաժողովի անդամների կողմից լրացված քվեաթերթիկները:»,

7) ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ռ. Բադասյան

 

Հավելված N 1

i

արդարադատության նախարարի

2020 թվականի ապրիլի 14-ի

N 143-Ն հրամանի

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

 

20__թ. _____ __

 

Հանձնաժողովի անդամ` ________

._____________________________________________________________________.

|   Բռնադատվածի վկայական ստանալու համար ներկայացված դիմումներ         |

|_____________________________________________________________________|

|1. ________________________________________________________ |Կողմ|Դեմ|

|                            (Ա. Ա. Հ)                       |    |   |

|   ________________________________________________________ |    |   |

|                      Ծննդյան օր, ամիս, տարեթիվ             |    |   |

|____________________________________________________________|____|___|

|2. ________________________________________________________ |    |   |

|                            (Ա. Ա. Հ)                       |    |   |

|   ________________________________________________________ |    |   |

|                      Ծննդյան օր, ամիս, տարեթիվ             |    |   |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|   Բռնադատվածի առաջին հերթի ժառանգի վկայական ստանալու համար          |

|                     ներկայացված դիմումներ                           |

|_____________________________________________________________________|

|1. ________________________________________________________ |Կողմ|Դեմ|

|                            (Ա. Ա. Հ)                       |    |   |

|   ________________________________________________________ |    |   |

|                      Ծննդյան օր, ամիս, տարեթիվ             |    |   |

|____________________________________________________________|____|___|

|2. ________________________________________________________ |    |   |

|                            (Ա. Ա. Հ)                       |    |   |

|   ________________________________________________________ |    |   |

|                      Ծննդյան օր, ամիս, տարեթիվ             |    |   |

._____________________________________________________________________.

 

Հանձնաժողովի անդամ` ________________

 

 

pin
Արդարադատության նախարարություն
14.04.2020
N 143-Ն
Հրաման