ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-24-Ո-55
2020թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ ՀՕ-197-Ն ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել Բարձրագույն դատական խորհրդի կողմից ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Ազգային ժողովի կողմից 25.03.2020թ. ընդունված թիվ ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքի ուժով կատարման ենթակա գործողությունների ծրագիրը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի ապրիլի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի ուժով կատարման ենթակա գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-2 որոշման հավելվածի 8-րդ և 9-րդ կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020թ. ապրիլի 30
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2020թ. ապրիլի 30-ի թիվ
ԲԴԽ-24-Ո-55 որոշման
ԾՐԱԳԻՐ
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական
օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Ազգային
ժողովի կողմից 25.03.2020թ. ընդունված թիվ ՀՕ-197-Ն սահմանադրական
օրենքի (այսուհետ` Օրենք) ուժով կատարման ենթակա գործողությունների
._____________________________________________________________________.
|N |Գործողություն |Իրավական հիմք|Պատասխանատու |Կատարման |
| | | |մարմին/ԲԴԽ |ժամկետ |
| | | |համակարգող | |
| | | |անդամ | |
|___|_______________________|_____________|_______________|___________|
|1. |Բարձրագույն դատական |Օրենքի 1-ին |Մ. Մակյան |2020 թ. |
| |խորհրդի 09.07.2018 թ. |հոդված մաս |Լ. Մելիքջանյան |դեկտեմբերի |
| |թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման |2-րդ, 4-րդ | |1 |
| |մեջ համապատասխան |հոդված | | |
| |փոփոխություններ | | | |
| |կատարելու վերաբերյալ | | | |
| |որոշման նախագծի | | | |
| |ներկայացում` | | | |
| |օպերատիվ-հետախուզական | | | |
| |միջոցառումներ | | | |
| |իրականացնելու մասին | | | |
| |միջնորդություններ քննող| | | |
| |դատավորների առանձին | | | |
| |մասնագիտացումները | | | |
| |հանելու վերաբերյալ: | | | |
| |Բարձրագույն դատական | | | |
| |խորհրդի 09.07.2018թ. | | | |
| |թիվ ԲԴԽ 23-Ո-48 որոշման| | | |
| |մեջ փոփոխություն | | | |
| |կատարելու վերաբերյալ | | | |
| |նախագծի ներկայացում` | | | |
| |կապված | | | |
| |օպերատիվ-հետախուզական | | | |
| |միջոցառումներ | | | |
| |իրականացնելու մասին | | | |
| |միջնորդությունների | | | |
| |քննությունն առանձին | | | |
| |մասնագիտացում | | | |
| |չհանդիսանալու | | | |
| |վերաբերյալ: | | | |
|___|_______________________|_____________|_______________|___________|
|2. |Բարձրագույն դատական |Օրենքի 2-րդ |Գ. Բեքմեզյան |2020 թ. |
| |խորհրդի 11.01.2019թ. |հոդված | |մայիսի 31 |
| |թիվ ԲԴԽ-2-Ն-1 որոշման | | | |
| |մեջ փոփոխություն | | | |
| |կատարելու վերաբերյալ | | | |
| |ԲԴԽ որոշման նախագծի | | | |
| |ներկայացում` կապված | | | |
| |Կարգապահական հարցերի | | | |
| |հանձնաժողովի անվանման | | | |
| |փոփոխության հետ: | | | |
|___|_______________________|_____________|_______________|___________|
|3. |Բարձրագույն դատական |Օրենքի 4-րդ |Մ. Մակյան |2020 թ. |
| |խորհրդի 09.07.2018թ. |հոդված |Լ. Մելիքջանյան |դեկտեմբերի |
| |թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման| |Ռ. Վարդազարյան |1 |
| |մեջ փոփոխություն | | | |
| |կատարելու վերաբերյալ | | | |
| |նախագծի ներկայացում` | | | |
| |պայմանավորված | | | |
| |օպերատիվ-հետախուզական | | | |
| |միջոցառումներ | | | |
| |իրականացնելու մասին | | | |
| |միջնորդությունների | | | |
| |բաշխման | | | |
| |առանձնահատկությունները | | | |
| |և դրանք քննող | | | |
| |դատավորների ցանկը | | | |
| |սահմանող | | | |
| |կարգավորումներն ուժը | | | |
| |կորցրած ճանաչելու | | | |
| |անհրաժեշտությամբ: | | | |
|___|_______________________|_____________|_______________|___________|
|4. |Երևան քաղաքի առաջին |Օրենքի 5-րդ |Մ. Մակյան |2020 թ. |
| |ատյանի ընդհանուր |հոդված մաս |Լ. Մելիքջանյան |դեկտեմբերի |
| |իրավասության դատարանի |4-րդ, 58-րդ |Ռ. Վարդազարյան |1 |
| |քրեական մասնագիտացման |հոդված մաս | | |
| |դատավորների միջև |2-րդ | | |
| |օպերատիվ-հետախուզական | | | |
| |միջոցառումներ | | | |
| |իրականացնելու մասին | | | |
| |միջնորդությունների | | | |
| |քննության վերաբերյալ | | | |
| |գործերի բաշխման կարգի | | | |
| |սահմանում: | | | |
|___|_______________________|_____________|_______________|___________|
|5. |Էթիկայի և կարգապահական|Օրենքի 14-րդ |Ա. Հայկյանց |2020 թ. |
| |հարցերի հանձնաժողովի ոչ|հոդված մաս |Գ. Բեքմեզյան |մայիսի 25 |
| |դատավոր անդամին |9-րդ | | |
| |առաջադրող հասարակական | | | |
| |կազմակերպություններին | | | |
| |ներկայացվող պահանջների,| | | |
| |նրանց կողմից առաջադրվող| | | |
| |թեկնածուների մրցույթի | | | |
| |և ընտրության անցկացման| | | |
| |կարգի ու մանրամասների | | | |
| |սահմանում: | | | |
|___|_______________________|_____________|_______________|___________|
|6. |Դատավորների ներքին |Օրենքի 21-րդ |Ա. Մխիթարյան |2020 թ. |
| |աշխատանքային |հոդված, 58-րդ|Վ. Քոչարյան |սեպտեմբերի |
| |կարգապահության |հոդված, | |1 |
| |կանոնների սահմանում: |մաս 13 | | |
|___|_______________________|_____________|_______________|___________|
|7. |Բարձրագույն դատական | |Գ. Բեքմեզյան |2020 թ. |
| |խորհրդի 04.06.2018թ. | | |հունիսի 1 |
| |թիվ ԲԴԽ-13-Ո-24 | | | |
| |որոշմամբ հաստատված | | | |
| |աշխատակարգի | | | |
| |համապատասխանեցում | | | |
| |Օրենքում տեղի ունեցած | | | |
| |զգալի | | | |
| |փոփոխություններին: | | | |
|___|_______________________|_____________|_______________|___________|
|8. |Բարձրագույն դատական |Օրենքի 26-րդ |Դատական |2020 թ. |
| |խորհրդի 06.06.2019թ. |հոդված մաս |դեպարտամենտ |մայիսի 15 |
| |թիվ ԲԴԽ-39-Ո-92 որոշման|2-րդ | | |
| |մեջ փոփոխություններ | | | |
| |կատարելու վերաբերյալ | | | |
| |ԲԴԽ որոշման նախագծի | | | |
| |ներկայացում` լեզուների | | | |
| |իմացության մակարդակը | | | |
| |որոշելու հետ կապված: | | | |
|___|_______________________|_____________|_______________|___________|
|9. |Դատավորների |Օրենքի 34-րդ |Հ. Հովհաննիսյան|2020 թ. |
| |թեկնածուների |հոդված մաս |Ա. Մխիթարյան |հուլիսի 1 |
| |հավակնորդների միասնական|2-րդ, 58-րդ |Վ. Քոչարյան | |
| |համալրված ցուցակում |հոդված մաս | | |
| |ընդգրկված անձանց հետ |5-րդ | | |
| |հարցազրույցի անցկացման | | | |
| |համար հոգեբանական | | | |
| |թեստավորման չափանիշների| | | |
| |և անցկացման կարգի | | | |
| |սահմանում: | | | |
|___|_______________________|_____________|_______________|___________|
|10.|Դատավորի գործունեության|Օրենքի 44-րդ |Ա. Մխիթարյան |2020 թ. |
| |գնահատման կարգի և |հոդված |Ա. Հայկյանց |հուլիսի 1 |
| |ժամկետների սահմանում: | | | |
|___|_______________________|_____________|_______________|___________|
|11.|Դատավորի գործունեության|Օրենքի 44-րդ |Ա. Մխիթարյան |2020 թ. |
| |գնահատման |հոդված |Ա. Հայկյանց |հուլիսի 1 |
| |մեթոդաբանության, | | | |
| |գնահատման ցուցիչների, | | | |
| |գնահատման համար | | | |
| |անհրաժեշտ տվյալների | | | |
| |հավաքման կարգի և | | | |
| |դատավորների | | | |
| |գործունեության | | | |
| |գնահատման համար | | | |
| |անհրաժեշտ այլ | | | |
| |մանրամասների սահմանում:| | | |
|___|_______________________|_____________|_______________|___________|
|12.|Դատավորների |Օրենքի 44-րդ |Ա. Մխիթարյան |2020 թ. |
| |գործունեության |և 57-րդ |Ա. Հայկյանց |հուլիսի 1 |
| |գնահատման հերթական |հոդվածներ | | |
| |ժամանակացույցի | | | |
| |սահմանում` ըստ | | | |
| |համապատասխան տարիների | | | |
| |և դատավորների` ուժը | | | |
| |կորցրած ճանաչելով ԲԴԽ | | | |
| |27.12.2018թ. թիվ | | | |
| |ԲԴԽ-62-Ո-173 որոշումը` | | | |
| |դատավորների | | | |
| |գործունեության առաջին | | | |
| |հերթական գնահատման | | | |
| |ժամանակացույցը | | | |
| |հաստատելու մասին: | | | |
|___|_______________________|_____________|_______________|___________|
|13.|Դատավորների |Օրենքի 44-րդ |Ա. Մխիթարյան |2020 թ. |
| |գործունեության |հոդված |Ա. Հայկյանց |հուլիսի 1 |
| |գնահատման սանդղակների | | | |
| |սահմանում: | | | |
|___|_______________________|_____________|_______________|___________|
|14.|Դատավորի գործունեության|Օրենքի 44-րդ |Ա. Մխիթարյան |2020 թ. |
| |արտահերթ գնահատման |հոդված |Ա. Հայկյանց |հուլիսի 1 |
| |կարգի ու չափանիշների | | | |
| |սահմանում: | | | |
._____________________________________________________________________.