Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 661-Լ ՈՐՈՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 2020 թվականի N 540-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 661-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 701-Լ, N 703-Լ և N 705-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 661-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կառուցվածքում`

1) դադարեցնել մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության գործունեությունը.

2) պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը վերակազմավորել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության.

3) մշակութային արժեքների պահպանության գործակալությունը միացնել մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությանը.

4) երիտասարդական քաղաքականության վարչությունն ու լրացուցիչ և շարունակական կրթության բաժինը միաձուլել` ստեղծելով երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչություն.

5) մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչությունը, մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչությունը և սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչությունը միաձուլել` ստեղծելով սպորտի քաղաքականության վարչություն.

6) գնումների և հաշվապահական հաշվառման վարչությունը բաժանել` ստեղծելով գնումների վարչություն և հաշվապահական հաշվառման վարչություն:

2. Որոշման հավելվածում`

i

1) 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16-րդ, 17-րդ և 18-րդ ենթակետերով`

«16) սպորտի քաղաքականության վարչություն.

17) երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչություն.

18) պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն:».

2) 35-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ և 12-րդ ենթակետերով`

«11) գնումների վարչություն.

12) հաշվապահական հաշվառման վարչություն:».

3) ուժը կորցրած ճանաչել`

i

ա. 34-րդ կետի 4-րդ, 6-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերը,

բ. 35-րդ կետի 5-րդ ենթակետը,

գ. VII բաժինը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 6

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.05.2020
N 540-Լ
Որոշում