Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-27-Ո-59

2020թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին հավելվածի 2-րդ բաժնի 3.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«3.1. Էլեկտրոնային կարգով ստացված վճարման կարգադրությունների` Ծրագրի միջոցով բաշխման գործընթացը ներդնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում»:

2. Որոշման 1-ին հավելվածի 2-րդ բաժնի 3.1-ին կետով սահմանված` էլեկտրոնային կարգով ստացված վճարման կարգադրությունների բաշխումն իրականացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների միջև այնպես, որ վերջիններիս բաշխված էլեկտրոնային և թղթային կարգով ստացված վճարման կարգադրությունների քանակը չգերազանցի տվյալ օրը տվյալ դատարանի մեկ դատավորին հանձնվող թղթային կարգով ստացված վճարման կարգադրությունների քանակը: Ընդ որում, էլեկտրոնային կարգով ստացված վճարման կարգադրությունները բաշխվում են առաջնահերթ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 18-ից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2020թ. մայիսի 14

ք. Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
14.05.2020
N ԲԴԽ-27-Ո-59
Որոշում