Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 488-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2020 թվականի N 735-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի «Աուտիզմ ազգային հիմնադրամ» հիմնադրելու մասին» N 488-Ն որոշման հավելվածի 27-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 1-ին ենթակետում «Առաջին» բառը փոխարինել «վարչապետի» բառով.

2) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) երեքին` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից.».

3) 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

4) 9-րդ ենթակետում «Ղ-Տելեկոմ» բառը փոխարինել «ՎիվաՍել-ՄՏՍ» բառերով.

5) 10-րդ կետում «իրավաբանական անձանց միությունից» բառերը փոխարինել «սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից» բառերով.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ և 12-րդ ենթակետերով`

«11) մեկին` ԱՐԲԵՍ առողջության կենտրոնից.

12) չորսին` ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից (համաձայնությամբ):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 15

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.05.2020
N 735-Ն
Որոշում