Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ԹԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 15-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ԹԻՎ 15-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ և ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքներում (խմբերում) ընտանիքում բռնություն գործադրած անձանց կանխարգելիչ հաշվառման վերցնելու կարգը հաստատելու մասին» թիվ 15-Լ հրամանի`

i

1) հավելված 1-ի 3-րդ կետում «գործերով և ընտանիքում» բառերը փոխարինել «հանցավորության և ընտանեկան» բառերով,

i

2) հավելված 1-ի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ. «11. Մասնագիտացված ստորաբաժանումում հաշվառման մեջ գտնվող անձի կողմից բռնության կրկնման կամ կիրառված պաշտպանության միջոցի խախտման դեպքում, իրավասու ծառայողը համապատասխան զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության տարածքային մարմնի պետին, ով այդ մասին սեղմ ժամկետում հայտնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությանը: Վարչությունն ուսումնասիրում է բռնություն գործադրած անձի վերաբերյալ կազմված կանխարգելիչ հաշվառման քարտը և խախտումներ հայտնաբերելու դեպքում զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության պետին կամ իրավասու տեղակալին և վերջիններիս ցուցումի հիման վրա կատարում է ծառայողական քննություն:»,

i

3) հավելված 1-ի 19-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ. «մասնագիտացված ստորաբաժանման իրավասու ծառայողի կողմից կանխարգելիչ հաշվառման քարտ կազմվում է վերը նշված որոշումներից որևէ մեկը կայացնելուց, անձի դատվածության փաստը հավաստող տեղեկատվությունը և վարչությունից անձի հաշվառված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում:»,

i

4) հավելված 1-ի 26-րդ կետում լրացնել 7-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ. «7) եթե նախապատրաստված նյութերով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու կամ հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով:»,

i

5) ամբողջ տեքստում «քրեական հետախուզության գլխավոր վարչություն» բառերը փոխարինել «հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն» բառերով:

2. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ,

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ                  Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

 

9 մարտի 2020 թ.

Երևան

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
09.03.2020
N 15-Լ
Հրաման