Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 416-Լ Ո ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մայիսի 2020 թվականի N 774-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 416-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Մինչև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության մայիսի 12-ի N 725-Լ որոշման ուժի մեջ մտնելը` ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման պայմաններով սուբսիդավորման օժանդակության ձևով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող հիմնարկ հանդիսացող «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ (այսուհետ` հիմնարկ) նախահաստատման ներկայացված վարկերի տրամադրումը և սպասարկումը (հիմնարկի կողմից նախահաստատվելու պարագայում) շարունակվում է միևնույն պայմաններով, իսկ համաֆինանսավորման և վերաֆինանսավորման օժանդակության ձևով վարկերի տրամադրումը և սպասարկումը (հիմնարկի կողմից նախահաստատվելու պարագայում) շարունակվում է միևնույն պայմաններով, եթե այդ վարկերը ֆինանսական կազմակերպությունների կողմից հիմնարկի նախահաստատմանն են ներկայացվում մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ, որից հետո նախահաստատման ներկայացված այդ վարկերի տրամադրումը դադարում է:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մայիսի 22-ի

N 774-Լ որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 31-ի

N 416-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիության հնարավորություն` պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու գործողություններ իրականացնելու համար:

2. Սույն հավելվածում «տնտեսավարող» եզրույթն օգտագործվում է միջոցառման մեջ կիրառված իմաստով:

3. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ` ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ընդ որում, վարկերի վերադարձի ռիսկն ամբողջությամբ կրում է ֆինանսական կազմակերպությունը:

4. Օժանդակության ձևերը կիրառելի են այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացման նպատակով`

- տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ (ընդ որում, վճարում են համարվում նաև 2020 թվականի ապրիլի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը), բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավելի, քան ամսական 500 000 դրամ գումարի չափով` առավելագույնը վեց ամսվա համար (այսուհետ` աշխատակիցների վարկեր), ընդ որում սույն հավելվածի իմաստով աշխատակիցներ են համարվում այն անձինք, որոնց մասով օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2020 թվականի փետրվարի 29-ը ներառյալ ներկայացվել են գրանցման հայտեր: Միաժամանակ միջոցառման շրջանակում ֆինանսավորվող աշխատավարձերը ենթակա չեն բարձրացման այդ աջակցության ամբողջ ընթացքում: Տնտեսավարողի աշխատողներին աշխատավարձի մասով ցուցաբերվող օժանդակության գումարը յուրաքանչյուր ամսվա հաշվով չի կարող գերազանցել 2020 թվականի փետրվար ամսվա համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով արտացոլված` աշխատավարձի ընդհանուր գումարը,

- պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ, ընդ որում, վճարում են համարվում նաև 2020 թվականի ապրիլի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը` առավելագույնը վեց ամսվա համար, բացառությամբ կանխավճարների և գերավճարների (այսուհետ` հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր),

- հումքի գնում կամ ներմուծում (այդ թվում` մեկից ավել պայմանագրերի գծով, որոնց մասով ստացված վարկավորման ընդհանուր գումարը չպետք է գերազանցի սույն որոշման 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, սակայն հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում` պատրաստի արտադրանք ստանալու նպատակով, և տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ (այսուհետ` հումքի վարկեր),

- նոր սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում, պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ` սարքավորումների վարկեր/լիզինգ),

- հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում (ընդ որում, ծախսերի իրականացում են համարվում 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը), բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավելի, քան ամսական 5 000 000 դրամ գումարի չափով` առավելագույնը վեց ամսվա համար, բացառությամբ կանխավճարների և գերավճարների (այսուհետ` կոմունալ վճարների վարկեր),

- ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերությունների կողմից սննդի (բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի) և դեղերի ներմուծում (այդ թվում` մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց մասով ստացված վարկավորման ընդհանուր գումարը չպետք է գերազանցի սույն հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն մեծությունը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ` սննդի (բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի) և դեղերի վարկեր):

5. Օժանդակության գործիքի կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

- արժույթը` դրամով կամ արտարժույթով (արտարժույթով վարկերի նկատմամբ սուբսիդավորման գործիքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե վարկառուն իր ձեռնարկատիրական գործունեության արդյունքում կստանա տվյալ վարկի սպասարկման համար բավարար չափով արտարժույթով հասույթ),

- ժամկետը` մինչև 60 ամիս, սակայն սույն միջոցառմամբ սահմանված սուբսիդավորումն իրականացվում է միայն վարկի մինչև 24 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` 6-ամսյա ժամանակահատվածի համար,

- վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված` մինչև 6 ամիս, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` մինչև 3 ամիս,

- մեկ տնտեսավարողի` օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի` սույն միջոցառման շրջանակներում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը` 250 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում` 125 մլն դրամին համարժեք,

- վարկային միջոցների օգտագործման կարգը` միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով,

- առավելագույն փաստացի տոկոսադրույքը տարեկան 12% դրամով վարկերի և տարեկան 9% արտարժույթով վարկերի դեպքում:

6. Սույն հավելվածի շրջանակում նախկինում կնքված ֆինանսական գործակալության պայմանագիրը գործում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ ժամկետով:

7. Միջոցառման չափանիշներին բավարարող տնտեսավարողները, կարող են հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի տվյալ վարկի տոկոսների սուբսիդավորում` սույն հավելվածի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափերով, վարկի ժամկետի 24-ամսյա ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` 6-ամսյա ժամանակահատվածի համար:

8. Դրամով վարկերի սուբսիդավորման չափերը կախված նպատակից հետևյալն են`

 

.____________________________________________________________.

|           Վարկի նպատակը                |Սուբսիդավորման չափը|

|________________________________________|___________________|

|Աշխատակիցների                           |ամբողջությամբ      |

|________________________________________|___________________|

|Հարկերի, տուրքերի և  պարտադիր վճարների  |ամբողջությամբ      |

|________________________________________|___________________|

|Հումքի                                  |      7%           |

|________________________________________|___________________|

|Սարքավորումների                         |      6%           |

|________________________________________|___________________|

|Կոմունալ վճարների                       |      10%          |

|________________________________________|___________________|

|Սննդի                                   |      8%           |

.____________________________________________________________.

 

9. Արտարժույթով վարկերի սուբսիդավորման չափերը կախված նպատակից հետևյալն են`

 

.____________________________________________________________.

|           Վարկի նպատակը                |Սուբսիդավորման չափը|

|________________________________________|___________________|

|Աշխատակիցների                           |ամբողջությամբ      |

|________________________________________|___________________|

|Հարկերի, տուրքերի և  պարտադիր վճարների  |ամբողջությամբ      |

|________________________________________|___________________|

|Հումքի                                  |     6%            |

|________________________________________|___________________|

|Սարքավորումների                         |     5%            |

|________________________________________|___________________|

|Կոմունալ վճարների                       |     8%            |

|________________________________________|___________________|

|Սննդի                                   |     6%            |

.____________________________________________________________.

 

10. Ֆինանսական կազմակերպություններն ինքնուրույն են իրականացնում վարկառուների վարկունակության գնահատումը և վարկերի տրամադրումը, որոնք պետք է համապատասխանեն միջոցառմամբ սահմանված չափանիշներին և նպատակներին: Վարկերը ֆինանսական կազմակերպությունների կողմից պետք է տրամադրվեն բացառապես անկանխիկ եղանակով: Ընդ որում, շահառուներն ստացված վարկային միջոցների հաշվին իրականացվող վճարումները նույնպես պետք է իրականացնեն անկանխիկ եղանակով:

11. Օժանդակության դեպքում վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից փոխանցվում է ֆինանսական կազմակերպության համապատասխան հաշվին` ֆինանսական կազմակերպության հայտի հիման վրա: Տոկոսադրույքների սուբսիդավորման գործընթացը կարգավորվում է ֆինանսական կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև կնքվող պայմանագրերով:

12. Միջոցառման շրջանակում տրամադրված օժանդակության գործիքի կիրառման մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` եռամսյա կտրվածքով:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.05.2020
N 774-Լ
Որոշում