Սեղմել Esc փակելու համար:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 Թ. ՄԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 Թ. ՄԱՅԻՍԻ 21-Ի N 160 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

26 մայիսի 2020 թվականի N 1688-Ա

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 Թ. ՄԱՅԻՍԻ 21-Ի N 1606-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Առողջապահության նախարարի «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» 2020թ. մայիսի 21-ի N 1606-Ա հրամանի հավելվածը լրացնել նոր` 4-րդ գլխով` հետևյալ բովանդակությամբ.

 

«4. ՀԱՍՏԱՏՎԱԾ COVID-19 ԵՐԵԽԱՅԻ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

 

30. Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ախտորոշված պացիենտների կեցության վայր ուղղորդվում են հաստատված COVID-19-ով 0-2 ամսական երեխաները` կորոնավիրուսային հիվանդության թեթև ընթացքով, որի նշաններ են` հազվադեպ հազ և շնչառության հաճախականությունը` 40 - 60, SpO2 94% և ավել, մարմնի ջերմաստիճանը 36.5 oC-ից բարձր և 37.5 oC-ից ցածր, չի հրաժարվում կերակրումից:

31. Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) երեխաների բուժումն իրականացնող բժշկական կազմակերպություններ են ուղղորդվում մինչև 18 տարեկան երեխաները` կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) միջին ծանրության ընթացքով, որի նշաններն են`

1) 2 ամսականից բարձր երեխաների մոտ

ա) պուլսօքսիմետրիա` SpO2 91 - 93%,

բ) պերիօրալ ցիանոզ, թոքաբորբի աուսկուլտատիվ տվյալներ

գ) շնչառության հաճախականությունը`

o 2 - 12 ամիս` 50 և ավել

o 1 - 5 տ` 40 և ավել

o 5 - 10 տ` 30 և ավել

o 10- 18 տ` 24 և ավել

դ) ջերմությունը 38,0 oC և բարձր,

ե) թոքաբորբի ռենտգենաբանական տվյալներ,

զ) արտահայտված թուլություն

ե) կրկնակի փորլուծություն և/կամ փսխումներ,

2) 2 ամսականից ցածր երեխաների մոտ

ա) կրկնակի հազ, դժվարացած քթային շնչառություն,

բ) շնչառության հաճախականությունը ավելի բարձր է քան 60-ից ցածր,

գ) SpO2 90 - 93%,

դ) մարմնի ջերմաստիճանը 36.5 oC-ից ցածր կամ 37.5 oC-ից բարձր:

32. Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) երեխաների բուժումն իրականացնող բժշկական կազմակերպություններ են ուղղորդվում մինչև 18 տարեկան երեխաների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր ընթացքը, որի նշաններն են`

1) 2 ամսականից բարձր երեխաների մոտ

ա) SpO2 90% և ցածր,

բ) կենտրոնական ցիանոզ, աղմկոտ շնչառություն, կրծքավանդակի ներքաշումներ,

գ) ջերմությունը 38,5 oC և բարձր` 5 օր և ավելի,

դ) խիստ թուլություն, կրծքով սնվելու անկարողություն, լեթարգիա կամ գիտակցության կորուստ, ցնցումներ,

ե) անզուսպ փսխումներ, արտահայտված կամ ծանր ջրազրկում, օլիգուրիա,

զ) հիպոթենզիա, արտահայտված տախիկարդիա կամ բրադիկարդիա (պուլսը <70 կամ >150 երեխաների մոտ), մազանոթների լցվելու ժամանակի երկարում (>2 վայրկյան), բծերով ծածկված մաշկ կամ պետեխիալ կամ մանուշակագույն ցան,

է) Կավասակիի համախտանիշի կասկած` տենդ 5 օր և ավել, լիմֆադենիտ, կոնյուկտիվիտ, բնորոշ դեմքի ցան և վերջույթների փոփոխություններ,

2) 2 ամսականից ցածր երեխաների մոտ

ա) SpO2 90%-ից ցածր,

բ) շնչառության հաճախականությունը ավելի բարձր է քան 60 և աղմկոտ,

գ) շնչառության հաճախականությունը 20-ից ցածր և/կամ ապնոէ և/կամ պարբերական շնչառություն,

դ) մաշկային ծածկույթները ունեն կապտավուն գունավորում (կենտրոնական ցիանոզ),

ե) մարմնի ջերմաստիճանը կայուն փոփոխված է` 37.5-ից բարձր կամ 36.5-ից ցածր է,

զ) հրաժարվում է 2 և ավել հաջորդաբար կերակրումներից,

է) ինքնուրույն չի շարժվում կամ շարժվում է խթանելուց հետո,

ը) ընկճվածություն, քնկոտություն կամ դյուրագրգռություն,

թ) ցնցումներ,

ժ) մոնոտոն գրգռված լաց, որը չի անցնում խնամելուց կամ կերակրելուց հետո,

ի) անզուսպ փսխում կամ փորլուծություն:

33. Հաստատված COVID-ով երեխաները հասպիտալացվում են, եթե արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 <=93% և/կամ առկա է երեխայի մոտ COVID հիվանդության միջին կամ ծանր աստիճանի մասին վկայող նշաններից որևէ մեկը և/կամ ուղեկցող քրոնիկ հիվանդության սրացում:

34. Հաստատված COVID-ով մինչև 18 տարեկան առանց ախտանիշների, ինչպես նաև 2 ամսականից մինչև 18 տարեկան կորոնավիրուսային հիվանդության թեթև ընթացքով, այդ թվում ուղեկցող կոմպենսացված քրոնիկ հիվանդությամբ, երեխաների բուժումն ու հսկողությունը իրականացվում է ըստ բնակության վայրի` ԱԱՊ բժշկի կողմից:»

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

 

pin
Առողջապահության նախարարություն
26.05.2020
N 1688-Ա
Հրաման