Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 143- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2020 թվականի N 864-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 143-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 143-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով`

i

«5) ֆիզիկական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական իրավական ձևից, կազմակերպությունների պատվերների հիման վրա տեխնիկական հետազոտության և ականազերծման աշխատանքների իրականացում:».

2) որոշման N 1 հավելվածում`

ա) 1-ին կետում «հայտերի» բառը փոխարինել «հարցման» բառով.

i

բ) 9-րդ կետը «շրջանակներում» բառից հետո լրացնել «, մասնակցել իր գործունեության ոլորտին առնչվող` Միավորված ազգերի կազմակերպության կողմից հայտարարված միջազգային մրցույթներին» բառերով.

գ) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով`

i

«5) ֆիզիկական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական իրավական ձևից, կազմակերպությունների պատվերների հիման վրա տեխնիկական հետազոտության և ականազերծման աշխատանքների իրականացում: Ընդ որում` կազմակերպության հումանիտար գործունեությունը գերակա է սույն ենթակետում նախատեսված գործունեության նկատմամբ:»:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 3

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2020
N 864-Ն
Որոշում