Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հունիսի 2020 թվականի N 905-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման N 2 հավելվածի 5-րդ գլխի 30-րդ կետի`

1) 1-ին ենթակետից հանել «և «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում միայն նոր կորոնավիրուս COVID-19-ի ախտորոշում և բուժում իրականացնող կազմակերպությունների «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի պայմանագրային գումարները» բառերը.

2) 1-ին ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«դ. սկսած 2020 թվականի ապրիլ ամսվանից մինչև կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ավարտը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Հանրային առողջության պահպանում» ծրագրի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացում» միջոցառման շրջանակներում կորոնավիրուս COVID-19-ի ախտորոշում և բուժում իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով, ընդ որում կորոնավիրուս COVID-19-ի ախտորոշում և բուժում իրականացնող կազմակերպություններին կորոնավիրուս COVID-19-ի ախտորոշման և բուժման դիմաց փոխհատուցումը, ելնելով տվյալ կազմակերպության առանձնահատկություններից (COVID-19-ի ախտորոշում ունեցող հիվանդների զբաղեցրած մահճակալների տեսակարար կշիռն ընդհանուր մահճակալային ֆոնդում, շենքային պայմաններ, տարածաշրջանային, բժշկական օգնության և սպասարկման այլ առանձնահատկություններ), նախարարի հրամանով կարող է կատարվել ինչպես տվյալ ծառայությունն իրականացնող կազմակերպությունների (բաժանմունքների) պահպանման ծախսերով, այնպես էլ բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալներով` տվյալ ծառայության համար սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով: Կազմակերպությունների (բաժանմունքների) պահպանման ծախսերով ֆինանսավորման դեպքում փոխհատուցումն իրականացվում է առանձնացված` «Սննդի ծախսեր»-ի և «Այլ ծախսեր»-ի գծով, որոնց համար փոխհատուցումն իրականացվում է փաստացի կատարված ծախսերի չափով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 5

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.06.2020
N 905-Ն
Որոշում