Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ Ծ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2020 թվականի N 913-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 167-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 167-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը նվիրաբերությամբ հանձնված և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պահառությանը տրված սույն որոշման հավելվածով սահմանված 12 շտապ օգնության գծային մեքենաները և 1 շտապ օգնության ռեանիմոբիլը` դրանց օժանդակ սարքավորումներով, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածով սահմանված գույքի և դրանց օժանդակ սարքավորումների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 167-Ա որոշման N 2 հավելվածի բաշխացուցակի 5-րդ կետը:

ԻՐՏԵԿ  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` հղում կատարելիս նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում: Սույն որոշման 3-րդ կետը չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներին:  

 

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 4-ի

N 913-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՎՈՂ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Շտապ      |Շտապ    |Մեքե-  |Նույնացման համար |Տարե- |Սկզբնա|Հաշվե|

|ը/կ|օգնության |օգնու-  |նաների |                 |թիվը  |կան   |կշռա-|

|   |գծային    |թյան    |մակնիշը|                 |      |արժեքը|յին  |

|   |մեքենաների|ռեանիմո-|       |                 |      |      |ար-  |

|   |թիվը      |բիլների |       |                 |      |      |ժեքը |

|   |(հագեցված |թիվը    |       |                 |      |      |     |

|   |օժանդակ   |(հագեց- |       |                 |      |      |     |

|   |սարքավո-  |ված     |       |                 |      |      |     |

|   |րումներով)|օժանդակ |       |                 |      |      |     |

|   |          |սարքավո-|       |                 |      |      |     |

|   |          |րումնե- |       |                 |      |      |     |

|   |          |րով)    |       |                 |      |      |     |

|___|__________|________|_______|_________________|______|______|_____|

|1. |   12     |   1    |Ֆորդ   |LJXBM2JD3BT011541|2011  |0 դրամ|0    |

|   |          |        |Տրանզիտ|LJXBM2JD4BT011516|թվական|      |դրամ |

|   |          |        |       |LJXBM2JD2BT010140|      |      |     |

|   |          |        |       |LJXBM2JD1BT011506|      |      |     |

|   |          |        |       |LJXBM2JD4BT011533|      |      |     |

|   |          |        |       |LJXBM2JD4AT125112|      |      |     |

|   |          |        |       |LJXBM2JD6BT010139|      |      |     |

|   |          |        |       |LJXBM2JD0BT011514|      |      |     |

|   |          |        |       |LJXBM2JD6BT011517|      |      |     |

|   |          |        |       |LJXBM2JDXAT125096|      |      |     |

|   |          |        |       |LJXBM2JD0AT125107|      |      |     |

|   |          |        |       |LJXBM2JD4BT011502|      |      |     |

|   |          |        |       |LJXBM2JD7BT011509|      |      |     |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2020
N 913-Ա
Որոշում