040.0578.280601
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունիսի 2001 թվականի N 578
ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետության համար ճարտարապետական, գործառական, ինչպես նաև մշակութային կարևոր նշանակություն և գրավային արժեք ունեցող մի շարք շենքերի արդյունավետ տնօրինման, ինչպես նաև դրանց նկատմամբ քաղաքականության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական կառավարման մարմիններին հանձնվող շենքերի ցանկը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանն ու Երևանի քաղաքապետին` ընկերությունների գույքի կազմից առանձնացնել նշված ցանկում ընդգրկված շենքերն ու դրանք հանձնել համապատասխան պետական կառավարման մարմիններին:
3. Համապատասխան պետական կառավարման մարմիններին`
i
ա) երկամսյա ժամկետում ավարտել նշված ցանկում ընդգրկված շենքերի հանձնման-ընդունման աշխատանքներն ու գույքային իրավունքների պետական գրանցումը.
բ) սույն կետի «ա» ենթակետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո` նշված շենքերում տեղակայված ընկերություններին իրենց կողմից զբաղեցված տարածքները տրամադրել անհատույց օգտագործման` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
(3-րդ կետը փոփ. 09.12.04 թիվ 1845-Ա որոշում)
4. Սույն որոշման 2-րդ կետում նշված պետական կառավարման մարմիններին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ նշված ցանկում ընդգրկված ընկերությունների բնականոն գործունեության ապահովման, ինչպես նաև դրանց կանոնադրական կապիտալի փոփոխության վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2001 թվականի
հունիսի 28-ի N 578 որոշմամբ
ՑԱՆԿ
i
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ
.__________________________________________________________________________.
|NN |Հասցեն |Ում հաշվեկշռում է |Պետական կառավարման |Ում |
|ը/կ| |գտնվում |մարմնի անվանումը |տնօրինությանն է |
| | | | |հանձնվում |
|___|_________|_____________________|___________________|__________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_________|_____________________|___________________|__________________|
| 1.|Տերյան 89|«Սպասարկումների և |ՀՀ կառավարությանն |ՀՀ կառավարությանն |
| | |շահագործման |առընթեր |առընթեր |
| | |տնօրինություն» ՓԲԸ |տեղեկատվության և |տեղեկատվության և |
| | | |գրահրատարակչության |գրահրատարակչության|
| | | |վարչություն |վարչություն |
|___|_________|_____________________|___________________|__________________|
| 2.|Աբովյան |«Հայէներգո» ՓԲԸ |ՀՀ էներգետիկայի |ՀՀ պետական գույքի |
| |27 | |նախարարություն |կառավարման |
| | | | |նախարարություն |
|___|_________|_____________________|___________________|__________________|
| 3.|Մոսկովյան|«Վարչական շենք» ՓԲԸ |ՀՀ բնապահպանության |ՀՀ բնապահպանության|
| |35 | |նախարարություն |նախարարություն |
|___|_________|_____________________|___________________|__________________|
| 4.|Սարյան 22|«Հայփոստ» ՓԲԸ |ՀՀ տրանսպորտի և |ՀՀ տրանսպորտի |
| | | |կապի նախարարություն|և կապի |
| | | | |նախարարություն |
|___|_________|_____________________|___________________|__________________|
| 5.|Թումանյան|«Հայկական |ՀՀ կառավարությանն |ՀՀ պետական գույքի |
| |17 |հանրագիտարանի գլխավոր|առընթեր |կառավարման |
| | |խմբագրություն» ՊՓԲԸ |տեղեկատվության և |նախարարություն |
| | | |գրահրատարակչության | |
| | | |վարչություն | |
|___|_________|_____________________|___________________|__________________|
| 6.|Իսահակյան|«Սպասարկումների և |ՀՀ կառավարությանն |ՀՀ պետական գույքի |
| |28 |շահագործման |առընթեր |կառավարման |
| | |տնօրինություն» ՓԲԸ |տեղեկատվության և |նախարարություն |
| | | |գրահրատարակչության | |
| | | |վարչություն | |
|___|_________|_____________________|___________________|__________________|
| 7.|Մարշալ |«Մետրո» ՓԲԸ |Երևանի |Երևանի |
| |Բաղրամյան| |քաղաքապետարան |քաղաքապետարան |
| |76 | | | |
|___|_________|_____________________|___________________|__________________|
| 8.| (8-րդ կետը հանվել է 15.10.01 թիվ 980 որոշում) |
i
|___|_________|_____________________|___________________|__________________|
| 9.|Վարդանանց|«Հայջրմուղկոյուղի» |ՀՀ կառավարությանն |ՀՀ կառավարությանն |
| |8 |ՓԲԸ |առընթեր ջրային |առընթեր ջրային |
| | | |տնտեսության պետական|տնտեսության |
| | | |կոմիտե |պետական կոմիտե |
|___|_________|_____________________|___________________|__________________|
|10.|Վարդանանց|«Ոռոգում» ՓԲԸ |ՀՀ կառավարությանն |ՀՀ կառավարությանն |
| |13ա | |առընթեր ջրային |առընթեր ջրային |
| | | |տնտեսության պետական|տնտեսության |
| | | |կոմիտե |պետական կոմիտե |
|___|_________|_____________________|___________________|__________________|
|11.|Կորյունի |«Հայավտոճան» ՓԲԸ |ՀՀ տրանսպորտի և |ՀՀ տրանսպորտի |
| |21 | |կապի նախարարություն|և կապի |
| | | | |նախարարություն |
|___|_________|_____________________|___________________|__________________|
|12.|Մոսկովյան|«Դեղերի և բժշկական |ՀՀ առողջապահության |ՀՀ պետական գույքի |
| |15 |տեխնոլոգիաների |նախարարություն |կառավարման |
| | |գործակալություն» ՓԲԸ | |նախարարություն |
|___|_________|_____________________|___________________|__________________|
|13.|(13-րդ կետը ճանաչվել է չեղյալ 27.10.05 թիվ 1804-Ա որոշում) |
i
|___|_________|_____________________|___________________|__________________|
|14.|Մոսկովյան|«N 4 պոլիկլինիկա» ՓԲԸ|Երևանի |ՀՀ պետական գույքի |
| |13 | |քաղաքապետարան |կառավարման |
| | | | |նախարարություն |
|___|_________|_____________________|___________________|__________________|
|15.|Արշա- |«Սպասարկումների և |ՀՀ կառավարությանն |ՀՀ պետական գույքի |
| |կունյաց |շահագործման |առընթեր |կառավարման |
| |2ա |տնօրինություն» ՓԲԸ |տեղեկատվության և |նախարարություն |
| | | |գրահրատարակչության | |
| | | |վարչություն | |
|___|_________|_____________________|___________________|__________________|
|16.|Հանրապե- |«Հիդրոէներգաշին» |ՀՀ էներգետիկայի |ՀՀ պետական գույքի |
i
| |տության | ՓԲԸ |նախարարություն |կառավարման |
| |67 | | |նախարարություն |
.__________________________________________________________________________.
(ցանկը փոփ. 15.12.01 թիվ 1230, լրաց. 25.07.02 թիվ 1097-Ն որոշումներ)
-------------------------------
ԻՐՏԵԿ - նկատի ունենալով, որ 09.12.04 թիվ 1845-Ա որոշման 2-րդ կետի
փոփոխությունը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ
օրենքի պահանջներին, ապա այդ կետի փոփխությունները չեն ներառվում
որոշման մեջ