Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1026-Ա ՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2020 թվականի N 684-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1026-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 395-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 1-ի «Թվայնացման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1026-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) N 1 հավելվածը «Մ. Փաշայան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ» բառերից հետո լրացնել «Վ. Աբրահամյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ «համաձայնությամբ» բառերով.

2) N 2 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Խորհրդի գործունեության նպատակներն են`

1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի և տնտեսության թվայնացման ապահովումը, թվային հմտությունների զարգացման խթանումը, ինչպես նաև թվայնացման ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների ներդաշնակեցումը.

2) միջազգային և միջպետական երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շրջանակում (այդ թվում` դոնորների կողմից ֆինանսավորվող) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տնտեսության թվայնացմանը վերաբերող ծրագրերի և նախագծերի իրականացման համակարգումը:».

i

3) N 2 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով.

«5) Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության շրջանակում թվային գործընթացների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

6) համաշխարհային թվային գործընթացում Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովմանն ուղղված թիրախների նախանշման և միջոցառումների մշակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:»:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության թվային զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու և թվային զարգացմանն աջակցող խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 395-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 11

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.06.2020
N 684-Ա
Որոշում