Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 407-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2020 թվականի N 936-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 407-ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

i

1) որոշման 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետ`

«3.1. Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Միգրացիոն ծառայությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի թիվ 4 հասցեի 20000 քառ. մետր մակերեսով, 90 480 000 (իննսուն միլիոն չորս հարյուր ութսուն հազար) դրամ հաշվեկշռային արժեքով հողամասը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:».

i

2) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Միգրացիոն ծառայություն» բառերով:

2. Միգրացիոն ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-ամսյա ժամկետում հաստատել «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը:

3. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի համայնքի ղեկավարին առաջարկել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ի հետ կնքել սույն որոշման առաջին կետից բխող գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

4. «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ի տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում իրականացնել գույքային իրավունքի պետական գրանցումը` իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման ծախսերը կատարելով 2020 թվականի պետական բյուջեով «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ի համար նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 12

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.06.2020
N 936-Ն
Որոշում