Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 777-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հուլիսի 2020 թվականի N 1222-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 777-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 702-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1418-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի «Սահմանի նշանակված անցման կետերում Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 777-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Սահմանի նշանակված» բառերը փոխարինել «պետական սահմանի» բառերով` համապատասխան հոլովաձևերով, իսկ «պետական սահմանի» բառերից հետո «նշանակված» բառը հանել.

i

2) որոշման հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի «Միջազգային առողջապահական կանոնների գործադրման հարցերով սահմանի անցման կետեր նշանակելու մասին» N 1418-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Զվարթնոց» և «Բագրատաշեն» նշանակված անցման կետերում (այսուհետ` սահմանի նշանակված անցման կետ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի (այսուհետ` պետական սահմանի) անցման կետերում» բառերով.

3) որոշման հավելվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«Պետական սահմանի անցման կետերում «Պետական սահմանի մասին» օրենքով սահմանված հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող յուրաքանչյուր մարմին նշանակում է կանոնների հարցերով պատասխանատու` կանոնների ներդրման, այդ թվում` արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերին արագ արձագանքման նպատակով, ազգային համակարգող մարմնի և իրավասու այլ մարմինների հետ համագործակցությունն ապահովելու համար:».

i

4) որոշման հավելվածի 4-րդ կետում «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի «Միջազգային առողջապահական կանոնների գործադրման հարցերով սահմանի անցման կետեր նշանակելու մասին» N 1418-Ն որոշմամբ սահմանված իրավասու մարմիններին» բառերը հանել.

i

5) որոշման հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Պետական սահմանի անցման կետերում հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող մարմինների համագործակցության բարելավման արդյունքում արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման ու տարածման կանխարգելումը, հանրային առողջապահության մակարդակում արագ արձագանքման և առողջապահական միջոցառումների (բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող) ժամանակին և արդյունավետ կազմակերպումը և իրականացումը.».

6) որոշման հավելվածի 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, որպես Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին, իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 809-Ն որոշմամբ սահմանված լիազորությունները:».

7) որոշման հավելվածը 9-րդ կետից հետո լրացնել նոր` 9.1-ին կետով.

i

«9.1. «Պետական սահմանի մասին օրենքի» 14-րդ հոդված համաձայն` Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի առաջարկությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը`

1) ուժեղացնում է սանիտարակարանտինային վերահսկողությունը, կազմակերպում է հետևյալ բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող միջոցառումները`

ա. վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածք ժամանող անձանց, բեռների, ուղեբեռների, կոնտեյներների, ապրանքների (բացառությամբ սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների), փոստային ծանրոցների, տրանսպորտային միջոցների (այդ թվում` օդանավի և երկաթուղային տրանսպորտի սրահի, խոհանոցի, աղբի և ջրի պահման տեղերի, բեռնախցիկի, ծառայողական շենքերի), մարդկային աճյունների տեղափոխման նկատմամբ` մարդու առողջության համար հավանական վտանգ ներկայացնող արտադրանքի (ապրանքների) ներմուծումը, վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) ներբերումը, առաջացումն ու տարածումը կանխարգելելու նպատակով,

բ. կազմակերպում է հիվանդ անձանց զննումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի առաջին գծում գտնվող զննման սենյակում, անհրաժեշտության դեպքում` նրանց մեկուսացումը, հոսպիտալացումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հիվանդության ախտորոշման նպատակով արագ թեստավորումը,

գ. կազմակերպում է հիվանդ անձանց առաջնային բժշկական օգնությունն ու սպասարկումը` սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին կցված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների միջոցով,

դ. կազմակերպում է հիվանդների հետ շփում ունեցող անձանց (կոնտակտավորների) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 219-Ն որոշմամբ հաստատված` «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հաստատման հասցեական քարտի» լրացումը, կամ ազգային համակարգող մարմնի կողմից առաջարկվող այլ ձևաչափով հասցեական քարտի լրացումը,

ե. ստուգում է անձանց բժշկական զննության, պատվաստումների կամ այլ կանխարգելիչ միջոցառումների փաստերի առկայությունը, իրազեկում է պատվաստումներ կամ այլ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ,

զ. իր իրավասության շրջանակներում կազմակերպում է ժամանած ուղևորների կամ կասկածելի հիվանդների նկատմամբ հայտարարված կարանտինի կամ այլ առողջապահական (բժշկասանիտարական) միջոցառումների կիրառումը,

է. վերահսկողություն է իրականացնում բեռների, ուղեբեռների, կոնտեյներների, ապրանքների, փոստային ծանրոցների, մարդկային աճյունների, տրանսպորտային միջոցների, դրանց կայանատեղիների, պետական սահմանի անցման կետի տարածքի ցանկացած ախտահանման, կրծողազերծման, միջատազերծման կամ ապաբաղարկման (դեկոնտամինացում) աշխատանքների նկատմամբ, ինչպես նաև ստուգում է դրանք հավաստող փաստաթղթերը,

ը. անհրաժեշտության դեպքում պետական սահմանի անցման կետերում ստուգում է ապրանքատրանսպորտային բեռնագիրը, իսկ օդային սահմանի անցման կետերում` նաև օդանավի գլխավոր հայտարարագրի առողջապահական մասը,

թ. վերահսկողություն է իրականացնում մարդկային աճյունների անվտանգ պահպանման և տեղափոխման նկատմամբ,

ժ. անհրաժեշտության դեպքում կազմակերպում է բեռների, ուղեբեռների, կոնտեյներների, ապրանքների, փոստային ծանրոցների, փոխադրամիջոցների մեկուսացումը և իր իրավասության շրջանակներում հայտարարված կարանտինային միջոցառումների կիրառումը,

ժա. վարակի կամ աղտոտման, ինչպես նաև փոխանցողների և պահոցների (ռեզերվուարների) վերացման նպատակով առաջարկություն է ներկայացնում բեռների, ուղեբեռների, կոնտեյներների, ապրանքների, փոստային ծանրոցների, մարդկային աճյունների, փոխադրամիջոցների մշակման վերաբերյալ,

ժբ. առաջարկություն է ներկայացնում վարակված բեռների, ուղեբեռների, կոնտեյներների, ապրանքների, փոստային ծանրոցների, փոխադրամիջոցների բռնագրավման և ոչնչացման վերաբերյալ.

2) վերահսկողություն է իրականացնում աղտոտված ջրի, մարդկային կամ կենդանական կենսագործունեության արգասիքի, կեղտաջրերի և այլ ցանկացած աղտոտված նյութի հավաքման անվտանգ հեռացման նկատմամբ.

3) իրազեկում և համապատասխան խորհրդատվություն է տրամադրում մեկնողներին և ժամանողներին, ինչպես նաև պետական սահմանի անցման կետերում հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինների անձնակազմին` սպառնացող առողջապահական վտանգների մասին.

4) առաջարկություն է ներկայացնում պետական սահմանի անցման կետերում հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին` ապահովելու անձնակազմի պաշտպանությունը` անհատական պաշտպանիչ միջոցներով:».

i

8) որոշման հավելվածի ամբողջ տեքստից հանել «կառավարությանն առընթեր» բառերը.

i

9) որոշման հավելվածի 10-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր 3-րդ ենթակետով.

«3) պետական սահմանի ցամաքային անցման կետերում, անհրաժեշտության դեպքում, ապահովում է մասնագիտացված կազմակերպությունների կողմից սույն ծրագրի 9.1-ին կետի 1-ին ենթակետի «է» պարբերությամբ սահմանված ախտահանման, միջատազերծման, կրծողազերծման կամ ապաբաղարկման աշխատանքների իրականացումը:».

10) որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ուժեղացնում է սահմանային պետական վերահսկողությունը` ձեռնարկելով հետևյալ կանխարգելիչ միջոցառումները.

1) ներմուծվող, արտահանվող, տեղափոխվող, վերաարտահանվող և տարանցիկ փոխադրվող սննդամթերքի, անասնաբուժական, բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների նկատմամբ վերահսկողության իրականացում.

2) կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման հիվանդությունների Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումների կազմակերպում և իրականացում` այդ ուղղությամբ ընդլայնելով պետական և շահագրգիռ մյուս մարմինների հետ համագործակցությունը.

3) կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների դեպքում առողջապահական մարմինների հետ համատեղ հակահամաճարակային միջոցառումների իրականացում և տեղեկատվության փոխանակում:».

11) որոշման հավելվածի 12-րդ կետում`

i

ա. 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) անհրաժեշտության դեպքում աջակցում է շրջակա միջավայրի մանրէաբանական վարակվածության դիտարկման և հսկողության աշխատանքներին.».

i

12) որոշման հավելվածի 15-րդ և 23-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն» բառերով.

13) որոշման հավելվածի 18-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«Սահմանի անցման կետերում ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը`

1) ճառագայթային հիվանդության ախտանշաններ ունեցող անձանց հայտնաբերման ժամանակ իրականացնում է սույն ծրագրի 9.1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված գործողությունները.

2) իրականացնում է սույն ծրագրի 9.1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված գործողությունները.

3) մասնակցում է ճառագայթային նյութերով աղտոտված գոտուց ժամանող անձանց, բեռների, ապրանքների ապաակտիվացմանը, ինչպես նաև անձանց նկատմամբ սանիտարական մաքրման աշխատանքների իրականացմանը:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» N 702-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում «կառավարությանն առընթեր» բառերը հանել.

2) որոշման N 3 հավելվածի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«Սույն կանոնները կարգավորում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի (այսուհետ` պետական սահման) անցման կետերում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի (այսուհետ` սահմանապահ զորքեր), մաքսային մարմնի, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, (այսուհետ` հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններ) միջև համագործակցությունը` պետական սահմանի անցման կետերում նրանց գործունեությունը կանոնակարգելու, անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի` պետական սահմանով բացթողման նկատմամբ հսկողական ու վերահսկողական գործառույթների իրականացման համար:».

i

3) որոշման N 3 հավելվածի 15-րդ կետում «առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինն» բառերը փոխարինել «առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն» բառերով.

i

4) որոշման N 3 հավելվածի 16-րդ կետում «գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն» բառերը փոխարինել «սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն» բառերով:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի «Միջազգային առողջապահական կանոնների գործադրման հարցերով սահմանի անցման կետեր նշանակելու մասին» N 1418-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 24

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.07.2020
N 1222-Ն
Որոշում