Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 479-Ա ՈՐՈՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 օգոստոսի 2020 թվականի N 894-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 479-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 9-ի N 167-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 479-Ա որոշման N 2 հավելվածի`

i

1) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Ընդ որում, հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն դիմել մեկից ավելի ոլորտների համար, սակայն կարող են հաղթող ճանաչվել և անդամակցել միայն մեկ ոլորտում:».

i

2) 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Եթե մեկից ավելի ոլորտներում դիմել է մեկ հասարակական կազմակերպություն և այդ ոլորտներում հաղթահարել է փաստաթղթային փուլը, ապա վերջինս ինքն է որոշում իր մասնակցության համար նախընտրելի ոլորտը` հիմք ընդունելով սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված պայմանը:»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 5

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.08.2020
N 894-Ա
Որոշում