Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

13 օգոստոսի 2020 թվականի N 759-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 692-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի նոյեմբերի 14-ի «Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտերի, օգտագործման մասին հաշվետվությունների, չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման դիմումների, չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման ժամկետի երկարաձգման դիմումի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 692-Ն հրամանով հաստատված N 2 հավելվածի`

1) «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտի, օգտագործման մասին հաշվետվության ձևի բաժին 1-ի 7-րդ սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` 8-րդ և 9-րդ սյունակներ`

 

.____________________________________________________.

|Ներմուծման (համապատասխանության)|Դեղի հերթական համարը|

|հավաստագրի համարը              |                    |

|_______________________________|____________________|

|              8                |         9          |

.____________________________________________________.

 

2) «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտի, օգտագործման մասին հաշվետվության լրացման կարգի 6-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` 8-րդ և 9-րդ ենթակետեր`

«8) 8-րդ սյունակում լրացվում է ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը,

9) 9-րդ սյունակում լրացվում է ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների ներմուծման (համապատասխանության) հավաստագրում դեղի հերթական համարը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Է. Հովհաննիսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 օգոստոսի 2020 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
13.08.2020
N 759-Ն
Հրաման