Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 412-Լ, ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 սեպտեմբերի 2020 թվականի N 1464-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 412-Լ, ՄԱՐՏԻ 31-Ի N 418-Լ, ԱՊՐԻԼԻ 2-Ի N 427-Լ, ԱՊՐԻԼԻ 3-Ի N 460-Լ, ԱՊՐԻԼԻ 6-Ի N 484-Լ, ԱՊՐԻԼԻ 9-Ի N 507-Լ ԵՎ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 536-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 412-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

i

1) 8-րդ կետը «հիման վրա» բառերից հետո լրացնել «, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը (ներառյալ)» բառերով.

i

2) 9-րդ կետը «նախարարության» բառից հետո լրացնել «սոցիալական ապահովության ծառայության» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 418-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.

i

«4. Սույն որոշմամբ հաստատված կարգի կիրառությունը, բացառությամբ 11-րդ, 11.1-ին, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերի, դադարեցվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ 14-րդ կետն ուժը կորցնում է 2021 թվականի փետրվարի 1-ից:».

i

2) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

«6.1. Պետական եկամուտների կոմիտեն շահառուների ցանկը ձևավորում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողների դիմումների կամ ՔԿԱԳ-ից ստացված տվյալների հիման վրա:.

i

3) հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կարգի 6.1-ին կետում նշված կարգով ձևավորված շահառուների ցանկը Ծառայությանը տրամադրվում է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը:»

i

4) հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

«10.1. Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված շահառուների ցանկում ընդգրկված ծնողը (ում սույն կարգի շրջանակներում որևէ երեխայի համար արդեն վճարվել է դրամական աջակցություն) շահառուների ցանկում չներառված իր երեխայի համար (եթե Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած շահառուների ցուցակում չեն ներառվել բոլոր երեխաները) մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը (ներառյալ) Ծառայությանը ներկայացնում է գրավոր դիմում` դիմումին կցելով շահառուների ցուցակում չներառված երեխայի ծննդյան վկայականի, նրա ծնողների անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճենը: Սույն կետով սահմանված կարգով երեխայի համար դրամական աջակցություն հաշվարկելու և վճարելու նպատակով լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտության դեպքում Ծառայությունը դիմում է ՔԿԱԳ մարմնին: ՔԿԱԳ մարմինը Ծառայության կողմից պահանջվող տեղեկատվությունը տրամադրում է հնգօրյա ժամկետում: Սույն կետում նշված երեխայի համար հրատապ դրամական աջակցությունը հաշվարկվում է (վճարվում է), եթե երեխան նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Ընդ որում, այս դեպքում հրատապ դրամական աջակցությունը հաշվարկվում է (վճարվում է), եթե ծննդյան վկայականում այդ երեխայի հոր և մոր վերաբերյալ տվյալները համապատասխանում են շահառուների ցանկում ներառված երեխայի հոր և մոր վերաբերյալ տվյալներին:».

i

5) հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին կետով.

«11.1. Եթե Պետական եկամուտների կոմիտեի կողմից Ծառայությանը տրամադրված` սույն կարգի 5-րդ կետում նշված տվյալներում (շահառուների ցանկ ներառված ընտանիքի տվյալներում) կատարվում է փոփոխություն և տրամադրված նոր տվյալներով ընտանիքին չի կարող նշանակվել և վճարվել հրատապ դրամական աջակցություն, ապա Ծառայությունը նոր տվյալներն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է բանկին և պահանջում գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Եթե պահանջն ստանալու օրվա դրությամբ գումարը դեռևս չի կանխիկացվել, բանկը ոչ ուշ, քան պահանջն ստանալու հաջորդ աշխատանքային օրը գումարը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` դրա մասին տեղեկացնելով Ծառայությանը: Եթե գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու պահանջն ստանալու օրվա դրությամբ գումարն արդեն կանխիկացվել է, ապա դրա մասին ևս բանկը տեղեկացնում է Ծառայությանը: Կանխիկացված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի վերադարձվում:»

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը հաստատելու մասին» N 427-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

i

1) 4-րդ կետը «հիման վրա» բառերից հետո լրացնել «, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը (ներառյալ)» բառերով.

i

2) 5-րդ կետը «նախարարության» բառից հետո լրացնել «սոցիալական ապահովության ծառայության» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 3-ի «Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված անձանց միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 460-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.

i

«4. Սույն կարգի կիրառությունը, բացառությամբ 7-րդ, 7.1-ին, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերի, դադարեցվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ 9-րդ կետն ուժը կորցնում է 2021 թվականի փետրվարի 1-ից:».

i

2) հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

«7.1. Եթե Պետական եկամուտների կոմիտեի կողմից Ծառայությանը տրամադրված` սույն կարգի 4-րդ կետում նշված տվյալներում կատարվում է փոփոխություն և տրամադրված նոր տվյալներով կամ կատարված լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ անձին չի կարող նշանակվել և վճարվել միանվագ աջակցություն, ապա Ծառայությունը դրա մասին տեղեկացնում է բանկին և պահանջում գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Եթե պահանջն ստանալու օրվա դրությամբ գումարը դեռևս չի կանխիկացվել, բանկը ոչ ուշ, քան պահանջն ստանալու հաջորդ աշխատանքային օրը գումարը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` դրա մասին տեղեկացնելով Ծառայությանը: Եթե գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու պահանջն ստանալու օրվա դրությամբ գումարն արդեն կանխիկացվել է, ապա դրա մասին ևս բանկը տեղեկացնում է Ծառայությանը: Կանխիկացված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի վերադարձվում:»:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 6-ի «Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կնոջը միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին»

N 484-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.

i

«5. Սույն կարգի կիրառությունը, բացառությամբ 10-րդ, 10.1-ին, 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերի, դադարեցվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ 12-րդ կետն ուժը կորցնում է 2021 թվականի փետրվարի 1-ից:».

i

2) հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

«10.1. Եթե Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից Ծառայությանը տրամադրված` սույն կարգի 6-րդ կետում նշված տվյալներում կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից Ծառայությանը տրամադրված` սույն կարգի 7-րդ կետում նշված տվյալներում կատարվել է փոփոխություն և տրամադրված նոր տվյալներով անձին չի կարող նշանակվել և վճարվել միանվագ դրամական օժանդակություն, ապա Ծառայությունը դրա մասին տեղեկացնում է բանկին և պահանջում գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Եթե պահանջն ստանալու օրվա դրությամբ գումարը դեռևս չի կանխիկացվել, բանկը ոչ ուշ, քան պահանջն ստանալու հաջորդ աշխատանքային օրը գումարը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` դրա մասին տեղեկացնելով Ծառայությանը: Եթե գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու պահանջն ստանալու օրվա դրությամբ գումարն արդեն կանխիկացվել է, ապա դրա մասին ևս բանկը տեղեկացնում է Ծառայությանը: Կանխիկացված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի վերադարձվում:».

i

3) հավելվածը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ կետով.

«15. Միանվագ դրամական օժանդակությունը վճարվում է, եթե շահառուն (հղի կինը) բժշկական կազմակերպություններում հաշվառվել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 15-ը:»:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Կորոնավիրուսի հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին) և անհատ ձեռնարկատերերին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 507-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.

i

«3. Սույն կարգի կիրառությունը, բացառությամբ 20-րդ կետի 2-րդ ենթակետի, 20.1-ին, 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերի, դադարեցվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ 24-րդ կետն ուժը կորցնում է 2021 թվականի փետրվարի 1-ից:».

i

2) հավելվածի 14-րդ կետը «միջավայր և» բառերից հետո լրացնել «, մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը (ներառյալ),» բառերով.

i

3) հավելվածը 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին կետով.

«20.1. Եթե Պետական եկամուտների կոմիտեի կողմից Ծառայությանը տրամադրված` սույն կարգի 3-րդ կետում նշված տվյալներում կատարվում է փոփոխություն և տրամադրված նոր տվյալներով անձին չի կարող նշանակվել և վճարվել միանվագ աջակցություն, ապա Ծառայությունը դրա մասին տեղեկացնում է բանկին և պահանջում գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Բանկը`

1) գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցված լինելու դեպքում, շահառուի համաձայնությամբ, նրա բանկային հաշվից հետ է գանձում գումարը (բավարար միջոցներ չլինելու դեպքում` բանկային հաշվում առկա հասանելի մնացորդի չափով) և ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը փոխանցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` դրա մասին տեղեկացնելով Ծառայությանը: Եթե շահառուի քարտային հաշվի մնացորդը 0 դրամ է, դրա մասին ևս բանկը տեղեկացնում է Ծառայությանը.

2) գումարն առանց շահառուի քարտային հաշվի փոխանցված լինելու դեպքում, եթե պահանջն ստանալու օրվա դրությամբ գումարը դեռևս չի կանխիկացվել, ոչ ուշ, քան պահանջն ստանալու հաջորդ աշխատանքային օրը գումարը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` դրա մասին տեղեկացնելով Ծառայությանը:

Սույն կետում նշված դեպքում, եթե գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու պահանջը բանկի կողմից ստանալու օրվա դրությամբ շահառուի քարտային հաշվի մնացորդը 0 դրամ է «գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցված լինելու դեպքում» կամ գումարն արդեն կանխիկացվել է «գումարն առանց շահառուի քարտային հաշվի փոխանցված լինելու դեպքում», ապա գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի վերադարձվում:».

4) հավելվածի 21-րդ կետում «և» բառը փոխարինել «կամ» բառով:

i

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 10-ի «Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած` մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 427-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 536-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.

i

«4. Սույն կարգի կիրառությունը, բացառությամբ 25-րդ կետի 2-րդ ենթակետի, 25.1-ին, 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերի, դադարեցվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ 29-րդ կետն ուժը կորցնում է 2021 թվականի փետրվարի 1-ից:».

i

2) հավելվածի 3-րդ կետը «միջավայր և» բառերից հետո լրացնել «, մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը (ներառյալ),» բառերով.

i

3) հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե սույն կետում նշված փաստաթղթերը տրված են օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) կողմից, ապա դրանք ներկայացվում են նաև նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի (երբ լրացված են ռուսերեն):»

i

4) հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

«8.1. Սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետում նշված` երեխաների և նրանց ծնողների վերաբերյալ, ինչպես նաև մահվան ակտերի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև տրամադրված տվյալների փոփոխությունները ՔԿԱԳ մարմինները Ծառայության հետ փոխհամաձայնեցված տարբերակով` էլեկտրոնային եղանակով տրամադրում են շաբաթական պարբերությամբ` հիմք ընդունելով ներկայացնելու օրվա դրությամբ առկա տվյալները:».

i

5) հավելվածի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7. երեխայի ծնողները կամ միայնակ ծնողը կամ խնամակալը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն:».

i

6) հավելվածը 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25.1-ին կետով.

«25.1. Եթե սույն կարգի 6-րդ, 8-րդ, 9.1-ին և 22-րդ կետերով սահմանված կարգով պետական մարմինների կողմից տրամադրված կամ շտեմարանում առկա տվյալներում կատարվում է փոփոխություն և տրամադրված նոր տվյալներով կամ կատարված լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ անձին չի կարող նշանակվել և վճարվել միանվագ աջակցություն, ապա Ծառայությունը դրա մասին տեղեկացնում է բանկին և պահանջում գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Բանկը`

1) գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցված լինելու դեպքում, շահառուի համաձայնությամբ, նրա բանկային հաշվից հետ է գանձում գումարը (բավարար միջոցներ չլինելու դեպքում` բանկային հաշվում առկա հասանելի մնացորդի չափով) և ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը փոխանցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` դրա մասին տեղեկացնելով Ծառայությանը: Եթե գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու պահանջն ստանալու օրվա դրությամբ շահառուի քարտային հաշվի մնացորդը 0 դրամ է, դրա մասին ևս բանկը տեղեկացնում է Ծառայությանը.

2) գումարն առանց շահառուի քարտային հաշվի փոխանցված լինելու դեպքում, եթե գումարը դեռևս չի կանխիկացվել, ոչ ուշ, քան տեղեկատվությունն ստանալու հաջորդ աշխատանքային օրը գումարը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` դրա մասին տեղեկացնելով Ծառայությանը: Եթե գումարն արդեն կանխիկացվել է, դրա մասին ևս բանկը տեղեկացնում է Ծառայությանը:

Սույն կետում նշված դեպքում, եթե գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու պահանջը բանկի կողմից ստանալու օրվա դրությամբ շահառուի քարտային հաշվի մնացորդը 0 դրամ է «գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցված լինելու դեպքում» կամ գումարն արդեն կանխիկացվել է «գումարն առանց շահառուի քարտային հաշվի փոխանցված լինելու դեպքում», ապա գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի վերադարձվում:».

i

7) հավելվածի 26-րդ կետում «և էլեկտրոնային» բառերը փոխարինել «կամ էլեկտրոնային» բառերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 358-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 410-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 411-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 412-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը հաստատելու մասին» N 427-Լ որոշումներով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում նշանակված, սակայն շահառուի (ում անունով կամ ում քարտային հաշվին փոխանցվել է աջակցության գումարը) մահվան պատճառով չվճարված գումարները վճարելու համար շահառուի մահվան ամսվանից հետո` վեց ամսվա ընթացքում, շահառուի օրինական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն (այսուհետ` Ծառայություն) է ներկայացնում`

1. դիմում, որում ներառվում են`

ա. շահառուի օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

բ. մահացած շահառուի անունը, ազգանունը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը,

գ. անհրաժեշտության դեպքում, եթե աջակցությունը տրամադրվել է երեխայի համար, երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ում համար նշանակվել է գումարը,

դ. բջջային հեռախոսահամարը, որին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով պետք է տեղեկացնել դիմումի պատասխանը.

2) շահառուի մահվան վկայականը.

3) մահացած շահառուի օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը.

4) անհրաժեշտության դեպքում, եթե աջակցությունը տրամադրվել է երեխայի համար, երեխայի «ում համար նշանակվել է միանվագ աջակցությունը» ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր (երեխայի ծննդյան վկայականը, ըստ անհրաժեշտության, ամուսնության վկայական, հայրության շահառուի ճանաչման վկայական, դատարանի վճիռ և այլն).

5. շահառուի մահվան օրվա դրությամբ բնակության միևնույն վայրում նրա հետ հաշվառված չլինելու դեպքում` ամուսինը ներկայացնում է ամուսնության վկայականը, երեխան` ծննդյան վկայականը, իսկ եթե աջակցությունը տրամադրվել է երեխայի համար` երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը լինելը հավաստող փաստաթղթեր «ամուսնության վկայական, երեխայի ծննդյան վկայական, խնամակալի դեպքում` նաև խնամակալություն սահմանելու (խնամակալ ճանաչելու) մասին փաստաթուղթ».

6. բանկի անվանումը և շահառուի օրինական ներկայացուցչի քարտային հաշվի համարը, որին պետք է փոխանցել շահառուի մահվան պատճառով չվճարված գումարը:

Սույն կետի իմաստով շահառուի օրինական ներկայացուցիչ է համարվում շահառուի ամուսինը կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխան և Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն` շահառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված ընտանիքի այլ անդամը, իսկ եթե աջակցությունը տրամադրվել է երեխայի համար` երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը:

9. Սույն որոշման 8-րդ կետով սահմանված կարգով ներկայացված և առկա տեղեկատվության հիման վրա Ծառայությունը որոշում է`

1) մերժել նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված գումարը շահառուի օրինական ներկայացուցչին վճարելը, եթե ներկայացված փաստաթղթերը և առկա տեղեկատվությունը բավարար չէ չվճարված միանվագ աջակցությունը վճարելու համար կամ սույն որոշման 8-րդ կետում նշված դիմումը ներկայացվել է շահառուի մահվան ամսվանից վեց ամիս հետո.

2) նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված գումարը վճարել շահառուի օրինական ներկայացուցչին:

Սույն կետում ընդունած որոշման վերաբերյալ Ծառայությունը տեղեկացնում է շահառուի օրինական ներկայացուցչին` էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով դիմումում նշված բջջային հեռախոսահամարին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2020 թ. սեպտեմբերի 4

Երևան

 

Հրապարակման օրը` 07 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.09.2020
N 1464-Լ
Որոշում