Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ...

22.01.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.04.2002  -ից մինչեւ   22.01.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 30.09.04 թիվ 1782-Ն որոշում)

i

040.0657.200701

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2001 թվականի N 657

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում թերությունների վերացման և օրինախախտումների կանխարգելման, ինչպես նաև իրավական դաշտի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը (կցվում է):

i

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սույն որոշմամբ հաստատված ծրագրի` սահմանված ժամկետներում կատարումն ապահովելու համար և յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել տեղեկանք դրա ընթացքի և արդյունքների մասին:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` վերլուծել ներկայացված տեղեկույթն ու յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ տեղեկանք:

(2-րդ կետը խմբ. 15.04.02 թիվ 400 որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 15.04.02 թիվ 400 որոշում)

i

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 15.04.02 թիվ 400 որոշում)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 15.04.02 թիվ 400 որոշում)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 20-ից:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2001 թ.

հուլիսի 20-ի N 657 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

I. ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ___________________________________________________________________________

NN      Միջոցառման անվանումը         Կատարման ժամկետը        Կատարման

ը/կ                                                        պատասխանատուն

___________________________________________________________________________

 1                2                          3                    4

___________________________________________________________________________

1.  Գործող հանքավայրերի              2001 թ.

    շահագործման օրինականության       հուլիսի 2-րդ

    ուսումնասիրությունների և         տասնօրյակ

վերլուծության իրականացում`

      ա) ընդերքօգտագործման                           ՀՀ բնապահպանության

    պայմանագրերի գծով,                               նախարարություն

      բ) լեռնահատկացման և                            Հայլեռտեխհսկողություն

    հողահատկացման փաստաթղթերի գծով.                  ՀՀ մարզպետներ   

 

2.  Օգտակար հանածոների               2001 թ.         ՀՀ բնապահպանության

    արդյունահանման մասին 2000 թ.     հուլիսի 2-րդ    նախարարություն

    տարեկան հաշվետվությունների       տասնօրյակ

(5-ԳՌ) տվյալների վերլուծության

իրականացում` ըստ

շահագործվող հանքավայրերի

 

3.  Հանքավայրերում մարկշեյդերական    2001 թ.         ՀՀ բնապահպանության

    չափումների և  դրանց հիման վրա    հուլիսի 2-րդ    նախարարություն

    կազմվող մարկշեյդերական           տասնօրյակ

պլանների առկայության

ուսումնասիրություններ

 

4.  Օգտակար հանածոների               2001 թ.         ՀՀ արդյունաբերության

    արդյունահանման նպատակով          հուլիսի 2-րդ    և  առևտրի

    ընդերքի օգտագործման              տասնօրյակ       նախարարություն

թույլտվություններ

տալու մասին ամփոփ

տեղեկատվության կազմում

 

5.  Շահագործվող հանքավայրերում       ավարտը`         ընդերքօգտագործող

    մարկշեյդերական ընթացիկ           2001 թ.         կազմակերպություններ

    չափագրումների իրականացման        հոկտեմբերի      ՀՀ բնապահպանության

    ապահովում                        15-ին           նախարարություն

 

6.  Ընդերքօգտագործող                 2001 թ.         ՀՀ պետական           

    կազմակերպությունների կողմից      հուլիսի 2-րդ    եկամուտների

    բնօգտագործման վճարների           տասնօրյակ       նախարարություն

    վճարումների մասին տվյալների                      ՀՀ բնապահպանության

    ամփոփում (2001 թ. հունիսի 1-ի                    նախարարություն

դրությամբ) և վերլուծություն

 

7.  Ընդերքօգտագործող                 2001 թ.         ՀՀ պետական           

    կազմակերպությունների կողմից      հոկտեմբերի      եկամուտների

    բնօգտագործման վճարների           3-րդ            նախարարություն

    վճարումների մասին տվյալների      տասնօրյակ       ՀՀ բնապահպանության

    ճշտում (2001 թ. հոկտեմբերի                       նախարարություն

1-ի դրությամբ).

արդյունքների ամփոփում

և վերլուծություն

 

8.  Օգտակար հանածոների               2001 թ.         ՀՀ բնապահպանության

    արդյունահանված և                 հոկտեմբերի      նախարարություն

    մարկշեյդերական չափումներով       3-րդ            ՀՀ պետական    

    հաստատված փաստացի ծավալների      տասնօրյակ       եկամուտների

    և  բնօգտագործման վճարների                        նախարարություն

վճարումների մասին

տվյալների համադրում

 

9.  Բնօգտագործման վճարի օբյեկտ           ըստ         ՀՀ պետական        

    համարվող փաստացի թաքցված         եռամսյակների    եկամուտների

    ծավալների համար վճարումները                      նախարարություն

    հաշվետու ժամանակաշրջանում                        ՀՀ բնապահպանության

    բաշխելու մասին տեղեկատվությունը                  նախարարություն

ՀՀ կառավարություն ներկայացնելը

 

10. Հայաստանի Հանրապետության         2002 թ. 1-ին    ՀՀ բնապահպանության

    հանքավայրերի գույքագրման մասին   եռամսյակ        նախարարություն

    ամփոփ տեղեկատվությունը                           ՀՀ արդյունաբերության

    Հայաստանի Հանրապետության                         և  առևտրի

    կառավարություն ներկայացնելը                      նախարարություն

                                                     ՀՀ պետական    

                                                     եկամուտների

                                                     նախարարություն

 

II. ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ ___________________________________________________________________________

NN    Իրավական ակտի անվանումը        Կատարման ժամկետը        Կատարման

ը/կ                                                        պատասխանատուն

___________________________________________________________________________

 1                2                          3                    4

___________________________________________________________________________

1.  «Ընդերքի մասին»  ՀՀ              2001 թ.         ՀՀ բնապահպանության

    օրենսգրքի նախագիծ                նոյեմբեր        նախարարություն

 

2.  «Կոնցեսիաների մասին»             2001 թ.         ՀՀ արդյունաբերության

    ՀՀ օրենքի նախագիծ                հուլիսի 3-րդ    և  առևտրի

                                     տասնօրյակ       նախարարություն

 

3.  «Արդյունաբերական անվտանգության   2001 թ.         Հայլեռտեխհսկողություն

    մասին» ՀՀ օրենքի նախագիծ         նոյեմբեր

 

4.  «Հայաստանի Հանրապետության        2001 թ.         ՀՀ բնապահպանության

    քրեական օրենսգրքում              նոյեմբեր        նախարարություն

    փոփոխություններ կատարելու                        ՀՀ արդարադատության

    մասին» ՀՀ օրենքի նախագիծ                         նախարարություն

 

5.  «Հայաստանի Հանրապետության        2001 թ.         ՀՀ բնապահպանության

    վարչական օրենսգրքում             նոյեմբեր        նախարարություն

փոփոխություն կատարելու

մասին» ՀՀ օրենքի նախագիծ

 

6.  «Հանրապետական բնապահպանական      2001 թ.         ՀՀ բնապահպանության

    պետական տեսչության               հուլիսի 3-րդ    նախարարություն

    կանոնադրության, կառուցվածքի      տասնօրյակ       ՀՀ ֆինանսների և

    և  աշխատողների թվի հաստատման                     էկոնոմիկայի

    մասին» ՀՀ վարչապետի                              նախարարություն

որոշման նախագիծ

 

7.  «Ընդերքի օգտագործման և           2001 թ.         ՀՀ բնապահպանության

    պահպանության բնագավառում         օգոստոս         նախարարություն

    լիազորված մարմինների                             ՀՀ արդյունաբերության

    իրավասությունների սահմանազատման                  և  առևտրի

    մասին» ՀՀ կառավարության                          նախարարություն

    որոշման նախագիծ                                  Հայլեռտեխհսկողություն

                                                     ՀՀ օգտակար հանածոների

                                                     պաշարների պետական

                                                     հանձնաժողով

 

8.  «Օգտակար հանածոների              2001 թ.         ՀՀ բնապահպանության

    արդյունահանման նպատակով          սեպտեմբեր       նախարարություն

    ընդերքից օգտվելու կարգի մասին»                   ՀՀ արդյունաբերության

    ՀՀ կառավարության որոշման                         և  առևտրի

    նախագիծ (տնտեսավարող                             նախարարություն

    սուբյեկտների կողմից                              Հայլեռտեխհսկողություն

    ընդերքօգտագործման ձևակերպման                     ՀՀ օգտակար հանածոների

    գործընթացի պարզեցմամբ)                           պաշարների պետական

                                                     հանձնաժողով

 

9.  «Պետական                         2001 թ.         ՀՀ բնապահպանության

    երկրաբանամարկշեյդերական          օգոստոս         նախարարություն

վերահսկողության կարգի մասին»

ՀՀ կառավարության

որոշման նախագիծ

 

10. «Ոլորտի կառավարման համակարգի     2001 թ.         ՀՀ բնապահպանության

    կառուցվածքային բարեփոխումների    նոյեմբեր        նախարարություն

մասին» ՀՀ կառավարության

որոշման նախագիծ

 

11. «Օգտակար հանածոների              «Ընդերքի մասին» ՀՀ բնապահպանության

    արդյունահանման նպատակով          ՀՀ օրենսգրքի    նախարարություն

    ընդերքի տրամադրման և             ընդունումից

    շահագործման մասին պայմանագրի     հետո 3 ամսվա

    օրինակելի ձևը  հաստատելու        ընթացքում

մասին» ՀՀ կառավարության

որոշման նախագիծ

 

12. «Ընդերքի երկրաբանական            «Ընդերքի մասին» ՀՀ բնապահպանության

    ուսումնասիրությունների           ՀՀ օրենսգրքի    նախարարություն

    և  օգտակար հանածոների            ընդունումից

    արդյունահանման հետ               հետո 1 ամսվա

    չկապված նպատակներով              ընթացքում

ընդերքի տրամադրման կարգը

հաստատելու մասին»

ՀՀ կառավարության

որոշման նախագիծ

 

13. «Լեռնահատկացման կարգը            «Ընդերքի մասին» Հայլեռտեխհսկողություն

    հաստատելու մասին»                ՀՀ օրենսգրքի   

    ՀՀ կառավարության                 ընդունումից

    որոշման նախագիծ                  հետո 2 ամսվա

                                     ընթացքում

 

14. «Բնօգտագործման վճարի             2001 թ.         ՀՀ բնապահպանության

    դրույքաչափերի մասին»             հուլիս-         նախարարություն

    ՀՀ կառավարության                 դեկտեմբեր       ՀՀ ֆինանսների և

    որոշման նախագիծ                                  էկոնոմիկայի

                                                     նախարարություն

 

15. «Բնօգտագործման վճարների          2001 թ.         ՀՀ ֆինանսների և

    հաշվարկման և  վճարման            նոյեմբեր        էկոնոմիկայի

    կարգը հաստատելու մասին»                          նախարարություն

    ՀՀ կառավարության որոշման                         ՀՀ բնապահպանության

    նախագիծ (այդ թվում` նաև                          նախարարություն

օգտակար հանածոների

պաշարների հաշվառման և

5-ԳՌ ձևի

հաշվետվությունների

կազմման մասին)

 

16. «Ընդերքի երկրաբանահետախուզական  «Ընդերքի մասին» ՀՀ բնապահպանության

    ուսումնասիրության աշխատանքների   ՀՀ օրենսգրքի    նախարարություն

պետական գրանցման, արդյունքների   ընդունումից

    ձևակերպման,  պահպանման և         հետո 3 ամսվա

    օգտագործման տրամադրման           ընթացքում

մասին» ՀՀ կառավարության

որոշման նախագիծ

 

17. «Հայաստանի Հանրապետության        «Ընդերքի մասին» ՀՀ բնապահպանության

    տարածքում ստորերկրյա ջրերի       ՀՀ օրենսգրքի    նախարարություն    

    հանքավայրերի և  ջրատար           ընդունումից                       

    հորիզոնների օգտագործման          հետո 3 ամսվա

    ու պահպանության մասին»           ընթացքում                         

ՀՀ կառավարության

որոշման նախագիծ

 

18. «Իրավաբանական և  ֆիզիկական       «Ընդերքի մասին» ՀՀ բնապահպանության

    անձանց պատկանող հողամասերի       ՀՀ օրենսգրքի    նախարարություն

    սահմաններում ընդերքից            ընդունումից

    օգտվելու կարգի մասին»            հետո 3 ամսվա

    ՀՀ կառավարության                 ընթացքում

որոշման նախագիծ

 

19. «Հայաստանի Հանրապետության        «Ընդերքի մասին» ՀՀ բնապահպանության

    օգտակար հանածոների               ՀՀ օրենսգրքի    նախարարություն

    հանքավայրերի պետական             ընդունումից

    հաշվեկշռի և  կադաստրի            հետո 3 ամսվա

    վարման մասին»                    ընթացքում

ՀՀ կառավարության

որոշման նախագիծ

 

20. «Օգտակար հանածոներ               «Ընդերքի մասին» ՀՀ բնապահպանության

    արդյունահանող                    ՀՀ օրենսգրքի    նախարարություն

    կազմակերպությունների և           ընդունումից     Հայլեռտեխհսկողություն

    օգտակար հանածոների               հետո 3 ամսվա

    արդյունահանման հետ չկապված       ընթացքում

ստորերկրյա կառույցների

կոնսերվացման և լուծարման

կարգի մասին» ՀՀ կառավարության

որոշման նախագիծ

 

21. «Հանքավայրերի շահագործման        «Ընդերքի մասին» ՀՀ բնապահպանության

    հետևանքով  խախտված հողերի        ՀՀ օրենսգրքի    նախարարություն

    վերականգնման (ռեկուլտիվացիա)     ընդունումից     ՀՀ ֆինանսների և      

    իրավատնտեսական մեխանիզմների      հետո 6 ամսվա    էկոնոմիկայի

    կատարելագործման մասին»           ընթացքում       նախարարություն

ՀՀ կառավարության

որոշման նախագիծ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.07.2001
N 657
Որոշում