Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԱՐՈՐԴԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԱՐՈՐԴԸ ԿԱՐՈՂ Է ՎԱՐՉԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ թիվ ՎԴ/5910/05/18

    դատարանի որոշում                       2020 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5910/05/18

Նախագահող դատավոր` Ա. Թովմասյան

    Դատավորներ`        Ա. Պողոսյան

                       Ա. Բաբայան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 03-ին

դռնբաց դատական նիստում քննելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.03.2019 թվականի որոշման դեմ` ըստ Գոռ Ավետիսյանի հայցի ընդդեմ Ծառայության` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գոռ Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 22.03.2018 թվականի թիվ 1807813425 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Համբարձումյան) (այսուհետ` Դատարան) 09.08.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.03.2019 թվականի որոշմամբ Գոռ Ավետիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 09.08.2018 վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքով.

Բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար.

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է նաև հետևյալ հիմնավորումներով.

i

Առկա է թիվ ՎԴ/6142/05/17 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.05.2018 թվականի որոշումը, որում իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը (այսուհետ` Որոշում 1) կիրառվել է Վերաքննիչ դատարանի 04.03.2019 թվականի որոշմանը հակասող մեկնաբանությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.03.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Գոռ Ավետիսյանը, 15.03.2018 թվականին վարելով MERCEDES-BENZ մակնիշի 35DV974 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ շրջադարձ է կատարել դեպի Վ. Համբարձումյան փողոց: Այդ վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ (գ.թ. 4 և 23).

i

2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Գոռ Ավետիսյանի նկատմամբ Ծառայության 22.03.2018 թվականի թիվ 1807813425 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է Որոշման Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ (գ.թ. 4).

3) թիվ ՎԴ/6142/05/17 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 07.05.2018 թվականի որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Տվյալ պարագայում Երզնկյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում առկա է նշանի տեսքով վարչական ակտ, որը իրենից ներկայացնում է 5.15.1 և 6.3.1 ճանապարհային նշանների համակցմամբ կայացված վարչական ակտ, որի բովանդակությունից ակներև է, որ ճանապարհի այդ հատվածում տրանսպորտային միջոցների վարորդներին թույլատրվում է կատարելու հետադարձ կամ երթևեկելու միայն ուղիղ: (...) Երզնկյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում նշանի տեսքով առկա վարչական ակտի պայմաններում, որն իրենից ներկայացնում է 5.15.1 և 6.3.1 ճանապարհային նշանների համակցմամբ կայացված վարչական ակտ, տրանսպորտային միջոցներին չի թույլատրվում կատարելու ձախ շրջադարձ: ՈՒստի ՀՀ վարչական դատարանի դիրքորոշումն առ այն, որ ենթադրյալ իրավախախտման վայրում տեղադրված ճանապարհային նշանը հաստատված չէ ՀՀ կառավարության 2007 թվականի 955-Ն որոշմամբ, ուստի վարորդը չէր կարող իմանալ այդ նշանի նշանակությունը և կատարել դրա պահանջը, անհիմն է, քանի որ, նախ` ենթադրյալ իրավախախտման վայրում տեղադրված ճանապարհային նշանի կարգավորման առարկան պարզ է և որևէ երկմտանքի առիթ չի կարող տալ, երկրորդ` ՀՀ վարչական դատարանը ակնհայտորեն դուրս է եկել գործի քննության շրջանակից` քննարկելով մի վարչական ակտի իրավաչափություն, որը սույն վարչական գործի շրջանակներում չի վիճարկվում: (...) Տվյալ պարագայում (...) ՀՀ վարչական դատարանի կողմից գնահատական է տրվել նշանի տեսքով կայացված և Երևան քաղաքի Երզնկյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում տեղադրված ճանապարհային նշանին (վարչական ակտ), որպիսի վարչական ակտի վիճարկման պահանջ սույն վարչական գործի շրջանակներում հայցվորի կողմից չի ներկայացվել: Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ անկախ այն հանգամանքից, թե խնդրո առարկա ճանապարհային նշանը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ, թե չէ, հայցվորը պարտավոր էր կատարել դրա պահանջը (քանի որ այն ուժի մեջ գտնվող վարչական ակտ է) և եթե հետագայում համաձայն չլիներ դրա հետ, ապա որևէ կերպ սահմանափակված չէր վիճարկելու այդ ճանապարհային նշանը, իսկ այդ հիմքով` նաև սույն վարչական գործի շրջանակներում վիճարկվող վարչական ակտը» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ՎԴ/6142/05/17 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.05.2018 թվականի որոշման մեջ Որոշում 1-ը կիրառվել է Վերաքննիչ դատարանի 04.03.2019 թվականի որոշմանը հակասող մեկնաբանությամբ, և գտնում է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցների վարորդներին ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք տրանսպորտային միջոցի վարորդը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե այդ ճանապարհային նշանի պատկերը հաստատված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն (...):

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Որոշում 1-ի 51-րդ կետի համաձայն` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:

Որոշում 1-ի 167-րդ կետի համաձայն` ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`

1) նախազգուշացնող.

2) առավելության.

3) արգելող.

4) թելադրող.

5) հատուկ թելադրանքի.

6) տեղեկատվության.

7) սպասարկման.

8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):

Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5-րդ կետի համաձայն` հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ:

Նույն Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. կետի համաձայն` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այդ նշանի պատկերը հետևյալն է` նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:

ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում 2) հաստատված «Ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները» Հավելված 3-ի 5-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներին, բնակավայրերի փողոցներում (այսուհետ` ճանապարհներ) կիրառվում են նշանների հետևյալ խմբերը`

ա) նախազգուշացնող,

բ) առավելության,

գ) արգելող,

դ) թելադրող,

ե) հատուկ թելադրանքի,

զ) տեղեկատվական,

է) սպասարկման,

ը) լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ):

Նույն Հավելվածի 7-րդ կետի համաձայն` (...) Նշանների մեջ փոփոխությունների կատարման դեպքում դրանք չպետք է փոխեն նշանների հիմնական բնութագրերը: Նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վերը նշված նորմերը մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, մի դեպքում, ամբողջ հոդվածների, իսկ մյուս դեպքում, ամբողջ բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտերի դրույթներից ելնելով, նաև ի կատարումն որոնց ընդունվել են Որոշում 1-ը և Որոշում 2-ը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը վարչական իրավախախտում համարելու և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայման է, որ նա կատարած չլինի տվյալ դեպքում ճանապարհային նշանի պահանջը: Ընդ որում, ՀՀ կառավարությունը սպառիչ սահմանել է այդ ճանապարհային նշանների ցանկը` դրա մեջ ներառելով նաև հատուկ թելադրանքի ճանապարհային նշանների խումբը, որոնց միջոցով մտցվում կամ վերացվում են երթևեկության որոշակի ռեժիմներ: Այդ խմբին է դասվում նաև «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը, որի միջոցով նշվում են գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այսպես` այդ նշանի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ: Ավելին` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով, 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով` դրանց առկայության դեպքում: Այսպես` որպեսզի տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը համարվի «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի խախտում և նա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվի վարչական պատասխանատվության, անհրաժեշտ է, որ նա կատարած չլինի հենց 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանի պահանջները: Ավելին` չի թույլատրվում նշանների մեջ այնպիսի փոփոխությունների կատարումը, որոնք փոխում են նշանների հիմնական բնութագրերը, իսկ նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Գոռ Ավետիսյանը, 15.03.2018 թվականին վարելով MERCEDES-BENZ մակնիշի 35DV974 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ եզրային գոտուց շրջադարձ է կատարել դեպի ձախ` Վ. Համբարձումյան փողոց: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Գոռ Ավետիսյանի նկատմամբ Ծառայության 22.03.2018 թվականի թիվ 1807813425 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է Որոշման Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ:

Գոռ Ավետիսյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 22.03.2018 թվականի թիվ 1807813425 որոշումը:

Դատարանը, պատճառաբանելով նաև, որ ««MERCEDES-BENZ» մակնիշի 35DV974 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 15.03.2018 թվականին ժամը 15:23-ին Երևան քաղաքի Վ. Համբարձումյան (Երզնկյան) Բաղրամյան խաչմերուկի հատվածում չի կատարել 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը` երթևեկել է «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ», «տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը որևէ կասկած չի հարուցում, որպիսի պայմաններում վարչական մարմինը, իրավաչափ կերպով, հայցվորին ենթարկել է վարչական պատասխանատվության», գտել է, որ «վիճարկվող որոշումն իրավաչափ է և բացակայում են այն անվավեր ճանաչելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը»:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նաև, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման հավելված 1-ով գոյություն չունեցող ճանապարհային նշանի պահանջը չկատարելը չի կարող վարչական զանցակազմի հիմք հանդիսանալ, որպիսի պարագայում այդ արարքի հատկանիշները չէին համապատասխանի իրավախախտման հատկանիշների հետ և չէին կարող առաջացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվություն», գտել է, որ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 22.03.2018 թվականին կայացված թիվ 1807813425 որոշումն ընդունվել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և Հանրապետության կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման վերը նշված դրույթների խախտմամբ», և Գոռ Ավետիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարել է` Դատարանի 09.08.2018 թվականի վճիռը բեկանել է ու փոփոխել` հայցը բավարարել է:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Գործում առկա ապացույցների հետազոտմամբ պարզվեց, որ վերը նշված վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա, ի տարբերություն վերը նշված Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի, որտեղ պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ, այստեղ ևս պատկերված է երեք գոտի, սակայն ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ: Այսինքն` Որոշում 1-ով հաստատված Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի մեջ` հաստատվածի համեմատ, կատարվել է փոփոխություն, որով փոխվել է նշանի վրայի պատկերը, պարամետրը` առանց ՀՀ կառավարության կողմից հաստատման, որն անթույլատրելի է:

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն` մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները (...):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայությունը, Գոռ Ավետիսյանին վերագրելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չհաստատված ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելով այդ «ճանապարհային նշան»-ի պահանջը չկատարելու համար, Գոռ Ավետիսյանի վրա դրել է օրենքով չնախատեսված պարտականություն, քանի որ վերջինս, որպես ճանապարհային երթևեկության մասնակից, ունի ճանապարհային երթևեկության այն կանոնները պահպանելու պարտականություն, որոնք հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, այդ թվում նաև` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարչական դատարան դիմելու իրավունք, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե իր վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն կամ վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտը վարչական մարմինն ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի և 124-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ, որպիսի հանգամանքն այդ վարչական ակտը դատական կարգով անվավեր ճանաչելու հիմք է, որպիսի դատական ակտն արդեն իսկ կայացրել է Վերաքննիչ դատարանը` բավարարելով Գոռ Ավետիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, և բեկանելով Դատարանի 09.08.2018 թվականի վճիռն ու փոփոխելով այն` հայցը բավարարելով:

Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն բողոքի քննությամբ վճռաբեկ բողոքի հիմքը հաստատվեց, որի պայմաններում նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում Որոշում 1-ն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով:

Նման պայմաններում սույն վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման վերը նշված պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ծառայության կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.03.2019 թվականի որոշումը թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

03.07.2020 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/5910/05/18 վարչական գործով 03.07.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 03.07.2020 թվականին Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.03.2019 թվականի որոշման դեմ` ըստ Գոռ Ավետիսյանի հայցի ընդդեմ Ծառայության` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.03.2019 թվականի որոշումը թողնել անփոփոխ` Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանություններով:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Երվանդ Խունդկարյանս և Մամիկոն Դրմեյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գոռ Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 22.03.2018 թվականի թիվ 1807813425 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Համբարձումյան) (այսուհետ` Դատարան) 09.08.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.03.2019 թվականի որոշմամբ Գոռ Ավետիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 09.08.2018 վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար.

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է նաև հետևյալ հիմնավորումներով.

i

Առկա է թիվ ՎԴ/6142/05/17 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.05.2018 թվականի որոշումը, որում իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը (այսուհետ` Որոշում 1) կիրառվել է Վերաքննիչ դատարանի 04.03.2019 թվականի որոշմանը հակասող մեկնաբանությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.03.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

1) Գոռ Ավետիսյանը, 15.03.2018 թվականին վարելով MERCEDES-BENZ մակնիշի 35DV974 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ շրջադարձ է կատարել դեպի Վ. Համբարձումյան փողոց: Այդ վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ (գ.թ. 4 և 23).

i

2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Գոռ Ավետիսյանի նկատմամբ Ծառայության 22.03.2018 թվականի թիվ 1807813425 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ (գ.թ. 4).

3) թիվ ՎԴ/6142/05/17 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 07.05.2018 թվականի որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Տվյալ պարագայում Երզնկյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում առկա է նշանի տեսքով վարչական ակտ, որը իրենից ներկայացնում է 5.15.1 և 6.3.1 ճանապարհային նշանների համակցմամբ կայացված վարչական ակտ, որի բովանդակությունից ակներև է, որ ճանապարհի այդ հատվածում տրանսպորտային միջոցների վարորդներին թույլատրվում է կատարելու հետադարձ կամ երթևեկելու միայն ուղիղ: (...) Երզնկյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում նշանի տեսքով առկա վարչական ակտի պայմաններում, որն իրենից ներկայացնում է 5.15.1 և 6.3.1 ճանապարհային նշանների համակցմամբ կայացված վարչական ակտ, տրանսպորտային միջոցներին չի թույլատրվում կատարելու ձախ շրջադարձ: ՈՒստի ՀՀ վարչական դատարանի դիրքորոշումն առ այն, որ ենթադրյալ իրավախախտման վայրում տեղադրված ճանապարհային նշանը հաստատված չէ ՀՀ կառավարության 2007 թվականի 955-Ն որոշմամբ, ուստի վարորդը չէր կարող իմանալ այդ նշանի նշանակությունը և կատարել դրա պահանջը, անհիմն է, քանի որ, նախ` ենթադրյալ իրավախախտման վայրում տեղադրված ճանապարհային նշանի կարգավորման առարկան պարզ է և որևէ երկմտանքի առիթ չի կարող տալ, երկրորդ` ՀՀ վարչական դատարանը ակնհայտորեն դուրս է եկել գործի քննության շրջանակից` քննարկելով մի վարչական ակտի իրավաչափություն, որը սույն վարչական գործի շրջանակներում չի վիճարկվում: (...) Տվյալ պարագայում (...) ՀՀ վարչական դատարանի կողմից գնահատական է տրվել նշանի տեսքով կայացված և Երևան քաղաքի Երզնկյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում տեղադրված ճանապարհային նշանին (վարչական ակտ), որպիսի վարչական ակտի վիճարկման պահանջ սույն վարչական գործի շրջանակներում հայցվորի կողմից չի ներկայացվել: Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ անկախ այն հանգամանքից, թե խնդրո առարկա ճանապարհային նշանը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ, թե չէ, հայցվորը պարտավոր էր կատարել դրա պահանջը (քանի որ այն ուժի մեջ գտնվող վարչական ակտ է) և եթե հետագայում համաձայն չլիներ դրա հետ, ապա որևէ կերպ սահմանափակված չէր վիճարկելու այդ ճանապարհային նշանը, իսկ այդ հիմքով` նաև սույն վարչական գործի շրջանակներում վիճարկվող վարչական ակտը» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ՎԴ/6142/05/17 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.05.2018 թվականի որոշման մեջ Որոշում 1-ը կիրառվել է Վերաքննիչ դատարանի 04.03.2019 թվականի որոշմանը հակասող մեկնաբանությամբ, և գտել է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցների վարորդներին ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք տրանսպորտային միջոցի վարորդը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե այդ ճանապարհային նշանի պատկերը հաստատված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Որոշում 1-ի 51-րդ կետի համաձայն` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:

Որոշում 1-ի 167-րդ կետի համաձայն` ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`

1) նախազգուշացնող.

2) առավելության.

3) արգելող.

4) թելադրող.

5) հատուկ թելադրանքի.

6) տեղեկատվության.

7) սպասարկման.

8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):

Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5-րդ կետի համաձայն` հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ:

Նույն Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. կետի համաձայն` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այդ նշանի պատկերը հետևյալն է` նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:

ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում 2) հաստատված «Ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները» Հավելված 3-ի 5-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներին, բնակավայրերի փողոցներում (այսուհետ` ճանապարհներ) կիրառվում են նշանների հետևյալ խմբերը`

ա) նախազգուշացնող,

բ) առավելության,

գ) արգելող,

դ) թելադրող,

ե) հատուկ թելադրանքի,

զ) տեղեկատվական,

է) սպասարկման,

ը) լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ):

Նույն Հավելվածի 7-րդ կետի համաձայն` (...) Նշանների մեջ փոփոխությունների կատարման դեպքում դրանք չպետք է փոխեն նշանների հիմնական բնութագրերը: Նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վերը նշված նորմերը մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, մի դեպքում, ամբողջ հոդվածների, իսկ մյուս դեպքում, ամբողջ բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտերի դրույթներից ելնելով, նաև ի կատարումն որոնց ընդունվել են Որոշում 1-ը և Որոշում 2-ը, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը վարչական իրավախախտում համարելու և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայման է, որ նա կատարած չլինի տվյալ դեպքում ճանապարհային նշանի պահանջը: Ընդ որում, ՀՀ կառավարությունը սպառիչ սահմանել է այդ ճանապարհային նշանների ցանկը` դրա մեջ ներառելով նաև հատուկ թելադրանքի ճանապարհային նշանների խումբը, որոնց միջոցով մտցվում կամ վերացվում են երթևեկության որոշակի ռեժիմներ: Այդ խմբին է դասվում նաև «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը, որի միջոցով նշվում են գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այսպես` այդ նշանի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ: Ավելին` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով, 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով` դրանց առկայության դեպքում: Այսպես` որպեսզի տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը համարվի «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի խախտում և նա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվի վարչական պատասխանատվության, անհրաժեշտ է, որ նա կատարած չլինի հենց 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանի պահանջները: Ավելին` չի թույլատրվում նշանների մեջ այնպիսի փոփոխությունների կատարումը, որոնք փոխում են նշանների հիմնական բնութագրերը, իսկ նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Սույն գործի փաստերի համաձայն` Գոռ Ավետիսյանը, 15.03.2018 թվականին վարելով MERCEDES-BENZ մակնիշի 35DV974 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ եզրային գոտուց շրջադարձ է կատարել դեպի ձախ` Վ. Համբարձումյան փողոց: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Գոռ Ավետիսյանի նկատմամբ Ծառայության 22.03.2018 թվականի թիվ 1807813425 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է Որոշման Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ:

Գոռ Ավետիսյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 22.03.2018 թվականի թիվ 1807813425 որոշումը:

Դատարանը, պատճառաբանելով նաև, որ ««MERCEDES-BENZ» մակնիշի 35DV974 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 15.03.2018 թվականին ժամը 15:23-ին Երևան քաղաքի Վ. Համբարձումյան (Երզնկյան) Բաղրամյան խաչմերուկի հատվածում չի կատարել 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը` երթևեկել է «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ», «տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը որևէ կասկած չի հարուցում, որպիսի պայմաններում վարչական մարմինը, իրավաչափ կերպով, հայցվորին ենթարկել է վարչական պատասխանատվության», գտել է, որ «վիճարկվող որոշումն իրավաչափ է և բացակայում են այն անվավեր ճանաչելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը»:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նաև, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման հավելված 1-ով գոյություն չունեցող ճանապարհային նշանի պահանջը չկատարելը չի կարող վարչական զանցակազմի հիմք հանդիսանալ, որպիսի պարագայում այդ արարքի հատկանիշները չէին համապատասխանի իրավախախտման հատկանիշների հետ և չէին կարող առաջացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվություն», գտել է, որ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 22.03.2018 թվականին կայացված թիվ 1807813425 որոշումն ընդունվել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և Հանրապետության կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման վերը նշված դրույթների խախտմամբ», և Գոռ Ավետիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարել է` Դատարանի 09.08.2018 թվականի վճիռը բեկանել է ու փոփոխել` հայցը բավարարել է:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

Գործում առկա ապացույցների հետազոտմամբ պարզվեց, որ վերը նշված վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա, ի տարբերություն վերը նշված Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի, որտեղ պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ, այստեղ ևս պատկերված է երեք գոտի, սակայն ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ: Այսինքն` Որոշում 1-ով հաստատված Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի մեջ` հաստատվածի համեմատ, կատարվել է փոփոխություն, որով փոխվել է նշանի վրայի պատկերը, պարամետրը` առանց ՀՀ կառավարության կողմից հաստատման, որն անթույլատրելի է:

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն` մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

i

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները (...):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Ծառայությունը, Գոռ Ավետիսյանին վերագրելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չհաստատված ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելով այդ «ճանապարհային նշան»-ի պահանջը չկատարելու համար, Գոռ Ավետիսյանի վրա դրել է օրենքով չնախատեսված պարտականություն, քանի որ վերջինս, որպես ճանապարհային երթևեկության մասնակից, ունի ճանապարհային երթևեկության այն կանոնները պահպանելու պարտականություն, որոնք հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի վկայակոչմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, այդ թվում նաև` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարչական դատարան դիմելու իրավունք, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե իր վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն կամ վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վկայակոչելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և նույն հոդվածի 2-րդ մասը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վիճարկվող վարչական ակտը վարչական մարմինն ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի և 124-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ, որպիսի հանգամանքն այդ վարչական ակտը դատական կարգով անվավեր ճանաչելու հիմք է, որպիսի դատական ակտն արդեն իսկ կայացրել է Վերաքննիչ դատարանը` բավարարելով Գոռ Ավետիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, և բեկանելով Դատարանի 09.08.2018 թվականի վճիռն ու փոփոխելով այն` հայցը բավարարելով:

i

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտել է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտել է, որ այն պետք է թողնել անփոփոխ` Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանություններով:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն բողոքի քննությամբ վճռաբեկ բողոքի հիմքը հաստատվեց, որի պայմաններում նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում Որոշում 1-ն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ նման պայմաններում սույն վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման վերը նշված պատճառաբանություններով:

 

5. Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները.

5.1. Գտնում ենք, որ սույն գործով անհրաժեշտ էր անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք տրանսպորտային միջոցի վարորդը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե տեղադրված ճանապարհային նշանի վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքների ուղղությունները փոփոխված են:

5.2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Որոշում 1-ի 167-րդ կետի համաձայն` ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`

1) նախազգուշացնող.

2) առավելության.

3) արգելող.

4) թելադրող.

5) հատուկ թելադրանքի.

6) տեղեկատվության.

7) սպասարկման.

8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):

Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ճանապարհային նշանների վերը նշված խմբերը սահմանված են նաև Որոշում 2-ով հաստատված «Ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները» Հավելված 3-ի 5-րդ կետով:

Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5-րդ կետի համաձայն` հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ:

Նույն հավելվածի Ձև 1-ով սահմանված է նաև 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը, որը ցույց է տալիս գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Որոշում 1-ում այդ նշանը պատկերված է հետևյալ կերպ. նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:

Միևնույն ժամանակ Որոշում 1-ի 51-րդ կետի համաձայն` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:

5.3. Վերոգրյալից հետևում է, որ անձին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հաստատված համարել վերջինիս կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելու փաստը:

Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ճանապարհային նշանները սահմանված են Որոշում 1-ով: Մասնավորապես` նշված որոշմամբ հաստատված Հավելված 1-ում առանձնացվում են թվով 8 խումբ ճանապարհային նշաններ, այդ թվում` «Հատուկ թելադրանքի նշանները»: Վերջիններս մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ: Սպառիչ կերպով սահմանվում են հատուկ թելադրանքի նշանները, այդ թվում նաև` 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանը, որը ցույց է տալիս գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Փաստորեն, 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանը կոչված է ճանապարհային երթևեկության մասնակիցներին ցույց տալու հետևյալը.

- երթևեկության գոտիների թիվը,

- երթևեկության թույլատրելի ուղղությունները երթևեկության գոտիներից յուրաքանչյուրով:

Միևնույն ժամանակ ՀՀ կառավարությունը Որոշում 1-ով սահմանել է նաև ճանապարհային նշանների պատկերները: ՀՀ կառավարության կողմից ճանապարհային նշանների պատկերների սահմանումը կոչված է ապահովել դրանց ճանաչողական գործառույթի իրականացումը, քանի որ այդ պատկերների միջոցով է ճանապարհային երթևեկության մասնակիցը կարողանում ճանաչել տեղադրված ճանապարհային նշանը, ընկալել դրա բնույթը, կարգավորման առարկան և դրանով ներկայացվող պահանջը: 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը ՀՀ կառավարության կողմից պատկերվել է հետևյալ կերպ. նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:

5.4. Գտնում ենք, որ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի` վերը նկարագրված պատկերն ընդամենն օրինակ է, որը ճանապարհային երթևեկության մասնակիցներին հնարավորություն է տալիս պատկերացում կազմել այդ նշանի ընդհանուր տեսքի, հիմնական բնութագրիչների վերաբերյալ: Սակայն ՀՀ կառավարության կողմից 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի` միայն վերը նկարագրված պատկերի սահմանումը չի նշանակում, որ այդ նշանը ցանկացած պարագայում պետք է ունենա հենց այդ տեսքը, այսինքն` ցույց տա երեք գոտուց կազմված ճանապարհ, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ: Մեր կարծիքով` 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով կարող են սահմանվել նաև երթևեկության գոտիների այլ քանակ և (կամ) դրանցով երթևեկության այլ ուղղություններ: Նման դատողության հիմքում ընկած են երկու հիմնական փաստարկներ: Այսպես`

5.5. Առաջին, Որոշում 2-ի 52.15-րդ կետի համաձայն` 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» (...) նշանները կիրառվում են խաչմերուկում յուրաքանչյուր գոտիով երթևեկության թույլատրելի ուղղությունները նշելու համար, որտեղ պահանջվում է գոտիների օգտագործումն ապահովել տարբեր ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությանը համապատասխան (...):

Վերոգրյալից պարզ է դառնում, որ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի կիրառումը պայմանավորված է երթևեկության գոտիների օգտագործումը տարբեր ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությանը համապատասխան ապահովելու անհրաժեշտությամբ: Միևնույն ժամանակ տարբեր ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությունը բոլոր ճանապարհներին միատեսակ չէ: Դա նշանակում է, որ իրավասու մարմինը պետք է հնարավորություն ունենա ըստ անհրաժեշտության կիրառել 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը: Այսինքն` քննարկվող նշանի վրա սլաքների ուղղությունները պայմանավորված են համապատասխան երթևեկության գոտիներով երթևեկության ինտենսիվությամբ:

Երկրորդ, Որոշում 2-ի 52.15-րդ կետի համաձայն` (...) 5.15.1 նշանը բնակավայրերից դուրս խաչմերուկից առաջ` տվյալ ուղղությամբ երթևեկության երեքից ոչ ավելի, բնակավայրերում` ոչ ավելի, քան երկու գոտիներ ունեցող ճանապարհներին թույլատրվում է տեղակայել ճանապարհի աջ կողմում (...):

Վերոգրյալից հետևում է, որ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը և դրա պատկերը սահմանած մարմինը` ՀՀ կառավարությունը, առնվազն թույլատրելի է համարել քննարկվող նշանը նաև բնակավայրերում երեքից պակաս գոտիներ ունեցող ճանապարհներին տեղակայելը` սահմանելով դրա կարգը (տեղակայման թույլատրելի վայրը): Նման պայմաններում (5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանը, օրինակ, երկու երթևեկության գոտի ունեցող ճանապարհին տեղակայելու դեպքում) օբյեկտիվորեն հնարավոր չէ ապահովել այդ նշանի կիրառումը հենց ՀՀ կառավարության կողմից սահմանած պատկերով, քանի որ այդ պատկերը նախատեսված է երթևեկության երեք գոտիների համար: Փաստորեն, ՀՀ կառավարությունը, սահմանելով 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանը և դրա պատկերը, այդ նշանի կիրառումը չի սահմանափակել միայն իր կողմից սահմանված պատկերով: Հետևաբար, 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանը սլաքների այլ ուղղություններով տեղադրելու հնարավորության բացառումը չի բխում նաև այն սահմանող մարմնի` ՀՀ կառավարության կամքից:

Այսպիսով, գտնում ենք, որ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքների ուղղությունները կարող են չհամընկնել Որոշում 1-ով սահմանված` այդ նշանի պատկերում ներկայացված սլաքների ուղղություններին, և նման ճանապարհային նշանի պահանջը չկատարելու դեպքում ևս անձը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով:

5.6. Սույն հատուկ կարծիքով, վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաև Որոշում 2-ի Հավելված 3-ի 7-րդ կետով սահմանված իրավակարգավորմանը, որն ըստ էության ընկած է Վճռաբեկ դատարանի դատողությունների հիմքում: Մասնավորապես` նշված իրավանորմի համաձայն` (...) նշանների մեջ փոփոխությունների կատարման դեպքում դրանք չպետք է փոխեն նշանների հիմնական բնութագրերը: Նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գտնում ենք, որ այս դրույթը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել ճանապարհային նշանների պատկերները ՀՀ կառավարության կողմից սահմանելու նպատակը: Ինչպես նշվեց, ճանապարհային նշանների պատկերները սահմանելու նպատակն է ապահովել ճանապարհային երթևեկության մասնակիցների կողմից երթևեկության ընթացքում ճանապարհային նշանի ճանաչումը: Այդ տեսանկյունից ՀՀ կառավարության կողմից պետք է հաստատման ենթակա լինեն նշանի պատկերում այնպիսի փոփոխությունները, որոնք վերաբերում են նշանի այն բնութագրերին, որոնց փոփոխությունը կարող է անձանց մոտ անորոշություն, շփոթ առաջացնել այդ նշանի բնույթի, դրա կարգավորման առարկայի, դրանով ներկայացվող պահանջի վերաբերյալ: Մինչդեռ սլաքներով սահմանված երթևեկության ուղղությունները չեն կարող համարվել Որոշում 1-ում պատկերված 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանի էական հատկանիշ, քանի որ ակնհայտ է, որ այդ նշանը կարող է օգտագործվել ոչ միայն երեք (ինչպես պատկերված է Որոշում 1-ում), այլև այլ թվով գոտիներ ունեցող ճանապարհների վրա երթևեկությունը կարգավորելու նպատակով: Բացի այդ, ինչպես նշվեց, դրանում պատկերված սլաքների ուղղությունները պայմանավորված են համապատասխան երթևեկության գոտիներով երթևեկության ինտենսիվությամբ: ՈՒստի Որոշում 1-ում պատկերված 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանում երթևեկության ուղղությունները պայմանական բնույթ են կրում և ըստ անհրաժեշտության ենթակա են փոփոխման, ինչի համար ՀՀ կառավարության կողմից հաստատում չի պահանջվում:

Ավելին` Որոշում 1-ում առկա են նաև այլ նշանների խիստ որոշակիացված պատկերներ, օրինակ, 5.23.1. «Բնակավայրի սկիզբ» և 5.23.1. «Բնակավայրի վերջ» նշանների պատկերների վրա գրված է «Ապարան» բառը, 5.25 «Բնակավայրի սկիզբ» և 5.26. «Բնակավայրի վերջ» նշանների վրա` «Թալին» բառը և այլն:

Եթե վերը նշված նշանների` սահմանված պատկերները համարվում են այդ նշանների միակ թույլատրելի պատկերները, և դրանցում ցանկացած փոփոխություն ենթակա է հաստատման ՀՀ կառավարության կողմից, ստացվում է` ՀՀ կառավարությունը պետք է հաստատի, օրինակ, 5.23.1. «Բնակավայրի սկիզբ» և 5.23.1. «Բնակավայրի վերջ» նշանները` Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի անվանումներով, քանի որ հակառակ դեպքում տեղադրվող նշանը չի համապատասխանի սահմանված նշանի հատկանիշներին:

Գտնում ենք, որ նման մոտեցումը խիստ մեխանիկական է և չի բխում ճանապարհային երթևեկության մասնակիցների կողմից երթևեկության ընթացքում ճանապարհային նշանի ճանաչումն ապահովելու` ճանապարհային նշանների պատկերները սահմանելու նպատակից: Կարծում ենք, որ ինչպես 5.23.1, 5.23.1, 5.25 և 5.26 նշանների պատկերներում նշված բնակավայրերի անվանումները, այնպես էլ 5.15.1 նշանի պատկերում արտացոլված սլաքների ուղղությունները պայմանական են և ըստ անհրաժեշտության կարող են փոփոխվել:

Ամփոփելով վերոգրյալը` եզրակացնում ենք, որ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջի խախտում կարող է առկա լինել ոչ միայն այն դեպքում, երբ տեղադրված ճանապարհային նշանի (որի պահանջը չի կատարվել) պատկերը` դրա վրա ներկայացված սլաքների ուղղությունների տեսանկյունից, լիովին համապատասխանում է այդ նշանի` ՀՀ կառավարության կողմից սահմանված պատկերին, այլև այն դեպքում, երբ տեղադրված նշանի վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքների ուղղությունները փոփոխված են:

5.7. Սույն գործի փաստերի համաձայն` Գոռ Ավետիսյանը, 15.03.2018 թվականին վարելով MERCEDES-BENZ մակնիշի 35DV974 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ եզրային գոտուց շրջադարձ է կատարել դեպի ձախ` Վ. Համբարձումյան փողոց: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Գոռ Ավետիսյանի նկատմամբ Ծառայության 22.03.2018 թվականի թիվ 1807813425 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ նա խախտել է Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ:

Գոռ Ավետիսյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 22.03.2018 թվականի թիվ 1807813425 որոշումը:

Դատարանը հայցը մերժել է` պատճառաբանելով, որ «MERCEDES-BENZ» մակնիշի 35DV974 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 15.03.2018 թվականին ժամը 15:23-ին Երևան քաղաքի Վ. Համբարձումյան (Երզնկյան) Բաղրամյան խաչմերուկի հատվածում չի կատարել 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը` երթևեկել է «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ»:

Վերաքննիչ դատարանը Գոռ Ավետիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարել է` Դատարանի 09.08.2018 թվականի վճիռը բեկանել է ու փոփոխել` հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման հավելված 1-ով գոյություն չունեցող ճանապարհային նշանի պահանջը չկատարելը չի կարող վարչական զանցակազմի հիմք հանդիսանալ, որպիսի պարագայում այդ արարքի հատկանիշները չէին համապատասխանի իրավախախտման հատկանիշների հետ և չէին կարող առաջացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվություն»:

5.8. Սույն հատուկ կարծիքում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը` հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.

Վիճարկվող վարչական ակտի հիմքում ընկած տեսանյութի ուսումնասիրումից պարզ է դառնում, որ այն նշանը, որի պահանջը չկատարելու համար հայցվորը ենթարկվել է պատասխանատվության, ունի հետևյալ տեսքը. առկա են երթևեկության երեք գոտիներ, աջ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, ձախ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ: Ըստ տեսանյութի` հայցվորին պատկանող տրանսպորտային միջոցը ձախ եզրային գոտուց կատարել է ձախ շրջադարձ:

Ինչպես վերը նշվեց, այն հանգամանքը, որ տեսանյութում առկա ճանապարհային նշանի (որի պահանջը չի կատարվել) պատկերը` դրա վրա ներկայացված սլաքների ուղղությունների տեսանկյունից, ամբողջությամբ չի համապատասխանում 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանի` ՀՀ կառավարության կողմից սահմանված պատկերին, դեռևս չի նշանակում, որ տեսանյութում առկա նշանը Որոշում 1-ի համաձայն գոյություն չունեցող ճանապարհային նշան է: Մեր գնահատմամբ տեսանյութում առկա նշանը 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» և 6.3.1. «Հետադարձի տեղ» (որով ձախ շրջադարձն արգելվում է) ճանապարհային նշանների համակցություն է, ուստի այն պարունակում է նաև 5.15.1 նշանի հատկանիշները: Դա իր հերթին նշանակում է, որ տրանսպորտային միջոցների վարորդները պետք է ենթարկվեն տեղադրված ճանապարհային նշանին` կատարելով դրա պահանջը: ՈՒստի տվյալ դեպքում հայցվորը, ձախ եզրային գոտուց կատարելով ձախ շրջադարձ, խախտել է 5.15.1 նշանի պահանջը` հաշվի առնելով, որ տեղադրված նշանը ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձ կատարելու հնարավորություն չէր տալիս:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել նաև, որ եթե տեսանյութում առկա ճանապարհային նշանի պահանջները հայցվորի համար ամբողջությամբ հասկանալի չէին, քանի որ տեղադրված նշանի պատկերն ամբողջությամբ չէր համապատասխանում 5.15.1 նշանի` Որոշում 1-ում սահմանված պատկերին, ապա հայցվորը պետք է կատարեր այդ նշանի` իր համար հասկանալի պահանջը, այսինքն` ընտրեր երթևեկության` տեղադրված նշանով թույլատրված այն ուղղությունը, որը համապատասխանում է 5.15.1 նշանի` Որոշում 1-ում սահմանված պատկերում նշված ուղղությանը, այսինքն` երթևեկեր ուղիղ: Այսպիսով, գտնում ենք, որ տեսանյութում տեսանելի ճանապարհային նշանի առկայության պայմաններում հայցվորն ամեն դեպքում իրավունք չուներ ձախ եզրային գոտուց կատարել ձախ շրջադարձ:

Միաժամանակ գտնում ենք, որ 6.3.1 նշանի առկայությունը տվյալ դեպքում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար անորոշություն չի առաջացնում, քանի որ առկա կարգավորումը հստակ է. ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ, միաժամանակ այդ գոտուց թույլատրվում է նաև կատարել հետադարձ: Իսկ այն հարցը, թե արդյոք իրավաչափ է 5.15.1 և 6.3.1 ճանապարհային նշանների համակցումը, թե` ոչ, վերաբերում է տեղադրված ճանապարհային նշանի` որպես վարչական ակտի իրավաչափությանը, ինչը սույն գործով քննության առարկա չէ, ուստի տվյալ դեպքում պետք է ելնել չվիճարկվող և ոչ իրավաչափ չճանաչված վարչական ակտի իրավաչափության կանխավարկածից (վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի վերաբերյալ, տե՛ս, Հասմիկ Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/8975/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Նման պայմաններում իրավաչափ ենք համարում Ծառայության կողմից հայցվորին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելը` 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար: Նման իրավաչափ եզրահանգման է եկել նաև Դատարանը` հայցը մերժելով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

5.9. Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով Գոռ Ավետիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, բեկանելով հայցը մերժելու մասին Դատարանի վճիռը, այն փոփոխելով և հայցը բավարարելով, անտեսել է այն հանգամանքը, որ գործում առկա ապացույցներով հաստատվում է Գոռ Ավետիսյանի կողմից 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը պահպանված չլինելու փաստը:

Գտնում ենք, որ սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` սույն հատուկ կարծիքում շարադրված պատճառաբանություններով:

 

Դատավորներ` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

 

pin
Վճռաբեկ դատարան
03.07.2020
N ՎԴ/5910/05/18
Որոշում