Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԱՐՈՐԴԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԱՐՈՐԴԸ ԿԱՐՈՂ Է ՎԱՐՉԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

(1-ին մաս)

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/7722/05/18

    դատարանի որոշում                       2020 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/7722/05/18

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Կ. Մաթևոսան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 03-ին

դռնբաց դատական նիստում քննելով Վարդան Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.12.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Մկրտչյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)` 21.05.2018 թվականի թիվ 1808058546 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարդան Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808058546 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 05.11.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.12.2019 թվականի որոշմամբ Վարդան Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժվել և Դատարանի 05.11.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Մկրտչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար.

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Առկա են մի շարք վարչական գործերով ՀՀ վարչական և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտեր, որոնցում իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը (այսուհետ` Որոշում 1) կիրառվել է Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով կայացված որոշմանը հակասող մեկնաբանությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.12.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության 21.05.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808058546 որոշման համաձայն` Վարդան Մկրտչյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է 5.000 ՀՀ դրամ տուգանքի:

Նշված որոշմամբ որպես խախտում արձանագրվել է, որ «BMW» մակնիշի 35 AX 162 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 05.05.2018 թվականի ժամը 16:23-ին Երևան քաղաքի Վ. Համբարձումյան-Երզնկյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում չի պահպանել ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման Հավելված թիվ 1-ի Ձև թիվ 1-ի 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը, այն է` երթևեկել է «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ, որի համար վարչական պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով (գ.թ. 5).

2) Ծառայության պետի 20.06.2018 թվականի որոշմամբ Ծառայության «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808064915, 1808059112, 1808058546, 1808053826, 1808053177, 1808049543, 1808040552 որոշումները թողնվել են անփոփոխ, իսկ վարչական բողոքը` առանց բավարարման (գ.թ. 6):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցների վարորդներին ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք տրանսպորտային միջոցի վարորդը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե այդ ճանապարհային նշանի պատկերը հաստատված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն (...):

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Որոշում 1-ի 51-րդ կետի համաձայն` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:

Որոշում 1-ի 167-րդ կետի համաձայն` ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`

1) նախազգուշացնող.

2) առավելության.

3) արգելող.

4) թելադրող.

5) հատուկ թելադրանքի.

6) տեղեկատվության.

7) սպասարկման.

8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):

Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5-րդ կետի համաձայն` հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ:

Նույն Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. կետի համաձայն` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այդ նշանի պատկերը հետևյալն է` նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:

ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում 2) հաստատված «Ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները» Հավելված 3-ի 5-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներին, բնակավայրերի փողոցներում (այսուհետ` ճանապարհներ) կիրառվում են նշանների հետևյալ խմբերը`

ա) նախազգուշացնող,

բ) առավելության,

գ) արգելող,

դ) թելադրող,

ե) հատուկ թելադրանքի,

զ) տեղեկատվական,

է) սպասարկման,

ը) լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ):

Նույն Հավելվածի 7-րդ կետի համաձայն` (...) Նշանների մեջ փոփոխությունների կատարման դեպքում դրանք չպետք է փոխեն նշանների հիմնական բնութագրերը: Նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վերը նշված նորմերը մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, մի դեպքում, ամբողջ հոդվածների, իսկ մյուս դեպքում, ամբողջ բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտերի դրույթներից ելնելով, նաև ի կատարումն որի ընդունվել են Որոշում 1-ը և Որոշում 2-ը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը վարչական իրավախախտում համարելու և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայման է, որ նա կատարած չլինի տվյալ դեպքում ճանապարհային նշանի պահանջը: Ընդ որում, ՀՀ կառավարությունը սպառիչ սահմանել է այդ ճանապարհային նշանների ցանկը` դրա մեջ ներառելով նաև հատուկ թելադրանքի ճանապարհային նշանների խումբը, որոնց միջոցով մտցվում կամ վերացվում են երթևեկության որոշակի ռեժիմներ: Այդ խմբին է դասվում նաև «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը, որի միջոցով նշվում են գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այսպես` այդ նշանի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ: Ավելին` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով` դրանց առկայության դեպքում: Այսպես` որպեսզի տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը համարվի «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի խախտում և նա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվի վարչական պատասխանատվության, անհրաժեշտ է, որ նա կատարած չլինի հենց 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանի պահանջները: Ավելին` չի թույլատրվում նշանների մեջ այնպիսի փոփոխությունների կատարումը, որոնք փոխում են նշանների հիմնական բնութագրերը, իսկ նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Վարդան Մկրտչյանը, Երևան քաղաքի Վ. Համբարձումյան-Երզնկյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում 05.05.2018 թվականին BMW մակնիշի 35 AX 162 համարանիշի ավտոմեքենայով երթևեկել է «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վարդան Մկրտչյանի նկատմամբ Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808058546 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ նա խախտել է Որոշման Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը:

Վարդան Մկրտչյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808058546 որոշումը:

Դատարանը, պատճառաբանելով նաև, որ «հայցվորը, երթևեկելով այն երթևեկելի գոտիով, որի համար որպես երթևեկության ուղղություն նախատեսված է եղել ուղիղը և հետադարձը, կատարել է ձախ շրջադարձ (ձախ շրջադարձ կատարելու հանգամանքն ընդունում է նաև հայցվորը), հետևաբար հայցվորը երթևեկել է տվյալ գոտու համար չթույլատրվող ուղղությամբ», գտել է, որ «հայցվորի կողմից չի պահպանվել 5.15.1 ճանապարհային նշանի պահանջը, ինչի համար էլ Ծառայության կողմից իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության: (...) սույն գործով առկա չեն վիճարկվող որոշման` օրենքով սահմանված անվավերության հիմքեր, հետևաբար հայցվորի պահանջն անհիմն է և ենթակա է մերժման»:

Վերաքննիչ դատարանը մերժել է Վարդան Մկրտչյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Գործում առկա ապացույցների հետազոտմամբ պարզվեց, որ վերը նշված վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա, ի տարբերություն վերը նշված Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի, որտեղ պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ, այստեղ ևս պատկերված է երեք գոտի, սակայն ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ: Այսինքն` Որոշում 1-ով հաստատված Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի մեջ` հաստատվածի համեմատ, կատարվել է փոփոխություն, որով փոխվել է նշանի վրայի պատկերը, պարամետրը` առանց ՀՀ կառավարության կողմից հաստատման, որն անթույլատրելի է:

i

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն` մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

i

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները (...):

i

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայությունը, Վարդան Մկրտչյանին վերագրելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չհաստատված ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելով այդ «ճանապարհային նշանի» պահանջը չկատարելու համար, Վարդան Մկրտչյանի վրա դրել է օրենքով չնախատեսված պարտականություն, քանի որ վերջինս, որպես ճանապարհային երթևեկության մասնակից, ունի ճանապարհային երթևեկության այն կանոնները պահպանելու պարտականություն, որոնք հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, այդ թվում նաև` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարչական դատարան դիմելու իրավունք, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե իր վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն կամ վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:

Վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող` Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808058546 որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի և 124-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ և ենթակա է անվավեր ճանաչման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808058546 որոշման անվավերությունն ինքնին հիմք է հանդիսանում նաև այդ վարչական ակտի բողոքարկման արդյունքում ընդունված միջամտող վարչական ակտը` ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի «Ճանապարհային ոստիկանության վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1808064915, 1808059112, 1808058546, 1808053826, 1808053177, 1808049543, 1808040552 որոշումներն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին» 20.06.2018 թվականի որոշումը մասնակի` թիվ 1808058546 որոշման մասով, անվավեր ճանաչելու համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե մինչև վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

Անդրադառնալով սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսեր են` դատարանի կողմից անհրաժեշտ ճանաչված այլ ծախսեր:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով այն, որ Վարդան Մկրտչյանն ինչպես սույն գործով հայցադիմումը, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ բողոքները ներկայացնելիս մինչև 01.01.2020 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է եղել պետական տուրքի վճարման պարտականությունից և պետական տուրք չի վճարել ինչպես հայցադիմումը դատարան ներկայացնելու, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, հետևաբար հայցապահանջը բավարարվելու դեպքում Ծառայությունը Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում չի կարող կրել ինչպես հայցադիմումի, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված, սակայն չվճարված պետական տուրքը պետությանը հատուցելու պարտականություն:

Նման պայմաններում սույն գործով հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վարդան Մկրտչյանի (Պատվիրատու) և անհատ ձեռնարկատեր Մհեր Հակոբյանի (Կատարող) միջև 13.07.2018 թվականին կնքված իրավախորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի 1.1, 1.2 և 2.1 կետերից հետևում է, որ Կատարողը պարտավորվել է Պատվիրատուին մատուցել իրավաբանական խորհրդատվական վճարովի ծառայություններ սույն գործով վիճարկվող վարչական ակտի բողոքարկման հարցերով, ինչը ներառում է խորհրդատվության իրականացում (15.000 ՀՀ դրամ), հայցադիմումի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և Պատվիրատուի ստորագրությամբ ներկայացում (ևս 15.000 ՀՀ դրամ), որոշման բողոքարկում արտադատական և դատական կարգով (ևս 20.000 ՀՀ դրամ), այսինքն` ծառայության գինը կազմում է 50.000 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատավարությունում ներկայացուցչի միջոցով հանդես գալը, որպես կանոն, պարտադիր չէ, և դատավարության մասնակիցն իրավունք ունի դատավարական գործողությունները կատարելու նաև անձամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մաս):

Միաժամանակ նկատի ունենալով, որ տվյալ դեպքում հայցվորը, դատարանում ինքնուրույն հանդես գալու, դատավարական գործողություններն ինքնուրույն կատարելու նպատակով, իրավախորհրդատվական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր կնքելով, օգտվել է այլ անձի մատուցած ծառայություններից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի կատարած (կատարելիք) ծախսը պետք է ճանաչել անհրաժեշտ ծախս, այն ներառել դատական ծախսերի կազմում և օրենքով սահմանված կարգով բաշխել դատավարության մասնակիցների միջև:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարդան Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ինչի արդյունքում բավարարվում է նաև նրա ներկայացրած հայցը, ուստի Ծառայությունից հօգուտ Վարդան Մկրտչյանի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների համաձայն, ենթակա է բռնագանձման վճռաբեկ բողոք ներկայացրած անձ Վարդան Մկրտչյանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված գործի քննության հետ կապված այլ ծախսը: Ընդ որում, հատուցման չափը որոշելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշելու չափանիշներին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Անի Դավթյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6377/05/15 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև վերը նշված որոշմամբ արտահայտված դիրքորոշումները վերաբերում են ներկայացուցչի վճարի ողջամիտ չափը որոշելուն, սակայն դրանք կարող են կիրառվել նաև այն դեպքում, երբ դատավարության մասնակիցն իր իրավունքների դատական պաշտպանությունն իրականացնում է ոչ թե ներկայացուցչական, այլ` միայն իրավախորհրդատվական ծառայություններից օգտվելու միջոցով:

Տվյալ դեպքում հիմք ընդունելով սույն գործի բարդությունը, իրավախորհրդատուի կատարած աշխատանքի ծավալը (հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների կազմում, ինչը հաստատվում է այդ դատավարական փաստաթղթերում առկա գրառումներով), Վարդան Մկրտչյանի և անհատ ձեռնարկատեր Մհեր Հակոբյանի միջև 13.07.2018 թվականին կնքված իրավախորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված` իրավախորհրդատուին վճարման ենթակա գումարի չափի և վիճարկվող վարչական ակտով առաջադրված տուգանքի գումարի չափի հարաբերակցությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ ծախսի ողջամիտ չափը կարող է կազմել հենց պայմանագրում նշված 50.000 ՀՀ դրամը: Հետևաբար Ծառայությունից հօգուտ Վարդան Մկրտչյանի անհրաժեշտ է բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես դատարանի կողմից անհրաժեշտ ճանաչված այլ ծախսի հատուցման գումար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.12.2019 թվականի որոշումը և այն փոփոխել. Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808058546 որոշումը և «Ճանապարհային ոստիկանության վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1808064915, 1808059112, 1808058546, 1808053826, 1808053177, 1808049543, 1808040552 որոշումներն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին» 20.06.2018 թվականի որոշումը մասնակի` թիվ 1808058546 որոշման մասով ճանաչել անվավեր:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Վարդան Մկրտչյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես դատարանի կողմից անհրաժեշտ ճանաչված այլ ծախսի հատուցման գումար:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

03.07.2020թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/7722/05/18 վարչական գործով 03.07.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 03.07.2020 թվականին քննելով Վարդան Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.12.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Մկրտչյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)` 21.05.2018 թվականի թիվ 1808058546 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.12.2019 թվականի որոշումը և այն փոփոխել. Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808058546 որոշումը և «Ճանապարհային ոստիկանության վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1808064915, 1808059112, 1808058546, 1808053826, 1808053177, 1808049543, 1808040552 որոշումներն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին» 20.06.2018 թվականի որոշումը մասնակի` թիվ 1808058546 որոշման մասով ճանաչել անվավեր:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Երվանդ Խունդկարյանս և Մամիկոն Դրմեյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարդան Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808058546 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 05.11.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.12.2019 թվականի որոշմամբ Վարդան Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժվել և Դատարանի 05.11.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Մկրտչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար.

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Առկա են մի շարք վարչական գործերով ՀՀ վարչական և վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտեր, որոնցում իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը (այսուհետ` Որոշում 1) կիրառվել է Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով կայացված որոշմանը հակասող մեկնաբանությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.12.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ հայցը բավարարել:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

1) Ծառայության 21.05.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808058546 որոշման համաձայն` Վարդան Մկրտչյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է 5.000 ՀՀ դրամ տուգանքի: Նշված որոշմամբ որպես խախտում արձանագրվել է, որ «BMW» մակնիշի 35 AX 162 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 05.05.2018 թվականի ժամը 16:23-ին Երևան քաղաքի Վ. Համբարձումյան-Երզնկյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում չի պահպանել ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման Հավելված թիվ 1-ի Ձև թիվ 1-ի 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը, այն է` երթևեկել է «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ, որի համար վարչական պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով (գ.թ. 5).

2) Ծառայության պետի 20.06.2018 թվականի որոշմամբ Ծառայության «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808064915, 1808059112, 1808058546, 1808053826, 1808053177, 1808049543, 1808040552 որոշումները թողնվել են անփոփոխ, իսկ վարչական բողոքը` առանց բավարարման (գ.թ. 6):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտել է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցների վարորդներին ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք տրանսպորտային միջոցի վարորդը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե այդ ճանապարհային նշանի պատկերը հաստատված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Որոշում 1-ի 51-րդ կետի համաձայն` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:

Որոշում 1-ի 167-րդ կետի համաձայն` ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`

1) նախազգուշացնող.

2) առավելության.

3) արգելող.

4) թելադրող.

5) հատուկ թելադրանքի.

6) տեղեկատվության.

7) սպասարկման.

8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):

Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5-րդ կետի համաձայն` հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ:

Նույն Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. կետի համաձայն` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այդ նշանի պատկերը հետևյալն է` նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:

ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում 2) հաստատված «Ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները» Հավելված 3-ի 5-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներին, բնակավայրերի փողոցներում (այսուհետ` ճանապարհներ) կիրառվում են նշանների հետևյալ խմբերը`

ա) նախազգուշացնող,

բ) առավելության,

գ) արգելող,

դ) թելադրող,

ե) հատուկ թելադրանքի,

զ) տեղեկատվական,

է) սպասարկման,

ը) լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ):

Նույն Հավելվածի 7-րդ կետի համաձայն` (...) Նշանների մեջ փոփոխությունների կատարման դեպքում դրանք չպետք է փոխեն նշանների հիմնական բնութագրերը: Նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վերը նշված նորմերը մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, մի դեպքում, ամբողջ հոդվածների, իսկ մյուս դեպքում, ամբողջ բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտերի դրույթներից ելնելով, նաև ի կատարումն որի ընդունվել են Որոշում 1-ը և Որոշում 2-ը, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը վարչական իրավախախտում համարելու և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայման է, որ նա կատարած չլինի տվյալ դեպքում ճանապարհային նշանի պահանջը: Ընդ որում, ՀՀ կառավարությունը սպառիչ սահմանել է այդ ճանապարհային նշանների ցանկը` դրա մեջ ներառելով նաև հատուկ թելադրանքի ճանապարհային նշանների խումբը, որոնց միջոցով մտցվում կամ վերացվում են երթևեկության որոշակի ռեժիմներ: Այդ խմբին է դասվում նաև «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը, որի միջոցով նշվում են գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այսպես` այդ նշանի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ: Ավելին` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով, 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով` դրանց առկայության դեպքում: Այսպես` որպեսզի տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը համարվի «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի խախտում և նա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվի վարչական պատասխանատվության, անհրաժեշտ է, որ նա կատարած չլինի հենց 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանի պահանջները: Ավելին` չի թույլատրվում նշանների մեջ այնպիսի փոփոխությունների կատարումը, որոնք փոխում են նշանների հիմնական բնութագրերը, իսկ նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Սույն գործի փաստերի համաձայն` Սույն գործի փաստերի համաձայն` Վարդան Մկրտչյանը, Երևան քաղաքի Վ. Համբարձումյան-Երզնկյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում 05.05.2018 թվականին BMW մակնիշի 35 AX 162 համարանիշի ավտոմեքենայով երթևեկել է «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վարդան Մկրտչյանի նկատմամբ Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808058546 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ նա խախտել է Որոշման Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը:

Վարդան Մկրտչյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808058546 որոշումը:

Դատարանը, պատճառաբանելով նաև, որ «հայցվորը, երթևեկելով այն երթևեկելի գոտիով, որի համար որպես երթևեկության ուղղություն նախատեսված է եղել ուղիղը և հետադարձը, կատարել է ձախ շրջադարձ (ձախ շրջադարձ կատարելու հանգամանքն ընդունում է նաև հայցվորը), հետևաբար հայցվորը երթևեկել է տվյալ գոտու համար չթույլատրվող ուղղությամբ», գտել է, որ «հայցվորի կողմից չի պահպանվել 5.15.1 ճանապարհային նշանի պահանջը, ինչի համար էլ Ծառայության կողմից իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության: (...) սույն գործով առկա չեն վիճարկվող որոշման` օրենքով սահմանված անվավերության հիմքեր, հետևաբար հայցվորի պահանջն անհիմն է և ենթակա է մերժման»:

Վերաքննիչ դատարանը մերժել է Վարդան Մկրտչյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

Գործում առկա ապացույցների հետազոտմամբ պարզվեց, որ վերը նշված վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա, ի տարբերություն վերը նշված Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի, որտեղ պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ, այստեղ ևս պատկերված է երեք գոտի, սակայն ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ: Այսինքն` Որոշում 1-ով հաստատված Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի մեջ` հաստատվածի համեմատ, կատարվել է փոփոխություն, որով փոխվել է նշանի վրայի պատկերը, պարամետրը` առանց ՀՀ կառավարության կողմից հաստատման, որն անթույլատրելի է:

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն` մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները (...):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Ծառայությունը, Վարդան Մկրտչյանին վերագրելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չհաստատված ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելով այդ «ճանապարհային նշանի» պահանջը չկատարելու համար, Վարդան Մկրտչյանի վրա դրել է օրենքով չնախատեսված պարտականություն, քանի որ վերջինս, որպես ճանապարհային երթևեկության մասնակից, ունի ճանապարհային երթևեկության այն կանոնները պահպանելու պարտականություն, որոնք հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի վկայակոչմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, այդ թվում նաև` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարչական դատարան դիմելու իրավունք, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե իր վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն կամ վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վկայակոչելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և նույն հոդվածի 2-րդ մասը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վիճարկվող` Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808058546 որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի և 124-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ և ենթակա է անվավեր ճանաչման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտել է, որ Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808058546 որոշման անվավերությունն ինքնին հիմք է հանդիսանում նաև այդ վարչական ակտի բողոքարկման արդյունքում ընդունված միջամտող վարչական ակտը` ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի «Ճանապարհային ոստիկանության վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1808064915, 1808059112, 1808058546, 1808053826, 1808053177, 1808049543, 1808040552 որոշումներն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին» 20.06.2018 թվականի որոշումը մասնակի` թիվ 1808058546 որոշման մասով, անվավեր ճանաչելու համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե մինչև վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարել է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտել է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.12.2019 թվականի որոշումը և այն փոփոխել. Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808058546 որոշումը և «Ճանապարհային ոստիկանության վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1808064915, 1808059112, 1808058546, 1808053826, 1808053177, 1808049543, 1808040552 որոշումներն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին» 20.06.2018 թվականի որոշումը մասնակի` թիվ 1808058546 որոշման մասով ճանաչել անվավեր:

 

5. Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները.

5.1. Գտնում ենք, որ սույն գործով անհրաժեշտ էր անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք տրանսպորտային միջոցի վարորդը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե տեղադրված ճանապարհային նշանի վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքների ուղղությունները փոփոխված են:

5.2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Որոշում 1-ի 167-րդ կետի համաձայն` ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`

1) նախազգուշացնող.

2) առավելության.

3) արգելող.

4) թելադրող.

5) հատուկ թելադրանքի.

6) տեղեկատվության.

7) սպասարկման.

8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):

Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ճանապարհային նշանների վերը նշված խմբերը սահմանված են նաև Որոշում 2-ով հաստատված «Ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները» Հավելված 3-ի 5-րդ կետով:

Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5-րդ կետի համաձայն` հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ:

Նույն հավելվածի Ձև 1-ով սահմանված է նաև 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը, որը ցույց է տալիս գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Որոշում 1-ում այդ նշանը պատկերված է հետևյալ կերպ. նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:

Միևնույն ժամանակ Որոշում 1-ի 51-րդ կետի համաձայն` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.07.2020
N ՎԴ/7722/05/18
Որոշում