Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հոկտեմբերի 2020 թվականի N 652-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`

1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի «Քաղաքացիական ծառայողի փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները սահմանելու մասին» N 441-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

i

1) 9-րդ կետում «միայն մեկ» բառերը փոխարինել «առավելագույնը տասը» բառերով.

i

2) 2-րդ կետը «համապատասխան» բառից հետո լրացնել «, բացառությամբ 2.1-ին կետով սահմանված դեպքի» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով`

i

«2.1. Մրցույթի արդյունքում քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոն զբաղեցնող անձի համար փորձաշրջան չի սահմանվում, եթե քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձը մինչև նշանակումն Օրենքով սահմանված ժամկետից ոչ պակաս ժամկետով և անընդմեջ ժամկետային աշխատանքային պայմանագրով քաղաքացիական ծառայության պաշտոն է զբաղեցրել, և եթե քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի վերջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքները ցածր չեն կառավարության որոշմամբ սահմանված ցուցանիշից, կամ վերջին կիսամյակի հաշվետվությունը դրական է գնահատված:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով`

i

«13.1. Սույն հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ծրագիրը հաստատում է փորձաշրջան անցնող քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2020 թ. հոկտեմբերի 20

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Փոխվարչապետ
20.10.2020
N 652-Ն
Որոշում