040.0698.310701
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հուլիսի 2001 թվականի N 698
ԿԱՆԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ ՇԵՆՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան և ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 19-ի «Կանանց առողջության պահպանման ասոցիացիային տարածք նվիրաբերելու մասին» N 185 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի` Երևանի Մխիթար Հերացու փողոցի N 5 հասցեում գտնվող շենքն ամբողջությամբ նվիրաբերել կանանց առողջության պահպանման ասոցիացիային` կանանց առողջության կենտրոն ստեղծելու և առողջապահական ծրագրեր իրականացնելու համար:
i
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` կանանց առողջության պահպանման ասոցիացիայի հետ համատեղ երկամսյա ժամկետում կնքել համապատասխան պայմանագիր և ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը:
(2-րդ կետը փոփ. 01.10.01 թիվ 924 որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 31-ից: