Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 712-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2020 թվականի N 1874-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին» N 712-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «ա» պարբերության մեջ «968,705.5» թիվը փոխարինել «964,896.2» թվով, «55» թիվը` «54» թվով, «967,990.5» թիվը` «964,194.2» թվով, իսկ «715.0» թիվը` «702.0» թվով.

2) «բ» պարբերության մեջ «19,319.5» թիվը փոխարինել «23,128.8» թվով, իսկ «4» թիվը` «5» թվով:

i

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N 712-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության մեջ նշված ընտանիքներից` ընտանիքի կազմում տեղի ունեցած փոփոխության արդյունքում, բնակելի տների կառուցման հավակնող ընտանիքների ցուցակից բնակարանի գնման վկայագիր (այսուհետ` վկայագիր) ստացող ընտանիքների ցուցակ փոխադրված մեկ անձի` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշենի համայնքի Շիրակ բնակավայրի բնակիչ Զարուհի Սանդրոյի Մինասյանի համար`

1) կիրառելի չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N 712-Ն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված ժամկետները.

2) վկայագիր ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին դիմում ներկայացնելու ժամկետ է սահմանվում 2020 թվականի դեկտեմբերի 15-ը, իսկ տրամադրվող վկայագրում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում վկայագիրն ստանալու օրվանից 6 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:

i

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում վկայագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին դիմում չներկայացնելու կամ տրամադրվող վկայագրից հրաժարվելու, կամ վկայագիր ստանալու, սակայն սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում սույն որոշման 2-րդ կետում նշված անձի բնակարանային խնդրի լուծման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N 712-Ն որոշման 2-րդ կետում նշված ծրագրի շրջանակներում պետական պարտավորությունները համարվում են դադարեցված, սակայն նրա համար պահպանվում է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման այլ ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. նոյեմբերի 27

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 նոյեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.11.2020
N 1874-Ն
Որոշում