Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2020 թվականի N 297-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 178-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2020 թվականի ծրագրի վերաբերյալ» N 178-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 47.1 կետով.

«47.1. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման դիմաց, որպես փոխհատուցում, պետության կողմից այդ քաղաքացիներին վարձակալության իրավունքով տրամադրված և այդ իրավունքները սահմանված կարգով գրանցված, չկառուցապատված հողամասերի, եթե այդ անձանց սեփականության օտարման դիմաց որևէ այլ փոխհատուցում չի տրամադրվել, ուղղակի վաճառքի գինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ հաստատված կադաստրային արժեքով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետի

    առաջին տեղակալ                         Հ. Սարգսյան

 

24 նոյեմբերի 2020 թ.

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
24.11.2020
N 297-Ն
Որոշում