Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՄՐՈՒ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ» ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՄՐՈՒ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ» ԱՆՎԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 2020 թվականի N 2018-Ն

 

«ԳՅՈՒՄՐՈՒ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ» ԱՆՎԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 14-րդ, 15-րդ և 67-րդ հոդվածների դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյումրու «Միջազգային Կարմիր Խաչի» անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Անի թաղամաս, 5-րդ փող.) (պետական գրանցման համարը` 29.140.00571) վերանվանել «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն):

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություն:

3. Ընկերության անվանափոխության հետ կապված պետական գրանցման, կանոնադրության փոփոխության պետական գրանցման և կնիքի ձեռքբերման ծախսերը կատարել ընկերության միջոցների հաշվին:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման N 9 հավելվածի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն» բաժնի 2-րդ աղյուսակում «Գյումրու «Կարմիր խաչի» պոլիկլինիկա» բառերը փոխարինել «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 10

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.12.2020
N 2018-Ն
Որոշում