Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՀԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

     03 դեկտեմբերի 2020թ.                         ԲԴԽ-19-Ո-Կ-5

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

Բարձրագույն դատական

                         խորհրդի նախագահ       Ռ. Վարդազարյանի,

 

                         մասնակցությամբ`       Գ. Բեքմեզյանի,

                         անդամներ              Ա. Հայկյանցի,

                                               Մ. Մակյանի,

                                               Լ. Մելիքջանյանի,

                                               Ա. Մխիթարյանի,

                                               Ս. Չիչոյանի,

                                               Վ. Քոչարյանի,

 

                         քարտուղարությամբ`     Մ. Թելոյանի,

 

դռնբաց նիստում, քննության առնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի նախապատմությունը

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ` Գ. Բեքմեզյանը, Ա. Մխիթարյանը, Մ. Մակյանը (այսուհետ` Հանձնախումբ), դիմել են Բարձրագույն դատական խորհրդին` Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության առնելու միջնորդությամբ

i

Բարձրագույն դատական խորհուրդը 15.05.2020 թվականի որոշմամբ դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` 17.02.2018 թվականին ընդունված և մինչև 25.03.2020 թվականը գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու համար: Միաժամանակ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ գործի վարույթը կասեցվել է մինչև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի ի հայտ գալը:

ՀՀ Սահմանադրական դատարանը 17.11.2020 թվականին կայացրել է որոշում` Բարձրագույն դատական խորհրդի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի (մինչև 25.03.2020թ. ՀՕ-197-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին:

Բարձրագույն դատական խորհրդի 23.11.2020 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

i

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հանձնախմբի միջնորդությունը ներկայացվել է այն հիմքով, որ հնարավոր է, որ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-04 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցի վերաբերյալ» Բարձրագույն դատական խորհրդի 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի կողմից ներկայացված «Հատուկ կարծիք»-ում տեղ գտած որոշ արտահայտություններով ենթադրաբար խախտվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները:

 

3. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

1) Բարձրագույն դատական խորհուրդը 15.05.2020 թվականի որոշմամբ դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` 17.02.2018 թվականին ընդունված և մինչև 25.03.2020 թվականը գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու համար: Միաժամանակ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ գործի վարույթը կասեցվել է մինչև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի ի հայտ գալը:

2) ՀՀ Սահմանադրական դատարանը 17.11.2020 թվականին կայացրել է որոշում` Բարձրագույն դատական խորհրդի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի (մինչև 25.03.2020թ. ՀՕ-197-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին:

3) Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի 23.11.2020 թվականի թիվ ԲԴԽ-76-Ո-170 որոշմամբ վերջինիս լիազորությունները 23.11.2020 թվականից դադարել են:

4) Բարձրագույն դատական խորհրդի 23.11.2020 թվականի որոշմամբ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ գործի վարույթը վերսկսվել է:

 

4. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով Հանձնախմբի միջնորդությունը` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քննությունը ենթակա է կարճման` հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամին Բարձրագույն դատական խորհուրդը կարող է ենթարկել կարգապահական պատասխանատվության` սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա: (...) Իսկ ըստ նույն հոդվածի 3-րդ մասի` Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգապահական վարույթի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 19-րդ գլխի կանոնները` սույն հոդվածի պահանջների հաշվառմամբ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհուրդը կարճում է, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը վերսկսելուց հետո առկա են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված դատավորի լիազորությունների դադարման հիմքեր:

Նույն օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Դատավորի լիազորությունները դադարում են, եթե նա հրաժարական է ներկայացնում:

i

Քննարկվող պարագայում Բարձրագույն դատական խորհուրդը 15.05.2020 թվականի որոշմամբ դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան և կասեցրել է գործի վարույթը մինչև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի ի հայտ գալը: ՀՀ Սահմանադրական դատարանի 17.11.2020 թվականի որոշման հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի 23.11.2020 թվականի որոշմամբ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ գործի վարույթը վերսկսվել է:

i

Տվյալ դեպքում հիմք ընդունելով վերոգրյալը, նկատի ունենալով, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի 23.11.2020 թվականի թիվ ԲԴԽ-76-Ո-170 որոշմամբ վերջինիս լիազորությունները 23.11.2020 թվականից դադարել են` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ առկա է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կարճելու հիմքը:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 4-րդ մասով և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կարճել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

    խորհրդի նախագահ`                    Ռ. Վարդազարյան

 

    Անդամներ`                           Գ. Բեքմեզյան

                                        Ա. Հայկյանց

                                        Մ. Մակյան

                                        Լ. Մելիքջանյան

                                        Ա. Մխիթարյան

                                        Ս. Չիչոյան

                                        Վ. Քոչարյան

 

Հրապարակման օրը` 11 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
03.12.2020
N ԲԴԽ-19-Ո-Կ-5
Որոշում