Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 488-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2060-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի «Աուտիզմի ազգային հիմնադրամ» հիմնադրելու մասին» N 488-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«27. Խորհուրդը բաղկացած է 18 անդամից: Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ներկայացմամբ`

1) մեկին` Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկնոջ գրասենյակից` Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկնոջ ներկայացմամբ.

2) երեքին` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից.

3) մեկին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի ներկայացմամբ.

4) մեկին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացմամբ.

5) մեկին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից` Երևանի քաղաքապետի ներկայացմամբ (համաձայնությամբ).

6) երկուսին` «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունից (համաձայնությամբ).

7) երկուսին` «Առաջինը երեխաներին» հասարակական կազմակերպությունից (համաձայնությամբ).

8) չորսին` «Աուտիզմ. հաղթահարում» հասարակական կազմակերպությունից (համաձայնությամբ).

9) մեկին` «ՎիվաՍել-ՄՏՍ» փակ բաժնետիրական ընկերությունից (համաձայնությամբ).

10) մեկին` «Գրանդ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (համաձայնությամբ).

11) մեկին` «ԱՐԲԵՍ» առողջության կենտրոնից (համաձայնությամբ):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.12.2020
N 2060-Ն
Որոշում