Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

17 դեկտեմբեր 2020 թվականի N 98-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 26-ի N 351 որոշման ա) պարբերությունը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 748-Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի 2-րդ ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի «ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 93-Ն հրամանի հավելվածի.

1) «III. Տերմինները և սահմանումները» գլխի.

i

ա. 7-րդ կետի 34-րդ և 35-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ, համապատասխանաբար. «34) Նկուղային հարկ` որի հատակի նիշը ցածր է գետնի միջինացված հատակագծային նիշից, մայթից կամ սալվածքից, այնտեղ տեղավորված հարկի բարձրության կեսից ավելի չափով» և «35) Որմնախարսխային հարկ` հարկ, որի հատակի նիշը հարկի բարձրության կեսից պակաս չափով ցածր է գետնի միջինացված հատակագծային նիշից, մայթից կամ սալվածքից»,

բ. 7-րդ կետը լրացնել նոր ենթակետով «54) ապաստարան (կամ թաքստոց)` բնակչության պատսպարումն ապահովող բնակելի, հասարակական, ինչպես նաև արտադրական նշանակության շենքերի ու շինությունների նկուղային, որմնախարսխային (կիսանկուղային) հարկերում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում տեղակայված և/կամ հարմարեցված, ներկառուցված քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շինություն (սենք)»:

i

2) «V. Բնակելի շենքի նախագծմանը և շինարարությանը ներկայացվող պահանջները» գլխի 16-րդ, 17-րդ, 18-րդ, 21-րդ և 35-րդ կետերի «հաշմանդամների» և «հաշմանդամներով» բառերը համապատասխանաբար փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» և «հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների» բառերով, իսկ 34-րդ կետի «Տարեցների և հաշմանդամ ունեցող ընտանիքների» բառերը փոխարինել «տարեցներ ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների», 36-րդ կետի «սայլակներից օգտվող հաշմանդամների ընտանիքների» և «տարեցների և հաշմանդամների ընտանիքների համար» բառերը համապատասխանաբար փոխարինել «սայլակներից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների» և «տարեցներ ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների» բառերով:

i

3) «V. Բնակելի շենքի նախագծմանը և շինարարությանը ներկայացվող պահանջները» գլխի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Բնակելի շենքերի նկուղային կամ որմնախարսխային (կիսանկուղային) հարկերում, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներում պետք է նախատեսվեն քաղաքացիական պաշտպանության համար հարմարեցված շինություններ (սենքեր)` ապաստարաններ և թաքստոցներ` նախագծային առաջադրանքներին և/կամ տեխնիկական բնութագրերին համապատասխան: Բնակելի շենքերի նկուղային կամ որմնախարսխային (կիսանկուղային) հարկերում, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիում բնակարանների և բնակելի սենյակների տեղադրում չի թույլատրվում:»:

i

4) «IX. Տարհանման ապահովումը» գլխի 90-րդ կետի «Տարեցներ և հաշմանդամներ ունեցող ընտանիքների» բառերը փոխարինել «Տարեցներ ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների» բառերով:

i

5) «XII. Անվտանգության և հուսալիության պահանջները» գլուխը լրացնել նոր` 141.1 կետով` «141.1 Կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող և արդիականացվող բնակելի շենքերի նախագծային առաջադրանքներում և/կամ տեխնիկական բնութագրերում սահմանվում են պարտադիր պահանջներ նկուղային կամ որմնախարսխային (կիսանկուղային) հարկերի (այդ թվում` ապաստարանների կամ թաքստոցների սենքերի) նախատեսման վերաբերյալ` հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանց մատչելիության ապահովման պահանջները»:

i

6) «XII. Անվտանգության և հուսալիության պահանջները» գլխի 145-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «145. Քաղաքացիական պաշտպանության շինությունների տեղակայման սխեմայով սահմանվող առանձին բնակելի շենքերում պետք է նախագծել երկակի նշանակության (շահագործվող նկուղային հարկ-ապաստարան (թաքստոց) սկզբունքով) սենքեր:»:

i

7) «XIII. Մարդու առողջության, հիգիենայի և շրջակա միջավայրի պահպանման պահանջները» գլխի 169-րդ կետի «հաշմանդամների» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով, 172-րդ և 178-րդ կետերի «տարեցներ և հաշմանդամներ ունեցող ընտանիքների համար» բառերը փոխարինել «տարեցներ ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:

 

    Պարտականությունները կատարող`           Ա. Ղուլարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
17.12.2020
N 98-Ն
Հրաման