Սեղմել Esc փակելու համար:
ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ Ա ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

18 դեկտեմբերի 2020 թվականի N 109

 

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ֆիզիկական անձը 2015թ.-ից ունի գործող հիփոթեքային վարկ ԱՄՆ դոլարով, որի մասով օգտվում է եկամտային հարկի վերադարձի` Կառավարության համապատասխան որոշմամբ ընձեռած հնարավորությունից: Ստեղծված իրավիճակում, երբ արտարժութային շուկան դարձել է անկանխատեսելի, բանկը հնարավորություն է տալիս փոխել վարկի արժույթը (ՀՀ դրամ): Արդյունքում վարկի տոկոսադրույքը 10.5%-ից դառնալու է 11.5%:

Արդյո՞ք արժույթի փոփոխության կամ տոկոսադրույքի 1%-ով բարձրացման հետևանքով ֆիզիկական անձը կզրկվի եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից (01.01.2018թ.) ուժը կորցրած է ճանաչվել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը, բացառությամբ այդ օրենքի 10-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված դրույթների, ինչպես նաև բացառությամբ նույն օրենքի 8.2-րդ հոդվածով նախատեսված դրույթների, որոնք շարունակում են գործել 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ստացված հիփոթեքային վարկերի մասով:

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 8.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով վճարված) եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով, բայց ոչ ավելի, քան`

1) համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարը,

2) համապատասխան հաշվետու տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հաշվարկված եկամտային հարկի գումարը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածով նախատեսված` վարձու աշխատողին, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

i

«Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման» կարգը սահմանված է ՀՀ կառավարության 19.02.2015թ. N 205-Ն որոշմամբ: Նշված Կարգի`

- 5-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան` հարկային մարմնի կողմից հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն հարկային (տարածքային) մարմին է ներկայացնում հիպոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի նոտարական կարգով վավերացված պատճեն և գրավադրված գույքի սեփականության (կամ գրավադրված գույքի նկատմամբ իրավունքի) պետական գրանցման վկայական,

- 7-րդ կետին համապատասխան` նույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխությունների դեպքում վարկառուն պարտավոր է փոփոխության կատարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային (տարածքային) մարմնին` ներկայացնելով փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:

Հաշվի առնելով վերոնշյալը և այն, որ օրենքով` հիփոթեքային վարկային պայմանագրով նախատեսված տոկոսադրույքի և արժույթի փոփոխությունը չի հանդիսանում եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքից օգտվելու սահմանափակում, հայտնում ենք, որ միևնույն բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով կնքված հիփոթեքային վարկի պայմանագրում տոկոսադրույքի և արժույթի փոփոխության դեպքում, վարձու աշխատողը կարող է շարունակել օգտվել օրենքով սահմանված եկամտային հարկի վերադարձի իրավունքից` օրենսդրությամբ սահմանված բոլոր պայմաններն ապահովված լինելու և կարգով սահմանված փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնելու դեպքում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
18.12.2020
N 109
Իրազեկման թերթիկ